Մեսրոպ Մանուկյան. Եթե իրական եղավ, ակնհայտ կլինի, որ իմ հրապարակած թվերը ցավոտ են եղել կառավարության համար
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Մեսրոպ Մանուկյանը պաշտոնական գրություն չի ստացել, որ իրեն դուրս են հանել հոգաբարձուների խորհրդի կազմից: Լրագրողների հետ հանդիպմանը նա ասաց, որ պաշտոնական գրություն է ուղարկել, դեռ պատասխան չունի, քանի որ իրավական որևէ նորմ չկա, որով կարողանան իրեն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմից դուրս հանեն:
«Առ այսօր հիմնադրամի պաշտոնական էջում իմ լուսանկարն է, և ես եմ որպես հոգաբարձուների խորհրդի անդամ ներկայացված, սպասում եմ պաշտոնական գրությանը՝ ստանամ, նոր արձագանքեմ այդ ամեն ինչին»,- նշեց նա:
Մ. Մանուկյանն ընդգծեց, որ չկա որևէ իրավական ակտ, որով կարողանան իրեն հիմնադրամից դուրս հանեն: Նրա ներկայացմամբ, Հիմնադրամի կանոնադրության համաձայն, ընտրվել է 5 տարով, անդամը կարող դուրս գալ կազմից իր դիմումի համաձայն, կամ եթե պարտաճանաչ չի եղել, կազմի մյուս անդամները (ընդհանուր՝ 9 հոգի) անվստահություն հայտնեն և դեմ քվեարկենլ այդ անդամի դուրս գալուն:
«Այդպեսի բան չկա, ինձանից պարտաճանաչ հոգաբարձուների խորհրդի անդամ կարող են 1-2-ը լինեն»,- ընդգծեց Մ. Մանուկյանը:
Հարցին՝ այդպես փորձում են ձեզ լռեցնե՞լ, նա պատասխանեց. «Մեկուսացնեն, որովհետև եթե դա իրականություն է, հեռացնողները թող այդքան տղամարդկություն ունենան, պաշտոնապես գրությունը տան, իրավական հիմքը տան, որը չկա: Եթե իրականություն եղավ, ակնհայտ կլինի, որ իմ հրապարակած թվերը, ինչ ասել եմ, իրականություն է, ցավոտ են եղել գործող կառավարության համար:
Այն տկարամիտները, ովքեր խորհուրդ են տվել, որ ես հիմնադրամում չպետք է լինեմ, ի գիտություն իրենց ասեմ, որ հիմնադրամի հաշվետվությունն այսուհետ լինելու է հրապարակային»:
Հարակից հրապարակումներ`
- Ո՞ր իրական նորմով օգնականն իրավունք ունի իր ղեկավարի ունեցվածը վերաբաշխել, վաճառել. Մեսրոպ Մանուկյանը՝ Փաշինյանին
- Պարո՛ն Փաշինյան, որքան էլ ցավալի` Դուք չե՛ք տիրապետում իրավիճակին. Մեսրոպ Մանուկյան
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ