Ունենք աշխատակիցներ, որ չեն աջակցում, թեև կարող են. Զարուհի Բաթոյանը՝ վարչապետի հայտարարության մասին
«Այո, կա նման դիմադրություն»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն՝ անդրադառնալով դեկտեմբերի 12-ի կառավարության նիստում վարչպապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանը, թե ամբողջ պետական համակարգը հեղափոխությանը դիմադրում է։
Նրա խոսքով՝ նախարարությունում ունեն աշխատակիցներ, որոնք ցանկանում են աջակցել բարեփոխումներին, կան նաև աշխատակիցներ, որ թեև ցանկանում են, բայց տարբեր պատճառներով չեն կարողանում աջակցել, պատճառներից մեկն էլ մասնագիտական հմտություններն են։
«Ունենք աշխատակիցներն էլ, որ չեն աջակցում, թեև կարող են։ Խնդիրը լուծելու համար ներգրավվել ենք նոր աշխատակիցների»,- ասաց նախարարը։
Զարուհի Բաթյանը նշեց, որ բարելավվել են աշխատանքային պայմանները, ներդրել են նոր կանոններ, որով նախատեսվում է խրախուսել կամ պատասխանատվության ենթարկել աշխատակիցներին։
Բացի այդ, ըստ նրա, իրականացնելու են կառուցվածքային փոփոխություններ։ Մասնավորապես, նախատեսվում է միավորել մի շարք վարչություններ՝ դրա փոխարեն ստեղծելով երկու նոր վարչություն։ «Ամենակարևոր փոփոխությունն այն է, որ մենք ստեղծելու ենք Սոցիալական ազդեցության գնահատման վարչություն, ինչպես նաև մեկ միասնական ինտեգրված ծառայություն, որը միավորելու է Բժշկասոցիալական փորձաքննության (ԲՍՓ), Զբաղվածության գործակալությունները, Սոցիալական աջակցության և Սոցիալական ապահովության ծառայությունները։ Կառուցվածքային փոփոխությունները կարող են լուրջ ազդեցություն ունենալ նաև բովանդակային փոփոխության վրա»,- նշեց Զարուհի Բաթոյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին