Քաղաքական 14:55 13/12/2019 Հայաստան

Վահե Հովհաննիսյան. Կառավարությունն արձանագրեց պետական մեքենայի խափանումը

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանն իր այսօրվա հոդվածում անդրադարձել է պետական ապարատի մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։

Նա գրում է.

«Առաջարկում եմ վարչապետ Փաշինյանի՝ երեկվա պետական կառավարման համակարգի մասին ելույթին վերաբերվել շատ լուրջ։ Դա ծրագրային ելույթ էր։ Ներկայացվել է առաջիկա զարգացումների տեսլականը՝ այն, ինչի բացակայությանը մենք բազմիցս անդրադաձել ենք։ Հետևաբար՝ դրանում առկա ռիսկերը նույնպես ծրագրային են և կարող են ունենալ խորքային հետևանքներ։

Բնագրին առավելագույնս մոտ, կետ առ կետ ֆիքսենք հնչեցված մտքերը, որպեսզի հնարավոր լինի ամբողջական կերպով անդրադառնալ դրանց։
1. Գործող իշխանությունը չունի իրական պատկեր՝ մեր տնտեսության ընթացիկ վիճակի, տնտեսության աճի և տնտեսության ներուժի մասին։
2. Պետական կառավարման համակարգն այսօր չունի պոտենցիալ՝ զարգացման ռազմավարություն և հայեցակարգ մշակելու։
3. Կա գիտելիք և փորձ ունեցող անձանց սուր դեֆիցիտ՝ պետական համակարգում և վարչապետի տեսադաշտում։
4. Կրթական համակարգի խնդիրները սահմանափակվում են հայոց լեզվի, գրականության և պատմության դասաժամերով։
5. Բոլոր հաջողություններն արձանագրվել են՝ ի հեճուկս պետական համակարգի։ Ի հեճուկս բոլոր նախարարությունների։
6. Կոռուպցիայի դեմ պայքարը տեղի է ունենում ի հեճուկս պետական կառավարման համակարգի։ Իրավապահ համակարգին ժամանակ առ ժամանակ պետք է ասես՝ բա ի՞նչ եղավ, բա ի՞նչ եղավ, բա ի՞նչ եղավ... ու միշտ պատճառ կա՝ փորձաքննություն, ցուցմունք չի տալիս և այլն։
7. Ամբողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը։
8. Այդ դիմադրությունը վարչապետը ջարդելու է։
9. Ժողովուրդը ձայնը է տվել, որպեսզի երկրում փոփոխություններ տեղի ունենան։ Եվ ոչ թե՝ որ մենք տարբեր առիթներով պտտվենք, պտտվենք, պտտվենք։

Ծրագրային ձևակերպումներով առկա ռիսկերը և վտանգները

Հիմնաքարային է 7-րդ կետը՝ «Ամբողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը»։
Եթե դա այդպես է, ուրեմն կեցցե պետական համակարգը։ Ուրեմն մենք արդեն ունենք որոշակի կայունությամբ և ավանդույթներով պետական համակարգ։
Պետական համակարգը հեղափոխության համար չէ, այն դրված ծրագրային և ընթացիկ խնդիրները լուծելու, պետության բնականոն աշխատանքը ապահովելու համար է։ Վարչապետի անկեղծ դժգոհության իրական պատճառն ուրիշ է, հիմքն ուրիշ է և կայանում է հետևյալում. պետական համակարգի առաջ չեն դրվում ռացիոնալ  խնդիրներ, այս 1.5 տարում չեն մշակվել ծրագրեր, չեն ներդրվել բարեփոխումների փաթեթներ, և հրամցվել են միայն ու միայն հեղափոխական լոզունգներ։ Պետական համակարգը «ավտոպիլոտով» սկսել է խափանվել։ Եթե համակարգի առաջ չի դրվում հստակ խնդիր, այն չի իմանում ինչ անել, սկսում է չաշխատել։ Սա հենց այն է, ինչը ունենք այսօր։ Պատճառը նոր իշխանության կողմից գրագետ աշխատանքային խնդիրների բացակայությունն է։ Եվ ոչ թե պետական համակարգի հակահեղափոխականությունը։

Մյուս կետով՝ 8-րդ, վարչապետը պատրաստվում է ջարդել պետական համակարգի դիմադրությունը։
Եթե ախտորոշումը սխալ է դրվում, բուժումը լինում է սխալ։ Եթե իշխանությունը գնաց այս ճանապարհով, ապա դա բերելու է պետական համակարգի կոլապսի։
«Ի հեճուկս պետական համակարգի» արձանագրված հաջողությունները, նույն ենթատեքստում են. այդպես ուղղակի չի լինում։ Չի կարող կառավարությունը ի հեճուկս պետական համակարգի հասնել որևէ հաջողության, քանի որ պետական համակարգը նրա հիմնական գործիքակազմն է, և անգամ մասնավորի կամ դրսի գործընկերների հետ հարաբերությունները կառուցելու համար կառավարությունն օգտագործում է հենց նույն պետական համակարգը։ Ստացվում է՝ որոշ դեպքերում, երբ կառավարության ինչ-ինչ օղակների հաջողվել է ճիշտ օգտագործել իր գործիքակազմը, պետական համակարգը նորմալ աշխատել է և նպաստել հաջողություններին։
Առանձին թեմա են կոռուպցիայի դեմ պայքարի պատկերացումները։ Ցավոք, վարչապետը դարձյալ ցույց տվեց, որ ինքը դետալներով տեղյակ է քրեական գործերից՝ փորձաքննութուն, ցուցմունք և այլն։ Դա շատ վատ է։ Հենց դա վատ է ազդում պետական համակարգի աշխատանքային մթնոլորտի վրա։ Մյուս կողմից ընդգծվեց ցանկությունը՝ մարդկանց բռնել առանց փորձաքննության, ցուցմունքներ և այլն։

Պետական համակարգի որակի մասին դատողություններն ունեն իրական հիմք։ Այո, շատ դեպքերում դրա որակը խայտառակ ցածր է։ Բայց անհասկանալի է, թե սլաքներն ում դեմ են ուղղվում։
ԱԺ մեծամասնության ցուցակը կազմել է անձամբ Փաշինյանը, և հիմա անհասկանալի է, թե ումից է բողոքում, երբ արձանագրվում է  խորհրդարանական մեծամասնության քաղաքական մտքի դեֆիցիտը։ Նախարարներին, որոնց 90 տոկոսը չի պատկերացնում իր անելիքը, նշանակել է Փաշինյանը։ Նախարարներն իրենց հերթին նշանակել են օգնականներ և խորհրդականներ, որոնք հաճախ ոլորտների հետ որևէ կապ չունեն՝ ուղղակի ճիշտ ժամանակին ճիշտ տեղում քայլել են կամ տարբեր գործարքների համար վստահելի մարդիկ են։ Փոխնախարարներին նշանակել է Փաշինյանը, Երևանի քաղաքապետ «նշանակել» է անձամբ Փաշինյանը, և Երևանն այսօր կանգնած է, խնդիրների բեռն ամեն օր ավելանում է և, վստահաբար, Փաշինյանը դա արդեն հասկանում է։
Վերջապես՝ բոլոր գիտելիք ու փորձ ունեցողներին Փաշինյանի թեթև ձեռքով համարեցիք սևեր։ Ստացաք այսօրվա վիճակը։

Չափազանց հետաքրքիր էր տնտեսության իրական վիճակի, պոտենցիալի մասին տեղեկատվության և պատկերացումների բացակայության մասին ահազանգը։ Սա շատ լուրջ խնդիր է։ Իր նախարարներից և նրանց թիմերից վարչապետը չի ստանում գրագետ պատկեր, իր ԱԺ-ից չի ստանում, իր քաղաքական թիմից չի ստանում։ Ո՞ւմ վրա է բարդվում մեղքը։
Փոխարենը՝ իշխանությունից դուրս առնվազն 3-4 հոգի պարբերաբար հանդես են գալիս միջազգային մակարդակի գրագետ և կիրթ վերլուծություններով, ռիսկերի մատնանշումով և առաջարկներով՝ Արմեն Գևորգյան, Հրանտ Բագրատյան, Վաչե Գաբրիելյան։ Ո՞ւմ հետ է խորհրդակցում իշխանությունը, որտեղի՞ց է ակնկալում գաղափարներ, տեսլականներ, զարգացման ծրագրեր ստանալ։ Ինչպե՞ս է փորձում լրացնել մտքի սուր դեֆիցիտը։ 

Պետական մեքենան բարդ մեխանիզմ է, բայց, ինչպես և ցանկացած մեքենա, ունի հստակ տեխնիկական բնութագիր և շահագործման պարտադիր պայմաններ։ Անգամ սովորական վարորդը, որպեսզի կարողանա պարզ մարդատար մեքենան անվտանգ վարել, ստանում է որոշակի կրթություն, և հաճախ տարիներ են անհրաժեշտ լինում՝ մինչև մեքենային լրիվ տիրապետելը։ Պետական մեքենան կառավարելու հմտությունները շատ յուրահատուկ են, և դրանք մեր փոքր երկրում ունեն շատ քչերը։ Այն ինքնավստահությունը, որով նոր իշխանությունը նստեց ղեկին և սկսեց վարել մեքենան, սկզբում զարմանալի էր, իսկ գնալով՝ սկսեց անհանգստություն առաջացնել. դժվար է լինել անփորձ վարորդի ուղևոր, հատկապես, երբ վարորդը խորհուրդներ չի ընդունում։ Այսօր վարորդը՝ իշխանությունը, սկսել է մեղադրել մեքենային, վաղը կմեղադրի ուղևորներին, իսկ վաղը չէ մյուս օրը, երբ մեքենան կանգնի ու չկարողանա առաջ գնալ, մենք բոլորս ստիպված կլինենք իջնել և հրել այն, քանի որ զրոյից նոր պետական համակարգ կառուցել չենք կարող, միշտ պետք է մոդիֆիկացնել ու մոդեռնիզացնել գործողը, դա շարունակական ու կարևորագույն պրոցես է։ Եթե, իհարկե, չես պատրաստվում պետական կարգ փոխել, ինչպես արեց Գերմանիան երեսունականներին կամ Ռուսաստանը՝ քսանականներին։ Սա իհարկե, աբսուրդ է։


Ամփոփում

Ես կրկին առաջարկում եմ շատ լուրջ վերաբերվել վարչապետի երեկվա խոսքին։ Իմ կարծիքով մենք ֆիքսում ենք խորքային պրոբլեմների փուլը։ Այս պահին ամեն մեկս՝ մեր պատճառահետևանքային պատկերացումներով։ Առաջին անգամ, ըստ էության, իշխանությունը արձանագրեց, որ պետության շարժիչը չի աշխատում. ոչ թե պետական համակարգը, այլ՝ պետության շարժիչը։ Այս փուլից սկսած՝ խորքային սխալների հավանականությունը շատ մեծ է։ Պետք են լուծումներ։ Երկիրը կարիք ունի գաղափարների, գրագետ ծրագրերի, ունակ թիմերի, ներքին համերաշխության։ Սրանք նոր աշխատանքային փուլի խնդիրներն են, և մենք, իշխանության ներսում լինենք, թե դրսում, դրանք պիտի սկսենք լուծել լայն կոնսոլիդացիայի միջոցով։ Մեզ պիտի իրար կապի խնդրի խորության գիտակցումը»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:24
Իրազեկման ակցիա Հայաստանում քաղբանտարկյալների մասին
Հասարակական-քաղաքական գործիչները, լրագրողները, քաղաքացիներն այսօր  Երևանում շարունակել են հանրային իրազեկման ակցիաները՝ Հայաստանում...
Աղբյուր` Panorama.am
21:48
Կառավարությունն իրականացնում է ռազմավարակաան կարևորության տարածքներից զորքերի միակողմանի հետքաշում.Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. 1. Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և...
Աղբյուր` Panorama.am
21:39
Կյանքից հեռացել է Վլադիմիր Կազիմիրովը
Ապրիլի 19-ին, 95 տարեկանում կյանքից հեռացել է ռուս դիվանագետ, ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան, 1992-1996 թթ. ՌԴ միջնորդական առաքելության ղեկավար,...
Աղբյուր` Panorama.am
21:30
Իմ աչքի առաջ Քրեական հետախուզության պետը ոտքը դրել է գլխին. Վահան Հովհաննիսյան
Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ահազանգում է՝ Շենգավիթի քննչական բաժնում քրեականի պետ Գևորգ Բարեյանն ու իր ենթակաները 39-ամյա տղամարդու են...
Աղբյուր` Panorama.am
21:19
Իրանն իր նպատակներին հասել է և համարում է գործողությունն ավարտված․ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը՝ Իսրայելի վրա հարձակման մասին
ՀՀ-ում Իրանի Իսլամական հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին պատասխանել է Իրան-Իսրայել հարաբերությունների սրման պատճառների և հնարավոր...
Աղբյուր` Panorama.am
21:14
Վահագն Դավթյանը նվաճեց ոսկե մեդալն ու օլիմպիական ուղեգիր
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը եւ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր: Քաթարի մայրաքաղաք Դոհայում...
Աղբյուր` Panorama.am
21:07
95-ամյա ուսուցչուհին առայսօր կարդում է և կրթում սերունդներին
«Արմենպրես»-ը  պատմել է 95-ամյա մանկավարժի մասին, որը կիսվել է ողջամտության գաղտնիքով, պատմել Սոս Սարգսյանի հետ անցկացրած...
Աղբյուր` Panorama.am
20:46
Արայիկ Հարությունյանը խաբում և «էշի ականջում» քնեցնում էր ՀՀ քաղաքացիներին
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյքազերծում» վերնագրով գրառում էր կատարել ֆեյսբուքյան էջում` դրանով իբրև...
Աղբյուր` Panorama.am
20:25
Հայ պաշտոնյաները մեզ տեղյակ են պահել սահմանազատման հարցով արձանագրության բովանդակության մասին․ Իրանի դեսպան
«Հայաստանի հետ ունենք լայն համագործակցություն և այն ներառում է տարբեր ոլորտներ։ Մենք աջակցում են ՀՀ տարածքային ամբողջականությունը և դեմ...
Աղբյուր` Panorama.am
20:02
ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանել է ՀՀ ՔԿ Շենգավիթի քննչական բաժնի միջադեպը
 Ապրիլի 19-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում փաստաբանի կողմից հրապարակվել է մեկ անձի ՀՀ քննչական կոմիտեի  Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
19:50
Մեկնարկել է «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը Եվրասիայում» խորագիրը կրող միջոցառումը
Երևանում մեկնարկել է «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի կազմակերպած «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը...
Աղբյուր` Panorama.am
19:41
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն
Արցախի միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Օրեր առաջ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչի կողմից...
Աղբյուր` Panorama.am
19:10
Չկա ոչ մի սահմանազատման գործընթաց, կա միակողմանի զիջում․ Վարդան Ոսկանյան
 «Իրանի կողմից «կարմիր գծերի» մասին հայտարարությունը հնչել է ամենաբարձր մակարդակով՝ թե՛ հոգևոր և թե՛ քաղաքական պաշտոն...
Աղբյուր` Panorama.am
18:47
Պաշտոնական քարտեզում էս ամենը շատ ավելի «սիրուն ա» ու հանձնվող տարածքները չեն երևում․ Գալստյան
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Բերքաբեր-Բաղանիս հատվածում «սահմանազատում» * Փաստացի ՀՀ-ն տալիս ա Ադրբեջանին...
Աղբյուր` Panorama.am
18:29
Սահմանազատում և սահմանագծում չի լինելու, զորքերի հետքաշում է և միակողմանի հանձնում․ Սուրեն Պետրոսյան
ՀՀ իշխանությունը որևէ աղերս չունի ո՛չ միայն հայկական շահի հետ, այլև՝  պետականության հետ։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայկական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ամերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ
Մատենադարանը շարունակում է իր աջակցությունը ցուցաբերել արտերկրում գործընկեր կառույցների ձեռագրերի վերականգնման գործում: Այս...
Աղբյուր` Panorama.am
17:36
Արցախի ԱԺ հայտարարությունը՝ ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացի մասին
Արցախի Հանրապետության «Արդարություն», «ՀՅ Դաշնակցություն» «Արցախի ժողովրդավարական...
Աղբյուր` Panorama.am
17:31
Վարդանյանի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե. Խուդոյան
Փաստաբան իրավապաշտպան  Հովհաննես Խուդոյանը գրում է. «Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը քննելիս, իմ հիշելով առաջին անգամ,...
Աղբյուր` Panorama.am
17:18
Տավուշում քարտեզի վրա սահմանազատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը. Կառավարություն
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին: Հարց...
Աղբյուր` Panorama.am
17:13
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովները ստորագրել են արձանագրություն
Որոշել են, որ այն պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Աղբյուր` Panorama.am
17:05
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր ուրախություն է հատնել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման...
Աղբյուր` Panorama.am
16:54
Մոսկվայից հետո Ալիևը կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 26-ին Բեռլինում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Էս դու ինչքա՞ն ես փչացրել բոլորի հետ հարաբերութունները, որ Հայաստանի դեմ պատերազմ սկսելը դարձել է մի ժամվա խնդիր. Զաքարյան
«Հայաստանի Հանրապետությունը չի կարող ունենալ թուրք-ադրբեջանական օրակարգ, չի կարող ունենալ ամերիկյան, բրյուսելյան օրակարգ, Մոսկվայի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Դավիթ Տոնոյանի վերաբերյալ որոշումները չեն կայացվում դատարաններում կամ իրավապահ մարմիններում. Պաշտպաններ
«Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին»
Աղբյուր` Panorama.am
16:34
Կարճ բանաձև՝ ասպարեզը փողոցն է, թիրախը՝ ԱԺ-ն. Դավիթ Անանյան
«Որոնք են հայեցակարգային կետերը, որոնց շուրջ համախմբվելով հնարավոր է լայն հանրային կոնսոլիդացիա ապահովել»,-Այլընտրանքային նախագծեր...
Աղբյուր` Panorama.am
16:27
Վարդանաշեն գյուղի բնակիչները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Երևան-Մարգարա ավտոճանապարհի Վարդանաշեն գյուղի վարչական տարածքում ի նշան բողոքի 100-ից ավելի բնակիչներ փակել են ճանապարհը: ...
Աղբյուր` Panorama.am
16:21
Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
Ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացվեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Ալիևի միջև, ով աշխատանքային այցով կժամանի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Կարեն Վրթանեսյանի դեմ ներկայացրած ոստիկանության հայցը դատարանը չի բավարարել
Դատարանը որոշեց ՆԳՆ ոստիկանության հայցն ընդդեմ Կարեն Վրթանեսյանի՝ Կարեն Վրթանեսյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ...
Աղբյուր` Panorama.am
16:06
Վատ լուր ունեմ իշխանության համար. Արման Աբովյան
«Վատ լուր ունեմ իշխանության համար. մարդիկ շատ լավ հասկանում են, որ դուք իրենց դրել եք հիմարի տեղ»,-Տավուշ. արտաքի՞ն, թե՞ ներքին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}