Իրավունք 11:50 16/12/2019 Հայաստան

Արփինե Հովհաննիսյան. ՍԴ դատավորների «պարապության նպաստ»-ը և Արմեն Սարգսյանը

Արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը կարծում է, որ ՀՀ նախագահ Արմեն  Սարգսյանի համար եկել է պատասխանատու պահը ցույց տալու, որ իր անկախությունը չի սահմանափակվում միայն Նիկոլ Փաշինյանի հետ որպես հավասարը հավասարի հետ կատարված լուսանկարներով և հայտարարություններով։ 

Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՍԴ դատավորների «պարապության» նպաստի հայտնի նախագիծը ԱԺ-ի կողմից ամբողջությամբ ընդունվելուց անմիջապես հետո`ուղարկվել է ՀՀ նախագահին:

Բոլորս գիտենք, որ նախագահ Սարգսյանը հրապարակավ, իսկ ոչ հրապարակավ էլ ավելի շատ` սրտնեղում է, որ Սահմանադրությամբ նախագահի լիազորությունները հստակ չեն, սահմանափակ են, քիչ են, սակայն, ակնհայտ է, որ կա սահմանադրական մեկ հոդված, որ նախագահի ամենասիրած հոդվածն է, ինչու ոչ` Արմեն Սարգսյանի պաշտպանիչ վահանը պատասխանատու իրավիճակներում։

Այն է՝ Սահմանադրության 129-րդ հոդվածը, որը սահմանում է, որ Ազգային ժողովի ընդունած օրենքը Հանրապետության նախագահն ստորագրում և հրապարակում է քսանմեկօրյա ժամկետում կամ նույն ժամկետում դիմում է Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանն օրենքի համապատասխանությունը որոշելու հարցով։

ԱԺ-ի պաշարման առիթ հանդիսացած հոկտեմբերի 2-ի օրենքի պարագայում հենց այս դրույթը դարձավ նախագահ Արմեն Սարգսյանի փրկօղակը։ Նախ` պարոն Սարգսյանը սպասեց վերջին` 21-րդ օրվան, ապա դիմեց ՍԴ`օրենքի` Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու համար։ Սա հնարավորություն տվեց Արմեն Սարգսյանին օրենքի ընդունումից հինգ ամիս անց միայն, երբ տեղի էին ունեցել բուռն քրեաքաղաքական իրադարձություններ՝ սահմանադրական կարգի տապալմամբ խորհրդարանի արձակում, ընտրություններ, նոր խորհրդարանի ձևավորում, ստորագրել ի սկզբանե ակնհայտ սահմանադրական օրենքը` ամենախաղաղ պայմաններում` առանց որևէ պատասխանատվության և բեռի։ Այնքան խաղաղ, որ նույնիսկ ինքը` Արմեն Սարգսյանը, չպատասխանեց, թե ի վերջո ինչու էր ինքը դիմել Սահմանադրական դատարան, այլ ընդամենը իր աշխատակազմի իրավաբանական վարչության միջոցով պաշտոնապես տեղեկացրեց, որ իր ՍԴ դիմելու պատճառներից մեկն այն էր, որ օրենքի որոշ դրույթներ դարձել են ԲԱԶՄԱԹԻՎ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՐԿԱ:

Գուցե բարդ է, բայց ենթադրում եմ` Արմեն Սարգսյանը իր բազմաթիվ ուղևորությունների միջակայքում պետք է տեղեկանա, որ իրեն ներկայումս ստորագրման են ուղարկել օրենք, որն առաջացրել է քննարկումների իսկական փոթորիկ իրավաբանների և այլ շրջանակներում։ Այն աստիճան, որ օրենքի սահմանադրականության վերաբերյալ նույնիսկ բովանդակային, թեև անհաջող բանավեճ է փորձում ծավալել արդարադատության նախարարը։ Իհարկե, նախագծի հեղինակը կարող է պնդել, որ այն սահմանադրական է, ես էլ անկեղծ հավատում եմ նրա անկեղծ համոզմունքին, որ ինքը զեկուցել է միանգամայն սահմանադրական նախագիծ, սակայն միայն այդ համոզմունքը օրենքը չի դարձնում սահմանադրական: Մեր հատարակական կացմակերպության էջին հասանելի են այն դրույթները, որոնք խնդրահարույց են` ընդ որում` ոչ միայն իմ, այլև բազմաթիվ իրավաբանների կարծիքով՝ հղումը մեկնաբանությունում։

Կարծում եմ` նախագահ Սարգսյանի համար եկել է պատասխանատու պահը ցույց տալու, որ իր անկախությունը չի սահմանափակվում միայն Նիկոլ Փաշինյանի հետ որպես հավասարը հավասարի հետ կատարված լուսանկարներով և հայտարարություններով։ Ու դրա համար կա պարզ բանաձև` ինչ արագությամբ նախագահը որոշում կկայացնի ստորագրել օրենքը կամ արդյոք անսալով բազմաթիվ իրավաբանների մտահոգություններին՝ կդիմի Սահմանադրական դատարան օրենքի՝ Սահմանադրության համապատասխանության հարցը քննարկելու համար, թե՞ ոչ։

Ընդ որում, հասկանալով, որ շահեր բախման խնդիր կարող է լինել ՍԴ անդամների կողմից այս օրենքին անդրադարձ կատարելիս, ՍԴ ուղարկելիս պետք է հատուկ շեշտադրել ՍԴ կողմից Վենետիկի հանձնաժողով կրկին դիմելու սուր անհրաժեշտությունը: Ի՞նչու քանզի հաղթահարված չեն այս հարցի մասով հանձնաժողովի մտահոգությունները և դրանք էլ ևս նախագիծը սահմանադրականության տեսանկյունից դարձնում են խոցելի: Այս մասին ևս` հղումով:

Եվ վերջում` ուզում եմ ուղիղ դիմել իրեն

Պարո'ն Սարգսյան,

Հավատացե՛ք սա այն հարցն է, որտեղ ձեր «բարի» ու ոչ քաղաքական ռեյտինգի մի քանի տոկոսը արժե «զոհել», չնայած` կարծում եմ ` նույնքան էլ կշահեք: Հավատացեք` սեփական սահմանադրական ֆունկցիայի իրականացումը մի քանի տոկոս վարկանիշ արժե, հատկապես որ այն ձեռք է բերվել ոչ մի բան չանելու արդյունքում: Ձեր մասին սովորաբար ասում են, որ դուք միշտ անում եք այն ինչ ձեզ պետք է և հարմար` անկախ նրանից ով և ինչքան է ձեզ քննադատում:

Իսկ գուցե պա՞հն է, որ գեթ մեկ անգամ, ձեզ «պետք» ու «հարմար» լինի անել այն` ինչը Ձեր սահմանադրական պարտականությունն է: Հավատացնում եմ ձեզ` հիմքերը առկա են` հիմնավոր ու համոզիչ, ոչ ինչպես նախորդ անգամ:

Դուք անընդհատ խոսում եք Հայաստանի ապագայի, զարգացման հեռանկարների մասին, հիմա եկել է պահը տեսնելու՝ Ձեր դերակատարումը այդ ապագայի մեջ։ Գուցե պա՞հն է ցույց տալ`արդյոք Դուք ուզում եք լինել մի երկրի նախագահ, որտեղ Սահմանադրական դատարանի անկախությունը արժեք է, թե ուզում եք լինել մի համակարգի մաս, որը օրինաչափ է համարում երկրի Բարձր դատարանի նկատմամբ ճնշումները`ընդ որում անկախ նրանից ինչ կարծիք եք ունեցել նախկին համակարգի մասին»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:35
Վրաստանի ԱԳ նախարարը ԵԽԽՎ-ում․ Հակամարտություններն ունեն իրենց յուրահատուկ բնութագրերն ու քաղաքական լուծումները
ԵԽ նախարարների կոմիտեն շարունակում է անհանգստացած մնալ չլուծված հակամարտույթյուններով, որոնք ազդում են մեր մայրցամաքի տարբեր հատվածների վրա։ Այս...
Աղբյուր` Panorama.am
20:00
Ալեքսանդր Քանանյանի հացադուլին միացել է ևս մեկ արցախցի
Դադարեցնել Արցախի տարածքում ՀԷԿ-երի կառուցումը
Աղբյուր` Panorama.am
19:41
Մահացել է Թուրքիայի 1-ին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Կարպիս Զաքարյանը
90 տարեկան հասակում մահացել է Թուրքիայի 1-ին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, «Երկաթե բռունցք» մականունով հայտնի Կարպիս Զաքարյանը: Այս...
Աղբյուր` Panorama.am
19:13
Լոռին երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը իսպանացի կիսապաշտպանի հետ
«Լոռի» ՖԱ-ի մամուլի ծառայությունը հայտնում է, որ ակումբը երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրն Ալեխանդրո Պուերտասի հետ։...
Աղբյուր` Panorama.am
18:50
Թագավորական ընտանիքը տուն է պատրաստում Հարրիի ու Մեգան Մարքլի համար
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրիի հայրը՝ արքայան Չարլզն ու մեծ եղբայրը՝ Քեմբրիջի դուքս Ուիլյամը, հայտարարել են Հարրիի և  նրա կնոջ՝ Մեգն Մարքլի...
Աղբյուր` Panorama.am
18:35
Թուրքիայի երկրաշարժից ավերված տների փոխարեն 2000 նոր բնակարան կկառուցվի
Թուրքիայի Էլազըղ (պատմ. Խարբերդ) քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով բազմաթիվ շենքեր են ավերվել։ Դրանց փոխարեն կկառուցվի 2000 նոր...
Աղբյուր` Panorama.am
18:29
Օրեր առաջ Արցախում հրազենային վիրավորում ստացած զինծառայողի վիճակը ծանր է
Հունվարի 24-ին Արցախում հրազենային վիրավորում ստացած զինծառայող Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը վիճակը շարունակում է մնալ ծանր։ Այսօր լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
18:23
Նիկոլ Փաշինյանի մոտ սուր նևրոտիկ խանգարում է ախտորոշվել. «Новые Ведомости»
Նոր «նահանջ» տարին անհանգստություններ բերեց ոչ միայն  ռուսաստանյան չինովնիկներին։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ սուր...
Աղբյուր` Panorama.am
18:18
Զոհված զինծառայողների ընտանիքների բնակարանային խնդիրը Երևանում գրեթե 95 տոկոսով լուծվել է. Գաբրիել Բալայան
Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն այսօր լրագրողների հետ զրույցում շնորհավորեց բոլոր զինծառայողներին և իրենց կյանքը տված զինծառայողների...
Աղբյուր` Panorama.am
18:14
ԱԳՆ խոսնակը՝ Բրեքսիթին հաջորդող կիրարկման ժամանակաշրջանի վերաբերյալ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի մեկնաբանությունը Բրեքսիթին հաջորդող կիրարկման ժամանակաշրջանի վերաբերյալ
Աղբյուր` Panorama.am
17:57
Ոստիկանության պետ. Այդ պահին ստացվեց այդպես
«Մեր թիվ մեկ խնդիրն առանց վիրավորի, միջադեպի, առանց զոհի այդ մարդուն տվյալ տարածքից դուրս բերելն էր, ինչը բոլորիս բախտից բարեհաջող ավարտ...
Աղբյուր` Panorama.am
17:47
Դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետի վիճակում փոփոխություն չկա. փոխնախարար
Վայոց ձորում 2019 թվականի սեպետմբերին ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի առողջական վիճակում փոփոխություն չկա: Այս մասին այսօր լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
17:29
Արցախում կստեղծվի հանձնաժողով` ուսումնասիրելու ՓՀԷԿ-երի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա
Արցախում 2019թ. թողարկվող էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը հասցվել է տարեկան 480 մլն  կՎտ.ժ-ի, 2018 թվականի համեմատ աճը կազմել է մոտ 25...
Աղբյուր` Panorama.am
17:10
Արսեն Բաբայան. Պարոն նախագահ, Դուք պետք է հետևեք Սահմանադրության պահպանմանը
Մենք արդեն գրեթե կորցրել ենք իրավական պետությունը
Աղբյուր` Panorama.am
17:06
Դավիթ Տոնոյան. Պետք է ոչ մի վայրկյան չթուլացնել զգոնությունը
ՊՆ վարչական համալիրում կայացել է պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ, նվիրված զինված ուժերի 2019թ. ուսումնական տարվա մարտական և...
Աղբյուր` Panorama.am
17:00
Բաթումիի նախկին քաղաքապետը կդատապարտվի 7 տարվա ազատազրկման
Բաթումիի նախկին քաղաքապետ Գիորգի Էրմակովը կդատապարտվի 7 տարվա ազատազրկման: Aliq.ge-ն փոխանցում է, որ նույն գործով ձերբակալված Բաթումիի...
Աղբյուր` Panorama.am
16:48
Գողացել են դեսպանատներից մեկի մեքենայի հայելիները
Ոստիկանության Կենտրոնական բաժնում հունվարի 26-ի առավոտյան հաղորդում է ստացվել, որ մայրաքաղաքի Պուշկինի փողոցում գողացել են Հայաստանում...
Աղբյուր` Panorama.am
16:37
Բոգդանովը Իրաքի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային օրակարգը
Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը Մոսկվայում Իրաքի դեսպան Աբդուրահման Հուսեյնիի հետ քննարկել է տարածաշրջանային օրակարգ ՝ շեշտը...
Աղբյուր` Panorama.am
16:29
ՃՈ. Ժամանակավոր հաշվառման վկայագրերը կարող եք փոխարինել պլաստիկ քարտերով
Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումների կողմից տրամադրված տրանսպորտային միջոցների ժամանակավոր հաշվառման վկայագրերը կարող...
Աղբյուր` Panorama.am
16:14
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Բոլոր ժամանակներում մարդկությունը ձգտել է արդար և ճշմարիտ դատաստանի
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ընդունել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին:
Աղբյուր` Panorama.am
16:12
Բիզնես խորհրդատուն կանխատեսում է ավտոմեքենաների գների կտրուկ նվազում
Բիզնես խորհրդատու Արեն Ապիկյանն այն կարծիքն է, որ Հայաստանում ավտոմեքենաների գները նվազելու են։ Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման...
Աղբյուր` Panorama.am
15:53
Խորվաթիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել
Խորվաթիայի ռազմաօդային ուժերի ռազմական ուղղաթիռը կործանվել է Ադրիատիկ ծովում ՝ Սիբենիկ քաղաքի մերձակայքում: Այդ մասին ասվում է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
15:36
Ավիաընկերությունը հերքում է վթարը Աֆղանստանում
«Արիանա» աֆղանական ավիաուղիները հերքել են Աֆղանստանում ուղևորատար ինքնաթիռի վթարի մասին տեղեկատվությունը: Այդ մասին հաղորդվում է...
Աղբյուր` Panorama.am
15:21
ԵԽԽՎ նոր նախագահ ընտրվեց Ռիկ Դեմսը
Այսօր Ստրասբուրգում մեկնարկած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանում ԵԽԽՎ նոր նախագահ ընտրվեց  Բելգիան...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սիրիայի խանութները հայրենասիրական ակցիա են արել
Սիրիայի ձեռնարկատերերը որոշել են յուրատեսակ պատասխանել ազգային արժույթի թուլացմանը՝ հայտարարել են ակցիա՝ «գնիր ապրանք մեկ ֆունտով»,...
Աղբյուր` Panorama.am
15:00
ԱՄՆ-ում տուն են փնտրում «աշխարհի ամենավատ կատվի» համար
ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգի կենդանիների ապաստարանը տեր է փնտրում «աշխարհի ամենավատ կատվի» համար, որի անունը Պերդիտա է։...
Աղբյուր` Panorama.am
14:57
Ավագանու «Իմ քայլի» անդամ Հենրիկ Հարթենյանը մանդատը վայր կդնի
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանը մանդատը վայր կդնի: Խմբակցության հրատապ նիստից հետո լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
14:54
Եվրոպայի ամենամեծ գիրքը
Հունգարիայի հյուսիսում գտնվող ոչ մեծ Սինպերտրի գյուղում, որտեղ ապրում է ընդամենը 300 մարդ, համաշխարհային ճանաչում է ձեռք բերել ի շնորհիվ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հրայր Թովմասյան. Այն, ինչ այսօր կատարվում է, այսօրով չի ավարտվելու
14:55 24/01/2020

Հրայր Թովմասյան. Այն, ինչ այսօր կատարվում է, այսօրով չի ավարտվելու

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}