Դավիթ Հարությունյան. Բադասյանի հակափաստարկներն ամենևին չփարատեցին նախագծի հետ կապված իմ մտահոգությունները
ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարել է, որ ներկայիս նախարար Ռուստամ Բադասյանի արձագանքը չի փարատել ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի կառուցակարգի վերաբերյալ իր մտահոգությունները։
«Գնահատելով Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի արագ արձագանքն իմ կողմից «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի հետ կապված դիտարկումներին, այդուհանդերձ, պետք է ընդգծեմ, որ․
· Բադասյանի հակափաստարկներն ամենևին չփարատեցին նախագծի հետ կապված իմ մտահոգությունները։
· Վստահ եմ, որ ժամանակը ցույց կտա, թե ով էր արդարացի այս վեճում:
Համագործակցության առաջարկին ընդառաջ, ցանկանում եմ շեշտել, որ խնդրո առարկա դիտարկումներս հենց համագործակցության օրինակ են և, բնականաբար, բաց եմ նաև այլ ձևաչափերում գործակցելու, եթե համագործակցության ցանկությունն իսկապես անկեղծ է»,- ասել է Դ.Հարությունյանը՝ «Փաստինֆո»-ի խնդրանքով մեկնաբանելով Բադասյանի հայտարարությունը:
Արդարադատության նախարարը 2019թ. դեկտեմբերի 9-ին Ազգային ժողովում ներկայացրել է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագիծը, որով առաջարկվում է մինչև 2018 թվականի ապրիլ ամիսը նշանակված՝ սահմանադրական դատարանի դատավորների համար ներդնել վաղ կենսաթոշակի կառուցակարգը: Մասնավորապես, նախատեսվում է, որ այդ դատավորները, որոնք յոթն են, օրենքի ուժի մեջ մտնելուց հետո 2 ամսվա ընթացքում հրաժարական ներկայացնելու դեպքում մինչև իրենց համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը կստանան կենսաթոշակ՝ հրաժարականի պահին ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի չափով: Նախարարն Ազգային ժողովի նիստում նախագծի անհրաժեշտությունը փորձել է հիմնավորել մի շարք հակասական փաստարկներով, որոնք հնչել էին նաև կառավարության նիստում նախագծի քննարկման ժամանակ: Արդարադատության նախարար Դ.Հարությունյանը դեկտեմբերի 11-ին ներկայացրել էր իր դիտարկումները՝ նախարարի փաստարկների վերաբերյալ, որոնց այսօր արձագանքել էր Ռ.Բադասյանը։
Հարակից հրապարակումներ`
- Որոշ դիտարկումներ՝ Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու նախագծի վերաբերյալ
- ՍԴ-ում ճգնաժամ չկա, կա խնդիր ամբողջ դատական համակարգում. Տարոն Սիմոնյան
- Դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու օրենքն ընդունվեց
- ՍԴ դատավորները նստեն թախտին և գումա՞ր ստանան
- ՍԴ կեղծ ճգնաժամից դուրս գալու համար գնում են իրական ճգնաժամի. Իսայան
- Ծառուկյանը «աբսուրդ» է որակում ՍԴ անդամներին վաղաժամկետ կենսաթոշակի ուղարկելու նախագիծը
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին