ԱԳՆ խոսնակ. Մեզ համար կարևորը փաթեթավորումը չէ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումների ընթացքում կա՞ վերադարձ Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածություններին։
Հարցին ի պատասխան ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն ասաց. «Խաղաղ գործընթացում կարևոր բաղադրիչ է նաև խաղաղության ը նպաստող միջավայրի ձևավորումը։ Եվ հայկական կողմի համար վստահության ամրապնդման, ռիսկերի նվազեցման ու կառավարման հարցերը մշտապես եղել են օրակարգային»։
Նա ընդգծեց, Հայաստանն ու Արցախը մշտապես կողմ են եղել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի հնարավորությունների ընդլայնմանը, ինչպես սահմանված են այդ պայմանավորվածություններում։
«Անկախ ժամանակ առ ժամանակ տեղի ունեցող լարումներից ու սրումներից, մենք ներկա փուլում ունենք ռիսկերի ավելի նվազ մակարդակ։ Սա մեզ համար հստակ արդյունք է ու պետք է շարունակենք այս ուղղությամբ քայլերը։ Դրանք կկոչվեն Սանկտ Պետերբուրգի՞, Վիեննայի՞, թե՞ Դուշանբեի պայմանավորվածություններ, նորից կրկնեմ, մեզ համար կարևորը փաթեթավորումը չի, մեզ համար կարևորը, որ դրանք հստակ գործում են ու տալիս են արդյունքներ»,-ասաց նախարարության ներկայացուցիչը։
Հարակից հրապարակումներ`
- ԱԳՆ խոսնակ. Ներկա փուլում որևէ փաստաթուղթ չի քննարկվում
- Աննա Նաղդալյան. Արցախի անվտանգությունը ենթակա չէ զիջման
- Ալեն Ղևոնդյան. Չպետք է մոռանալ, որ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի օրակարգերը հաղթաթուղթ են
- «168 Ժամ». «Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններն անցյալում են»
- Քաղաքագետ. Փաշինյանն իր «պայմանավորվածությամբ» ի չիք դարձրեց Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները
- Նալբանդյանն ու Լավրովը շեշտել են Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունների իրագործման անհրաժեշտությունը
- Ադրբեջանը շարունակում է չկատարել Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունները. Նալբանդյան