Տնտեսություն 13:17 16/12/2019 Հայաստան

Հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները՝ 2020 թվականի հունվարի 1-ից

2020 թվականի հունվարի 1-ից  Հայաստանում ուժի մեջ կմտնեն հարկման համակարգի մի շարք փոփոխություններ։

Փոփոխությունների համաձայն, ԱԱՀ-ի շեմը 58.35 մլն․ դրամից բարձրացվել և վերականգնվել է մինչև 2019թ․ հունվարի 1-ը գործող՝ 115 մլն․ դրամի մակարդակում (այդ թվում՝ 2019թ․ համար)։ 
Ըստ ֆինանսների նախարարության տրամադրած տեղեկատվության, ինքնազբաղված անձանց և ընտանեկան ձեռնարկատիրության հարկման համակարգերի փոխարեն 2020թ․հունվարի 1-ից ներդրվում է միկրոձեռնարկատիրության հարկման արտոնյալ համակարգ՝ իրացման շրջանառության 24 մլն․ դրամ շեմով (2019թ․ համար գործող համակարգերի շեմերը համապատասխանաբար 9 մլն․ դրամի և 18 մլն․ դրամի փոխարեն նույնպես սահմանվել են 24 մլն․ դրամ):

Փոփոխություններ միկրոձեռնարկատիրական համակարգում

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտներն ազատվում են հիմնական հարկատեսակներից (բացառությամբ ակցիզային հարկի, բնապահպանական հարկի և ճանապարհային հարկի)։ Վարձու աշխատողի համար եկամտային հարկն էլ սահմանվում է ամսական 5 հազար դրամի չափով՝ անկախ աշխատավարձի մեծությունից:

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ չեն կարող լինել՝ մասնագիտական ծառայություններ մատուցողները (օրինակ՝ խորհրդատվական, իրավաբանական, հաշվապահական կամ թարգմանչական ծառայություն մատուցողները), Երևան քաղաքում առևտրով զբաղվողները, Երևան քաղաքից դուրս, սակայն առևտրի կենտրոններում, տոնավաճառներում առևտրով զբաղվողները, ավտոմեքենայի առևտրով զբաղվողները, էլեկտրոնային առևտրով զբաղվողները, Երևան քաղաքում հանրային սննդի կազմակերպմամբ զբաղվողները։

Միկրոձեռնարկատիրական համակարգի ի հայտ գալով հարկատեսակների շարքից վերացվում է արտոնագրային հարկը: Այսպիսով, 2020 թ․ հունվարի 1-ից, արտոնագրային հարկի հետ կապված օրենսգրքի բոլոր դրույթները կկորցնեն ուժը:

Եկամտային հարկ

Եկամտային հարկը աստիճանաբար նվազեցվելու է։

2020 թվականի հունվարի 1-ից Հայաստանը կանցնի եկամտի հարկման համահարթ համակարգի. 2020թ․ հունվարի 1-ից եկամտահարկը կկազմի  23 տոկոս, 2021թ․հունվարի 1-ից՝ 22 տոկոս, 2022թ․հունվարի 1-ից՝ 21 տոկոս, 2023թ․ հունվարի 1-ից՝ 20 տոկոս:

2020 թ․ հուլիսի 1-ից էլ կփոխվի սոցիալական ապահովագրության վճարը հաշվարկելու առավելագույն շեմը։ Մասնավորապես, նախատեսվում է սոցիալական վճարի դրույքաչափի վերականգնում 2.5 տոկոսից նախկինում կիրառվող 5 տոկոսի մակարդակում՝ 2021թ․ հունվարի 1-ից՝ 3.5 տոկոս, 2022թ․հունվարի 1-ից՝ 4.5 տոկոս, 2023թ․հունվարի 1-ից՝ 5 տոկոս:

Բացի այդ, շահութահարկի դրույքաչափը 20 տոկոսից նվազեցվել է 18 տոկոս, ոչ ռեզիդենտ կազմակերպությունների և օտարերկրյա քաղաքացիների՝ հայաստանյան աղբյուրներից ստացվող շահաբաժինների հարկման դրույքաչափը 10 տոկոսից նվազեցվել է 5 տոկոս,
միջազգային լավագույն փորձին համահունչ՝ ակցիզային հարկի տոկոսային դրույքաչափերը վերացվել են և ներդրվել են միայն հաստատուն դրույքաչափեր։

Ակցիզային հարկ

Փոփոխությունների համաձայն, բարձրացվել են էթիլային սպիրտի, օղու (բացառու-թյամբ պտուղներից և հատապտուղներից պատրաստված օղու), գարեջրի և IQOS տեխնոլոգիայով ծխախոտի արտադրանքի մասով ակցիզային հարկի դրույքաչա-փերը,սահմանվել է, որ ակցիզային հարկի հաստատուն դրույքաչափերը տարեկան 3 տոկոսով բարձրանալու են։
Շուրջ 20 տոկոսով բարձրացվելու են վիճակախաղերի և շահումով խաղերի կազմակերպման համար վճարվող պետական տուրքի դրույքաչափերը, ֆինանսավարկային հատվածում գործող կազմակերպությունների (բանկեր, վարկային կազմակերպություններ, ապահովագրական ընկերություններ, գրավատներ, արտարժույթի փոխանակման կետեր) կողմից վճարվող պետական տուրքի դրույքաչափերը։

Հանրային սննդի կազմակերպման գործունեության համար սահմանված հարկային բեռն էլ  պահպանվել է 2018թ․ երկրորդ կիսամյակի համար սահմանված մակարդակում (2019-2020թթ․ համար սահմանված հարկային բեռի բարձրացումները չեղարկվել են), հանրային սննդի կազմակերպմանը զուգահեռ այլ գործունեությամբ զբաղվելու դեպքում այլ գործունեությունից ստացվող եկամուտները շրջանառության հարկի 20 տոկոս դրույքաչափով հարկելու՝ գործող կարգավորման հետ կապված խնդիրը լուծվել է:

Բացի այդ, ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանք արտադրող կամ ներմուծող տնտեսավարող սուբյեկտներին հնարավորություն է ընձեռվել գործել ինչպես միկրոձեռնարկատիրության, այնպես էլ շրջանառության հարկի համակարգերում:

Ճանապարհային  հարկ

2018 թվականի հուլիսի 1-ից սկսած՝ ավտոմեքենաների առք ու վաճառքով զբաղվող ֆիզիկական անձանց համար սահմանվել է խելամիտ հարկային բեռ (վաճառքի գնի 1 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան յուրաքանչյուր ձիաուժի հաշվով 150 դրամ)։ Միևնույն ժամանակ, սահմանվել է, որ եթե ավտոմեքենան վաճառվում է ձեռքբերումից 365 օր հետո, ապա հարկային պարտավորություն չի առաջանում։

Հայաստանի Հանրապետությունում գրանցված բեռնատար ավտոմեքենայի մասով սահմանված ճանապարհային հարկն էլ վերացվել է, միջազգային բեռնափոխադրման ծառայություն մատուցողների կողմից արտերկրում կատարվող ծախսերի փաստա-թղթորման նկատմամբ պահանջների սահմանման իրավասությունը վերապահվել է Կառավարությանը։

Պետական տուրք

Արտոնագրային հարկի համակարգի վերացմամբ պայմանավորված՝ գործունեության հետևյալ տեսակները տեղափոխվել են պետական տուրքի համակարգ՝ ավտոբուսներով, միկրոավտոբուսներով կամ թեթև մարդատար ավտոմեքենաներով ուղևորափոխադրումների կազմակերպում, մետաղադրամով կամ թղթադրամով շահագործվող ինքնաշխատ արքավորումների միջոցով սննդի առևտրի կամ խաղերի (բացառությամբ շահումով խաղերի) կազմակերպում։

Փոփոխությունների համաձայն, 2020 թվականի հունվարի 1-ից տոտալիզատորի (այդ թվում՝ ինտերնետ տոտալիզատորի), իսկ 2021 թվականի հունվարի 1-ից՝ շահումով խաղերի (այդ թվում՝ ինտերնետ շահումով խաղերի) կազմակերպման գործունեության հարկումը տեղափոխվելու է շահութահարկ համակարգ, Կառավարությանն իրավասություն է վերապահվել պահանջներ սահմանել վիճակախաղերի տոմսերի հաշվառման համակարգի նկատմամբ։

2020 թվականի հունվարի 1-ից ոսկու շուկայում գործունեություն իրականացնողների հարկումն իրականացվելու է ընդհանուր սահմանված կանոններով։ Միաժամանակ, ֆիզիկական անձանցից ձեռք բերվող ոսկու և թանկարժեք քարերի դիմաց վճարվող եկամուտներն ազատվելու են եկամտային հարկի 10 տոկոս դրույքաչափով հարկումից։

Այլ փոփոխություններ

Օրենքով սահմանված՝ ԱԱՀ-ից ազատմամբ ներմուծվող ապրանքների ցանկում ներառված ապրանքներն առանց ԱԱՀ-ի վճարման ներմուծելու հնարավորությունը պահպանվել է միայն ԱԱՀ վճարողների համար, քանի որ այլ հարկ վճարողների նկատմամբ այս արտոնության կիրառությունը տնտեսագիտական հիմնավորում չունի և բացի այդ, հանգեցնում է գործունեության անհավասար պայմանների ձևավորման։

Բացի այդ,  ֆիզիկական անձանց միջև իրականացվող՝ անշարժ գույքի առք ու վաճառքի գործարքներն ազատվել են եկամտային հարկով հարկումից, 2020թ․ հունվարի 1-ից անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանցից հողամաս ձեռք բերելու գործարքների մասով հողամաս ձեռք բերող հարկային գործակալներն ազատվելու են 10 տոկոս դրույքաչափով եկամտային հարկ հաշվարկելու և վճարելու պարտավորությունից, ռեզիդենտ ֆիզիկական անձանց՝ արտերկրից ստացվող կենսաթոշակներն ազատվել են Հայաստանի Հանրապետությունում եկամտային հարկով հարկումից։

Ներդրվել են կարգավորումներ, որոնք անմաքս առևտրի խանութի կազմակերպչին կխթանեն անմաքս առևտրի խանութում վաճառքի նպատակով ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ (օրինակ՝ գինի, մրգային օղիներ և այլն) ձեռք բերել նաև փոքր արտադրողներից։
Կատարելագործվել է հարկման նպատակով հարկ վճարողներին փոխկապակցված համարելու և այդ հիմքով ԱԱՀ վճարող դարձնելու համակարգը՝ սահմանելով, որ եթե հարկ վճարողը սահմանված կարգով բողոքարկում է հարկային մարմնի որոշումը, կարող է շարունակել համարվել շրջանառության հարկ վճարող, քանի դեռ դատարանի որոշմամբ չի հաստատվել հարկային մարմնի որոշումը։

Նշենք նաև, որ  անշարժ գույքի միասնական հարկի համակարգի ներդրման ժամկետը 2020թ․ հունվարի 1-ից հետաձգվել է 2021թ․ հունվարի 1-ը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ ընթացքում ներդրվելու է հարկման նպատակով անշարժ գույքի միավորների բազան դրանց շուկայական գներին մոտարկելու մեթոդաբանությունը և գոտիավորման նոր հաակարգը և, ըստ անհրաժեշտության, վերանայվելու են նաև անշարժ գույքի հարկով չհարկվող նվազագույն շեմը և դրույքաչափերը։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:22
Պետք է կոնկրետ հողի վրա կազմակերպել այդ ինքնապաշտպանությունը. Արմեն Այվազյան
«Տավուշի այդ բնակավայրերի բնակիչներն արեցին ամենագլխավորը, ասացին՝ մենք համաձայն չենք, կռվելու ենք»,-Aysor.am-ի «Հարցեր...
Աղբյուր` Panorama.am
10:16
Խուզարկում են Ժիրայր Սէֆիլյանի ու այլոց բնակարանները
«Այս պահին ոստիկանությունը խուզարկություն է իրականացնում Բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սէֆիլյանի բնակարանում»։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Արցախի նախագահը այլ դիրքորոշում ունի և դրա մասին բաց խոսում է. Աբրահամյան
«Փաշինյանը հավաստիացրել է ադրբեջանցի գործընկերներին՝ անհանգստանալու բան չկա, իրենք չեն ճանաչում Արցախի վտարանդի կառավարությունը, Արցախի հարցը փակելու ճանապարհին պատրաստ են ծայրահեղ քայլերի»։
Աղբյուր` Panorama.am
09:51
Պուտինը զարմացել է, որ Փաշինյանը Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչել. Լավրով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զարմանցել է, որ Նիկոլ Փաշինյանը Պրահայում  Արցախի Հանրապետությունը ճանաչել է Ադրբեջանի մաս։...
Աղբյուր` Panorama.am
09:46
Հռոմի պապը խախտել է ավանդույթն ու լվացել միայն կին բանտարկյալների ոտքերը
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հինգշաբթի օրը Հռոմի բանտում լվացել է 12 կանանց ոտքերը՝ ոտնլվայի արարողության ժամանակ։ Սա առաջին անգամն է, որ Հռոմի պապն...
Աղբյուր` Panorama.am
09:42
Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը
Գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնում է, որ առավոր շուտ եկել են իր տունն են խուզարկում՝ զենք -զինամթերք հայտանաբերելու...
Աղբյուր` Panorama.am
09:39
Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը. Լավրով
«Հայաստանի ղեկավարությունը, ծանոթ է Մոսկվայի տեսակետին, գիտի Ռուսաստանի Դաշնության պատրաստակամության մասին՝ նպաստելու Ադրբեջանի հետ...
Աղբյուր` Panorama.am
09:33
«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը՝ մարտի 23-ին, իշխանական վերնախավը, Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբերությամբ սպասում են Փաշինյանի այցին
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ լրացավ տասնօրյա ժամկետը, երբ Նիկոլ Փաշինյանը Տավուշի Ոսկեպար, Բաղանիս և հարակից...
Աղբյուր` Panorama.am
09:23
Փոխանակման կետերում ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են
ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 29-ին ժամը 09:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 390.72 դրամ՝ էժանանոլով 0.57 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Ժողովուրդ». Փոքրիկ Հայաստան, բայց 29 հազար 800 կմ² ձգվող կոռուպցիոն սկանդալներ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախի ներդրումային հիմնադրամը, որպես «Զարգացման արցախյան գործակալություն» ՊՈԱԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը՝ մարտի 23-ին, իշխանական վերնախավը, Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հո նկատմամբ դատախազությունը հարուցել է հանրային քրեական հետապնդում
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հոր` Վաչիկ Սաղաթելյանի նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Պաշտոնային ոչ հարիր պահվածքը ազդելու է Հայաստանի կողմից արտերկրում նշանակված 51 պատվավոր հյուպատոսների գործունեության վրա
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԳՆ արարողակարգի ղեկավար Գագիկ Վանոյանը, որը...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Հրապարակ». Ինչ պաշտոն կստանա Դիանա Գալոյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Տնտեսագիտական համալսարանի արդեն նախկին ռեկտոր Դիանա Գալոյանը, մեր տեղեկություններով, շուտով...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանության համար
«Հրապարակ» թերթը գրում է. «Պատերազմից ի վեր Նիկոլ Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանությունն...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված Հայկ Մարությանի կուսակցությունում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել՝...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Ժողովուրդ». Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը խաբել է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2019թ ապրիլի 17-ին ՀՀ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը այսպիսի միտք արտահայտեց. «Մենք...
Աղբյուր` Panorama.am
08:51
Գյանջայի Ալիևի անվան պողոտայում խոշոր հրդեհ է բռնկվել
Ադրբեջանի Գյանջա քաղաքի՝ Հեյդար Ալիևի անվան պողոտայի հինգհարկանի շենքերից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել։ Այս մասին գրում են ադրբեջանակն...
Աղբյուր` Panorama.am
08:30
Ավագ ուրբաթ
Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է:
Աղբյուր` Panorama.am
07:34
Որ հասցեներում այսօր լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
07:29
Վազգեն Ռշտունի. Դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Ցանկանում եմ իրազեկել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}