Քաղաքական 20:01 16/12/2019 Հայաստան

«Անհավատալի է, որ ՀՀ նոր կառավարությունը համաձայնի այդ խիստ վտանգավոր, թշնամական նախաձեռնությանը»

Միջազգային համաձայնագրերով Հայաստանի Հանրապետությունը բնական համակարգերի, կենսաբազմազանության պահպանության, մարդու էկո-իրավունքի իրացման, նախաձեռնությունների էկո-անվտանգության ապահովման և սահմանների մաքրման պարտավորություններ է ստանձնել՝ որպես երկրի անվտանգության բաղադրիչներ: Իսկ մետաղական հանքերում վտանգներն առատ են և աղետաբեր: Անդարձելի, բարձր և չկարգավորվող ռիսկերով հանքը չի կարելի բացել ոչ Ամուլսարում, ոչ էլ՝ մեկ այլ վայրում, քանի որ դա թունավորում, քայքայում է մեր հողային, ջրային ռեսուրսները, մեր շնչելու օդը, սնունդը, բնակչության առողջությունը: Հետևաբար՝ քաղաքացիները պարտավոր են ընդդիմանալ վտանգներին և արգելակել աղետները: Այդպես՝ մեկ ու կես տարի շարունակ Ամուլսարի մատույցներում կանգնած մարդիկ պատասխանատու կերպով պաշտպանում են իրենց հայրենի լեռը, իրենց կենսագործունեության միջավայրի անվտանգությունը: Այս մասին նշվում է Սոցիալ-էկոլոգիական ասոցիացիայի տարածած մամուլի հաղորդագրության մեջ։

«Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների արդյունահանման վերաբերյալ որոշումները կայացվել են՝ հակասելով ոչ միայն ՀՀ օրենսդրությանը, այլև՝ անվտանգության ապահովման տրամաբանությանը: Անհավատալի է, որ ՀՀ նոր կառավարությունը համաձայնի այդ խիստ վտանգավոր, թշնամական և անօրինական նախաձեռնության իրագործմանը: Նախաձեռնողի հանքային իրավունքի հիմքը՝ ԲՓ-35 դրական եզրակացությունն ապօրինի է հետևյալ իրավախախտումների պատճառով.

1. Ամուլսարի ոսկեբեր քվացիտների արդյունահանման համալիրի Շրջակա Միջավայրի վրա Ազդեցության Գնահատումը կատարվել է ոչ լիարժեք և ՇՄԱԳ-նախագիծը կազմվել է՝ հակասելով ՀՀ վավերացրած Էսպո-Կոնվենցիայի պահանջներին՝ թաքցնելով չկարգավորվող անդարձելի ռիսկերը, առանց երաշխավորելու բարձր ռիսկերի կարգավորումները և առանց անվտանգության ապահովման (էկո-մոնիթորինգի պլան գոյություն չունի): Առանց լրամշակելու այս թերությունները՝
2. ՀՀ նախկին բնապահպան նախարարը 2016թ. ապրիլի 29-ին հաստատել է Ամուլսարի ոսկեբեր քվացիտների արդյունահանման համալիրի ՇՄԱԳ-ի ԲՓ-35 դրական եզրակացությունը՝ կորրուպցիոն գործարքի արդյունքում: Հենց այնպես ոչ մեկը ոչ մի դեպքում դրական եզրակացություն չի ստորագրի անդարձելի, բարձր, չկարգավորվող թաքցրած ռիսկերով հագեցած նախագծի թույլատրելիության վերաբերյալ:
3. ԲՓ-35 եզրակացության հիմքում անտեսվել է հանքի շահագործման ազդեցությունը Ջերմուկ առողջարանային քաղաքի վրա: Էկո-փորձաքննության լիազոր մարմինը և նախաձեռնողը Ջերմուկի բնակչությանը ազդակիր համայնք չեն համարել՝ դիտավորյալ, որով խախտել են ՀՀ վավերացրած Հանրության մասնակցության մասին Աարհուսի կոնվենցիայի 6-րդ հոդվածի պահանջները: Այդպես Ջերմուկի բնակչությունը զրկվել է իրենց կենսագործունեության վրա ազդող նախաձեռնության վերաբերյալ քննարկմանը մասնակցելու, որոշման վրա ներգործելու իրավունքից:
4. Նախագծով Ամուլսարի գագաթն անջատվել է հիմնական լեռնազանգվածից, ստորոտից, որը երկրաբանական և լեռնահանքային կոպիտ սխալ է՝ նախագիծը երկրաբանական հիմնավորում չունի: Նախագիծը նաև տնտեսագիտական հիմնավորում չունի, քանի որ ՀՀ օրենսդրությամբ թափոնների վճար սահմանված չէ՝ 5,3 մլրդ.դոլարի համարժեք տնտեսական վնասը չի երևում:
5. Նախագծով կույտային տարրալվացման հարթակի (ԿՏՀ) տարողությունը սահմանված է ավելի քան 100 մլն.տ, որտեղ ցիանացման արդյունքում հանքանյութը վերածվում է հարստացման պոչերի, որոնք կուտակվում են ԿՏՀ-ում՝ որպես պոչհանք: Փաստացի՝ ԿՏՀ պոչամբարի դեր է կատարում, բայց կառուցման տեխնիկական պահանջները, վտանգավորության աստիճանը չեն համապատասխանում պոչամբարի անվտանգության պահանջներին:
6. Մինչ 2017թ. ապրիլի 29-ը նախաձեռնողը չի գործարկել Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների արդյունահանման համալիրը (թեև նախորդ 10 տարվա ընթացքում որոշում կայացնող ՀՀ պետական պաշտոնյաները մի քանի անգամ կանաչ ուղի են հարթել այդ նպատակով) և սպառել է ԲՓ-35-ով իրեն հատկացված վերջին ժամանակը՝ չիրացնելով հանքի շահագործման իրավունքը:

Ավելի մանրամասն վտանգները և իրավախախտումները ներկայացվել են՝ Ամուլ սարի հանքի շահագործան արգելքի իրավական հիմքերը հոդվածում , կամ՝ 2019թ. սեպտեմբերի 24-ին:
Հետևաբար՝ ՀՀ ՇՄ նախարարը պարտավոր է ԲՓ-35 փորձաքննական եզրակացության ուժը կորցրած ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ ներկայացնել հաստատման, որով կվերանա ԲՓ-35-ի հիման վրա ձևակերպված հանքային իրավունքը:

Սակայն այս օրինական պահանջը կառավարությունը չի կատարել և չի կատարում 2017թ.ապրիլի 30-ից մինչ օրս, անտեսելով նաև՝ վերը թվարկված իրավախախտումներն ու վտանգները, արգելքի իրավական հիմքերը, նաև՝ նոր ի հայտ եկած հանգամանքը (ռադիոակտիվ ուրանի, թորիումի առկայությունը, ELARD-TRC-ի անկախ մասնագիտական եզրակացությունը, ՀՀ գիտնականների ներկայացրած հիմնավորումները, Լիդիանի նախագծային փոփոխությունները): Բայց նախարարը օրենքով սահմանված իր իրավասությունները չի գործադրում և չի պահպանում Վայքի, Սյունիքի մարզերի բնությունը, որի նպատակով կրկնակի աշխատավարձ է ստանում:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի փոխարեն Վայքի և Սյունիքի բնությունը պահպանում են Ջերմուկի և Ամուլսարի գյուղական համայնքների բնակչությունը՝ յուրաքանչյուրն իր ընտանիքի հաշվին, ընկերների, կամավորների աջակցությամբ, նաև՝ առանց աջակցության: 2018թ. հունիսի 22-ից արգելափակելով հանքի մատույցները՝ ԱՄՈՒԼՍԱՐԻ ՊԱՀԱՊԱՆՆԵՐՆ ԻՐԱՎԱՑԻ ԸՆԴԴԻՄԱՆՈւՄ ԵՆ ԱՊՕՐԻՆՈւԹՅԱՆԸ, ՎՏԱՆԳՆԵՐԻՆ, ԿԱՆԽԱՐԳԵԼՈւՄ ԵՆ ՎՆԱՍՆԵՐԸ, ՎԹԱՐՆԵՐԸ, ԱՂԵՏՆԵՐԸ: Ուստի Ամուլսարի հանքի շահագործումն արգելակող բնակչության գործողություններն արդարացի են և պահանջված՝ անկախ նրանից, թե ճանապարհ բացելու քանի անվստահելի դատարանի որոշում կա, միջազգային բորսաներում ինչ արժեթղթեր, մետաղների ինչ գներ կան:

Ամուլսարի պահապան ՀՀ պատասխանատու քաղաքացիները, իրացնելով ՀՀ Սահմանդրության 12-րդ հոդվածի պահանջները, պաշտպանում են իրենց կենսագործունեության միջավայրը, իրենց փոքր ու մեծ հայրենիքը՝ ճիշտ ժամանակին, պահանջված վայրում: Միաժամանակ Ամուլսարի պահապանները նպաստում են ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների պահպանմանը, երկրի բնապահպանական անվտանգությանը: Հետևաբար՝ Ամուլսարի պահապանները կարող են շարունակել իրենց քաղաքացիական պարտքի իրացումը: Բայց՝
1. ՀՀ որևէ կարգի պետական պաշտոնյա իրավունք չունի Ամուլսարի պահապան բնակչությանը որևէ պահանջ ներկայացնել՝ Ամուլսարի հանքի մատույցները բացելու վերաբերյալ:
2. Պահանջում ենք չխանգարել Ամուլսարի պահապանների արդարացի, իրավապաշտպան և խիստ պահանջված գործողություններին: Հակառակ դեպքում՝ ՀՀ կառավարությունը կհայտնվի միանգամից մի քանի միջազգային ատյանների անցանկալի քննադատության և պատժամիջոցների շրջանակներում (ՄԻԵԴ, Էսպո-քարտուղարություն, Աարհուսի համաձայնության կոմիտե, ....):
Մենք բոլորս Ջերմուկի և մյուս ազդակիր համայնքների հետ միասին պատասխանատու ենք Ամուլսարի պահպանության համար: Հանքի արդյունահանման թույլատրելիությունը պարզվում է երկրի տնտեսական շահը համադրելով բնօգտագործման անվտանգությանը: Ամուլսարի դեպքում այդ երկուսը հակադրվում են և ուրեմն՝ պարտադրված ենք առաջնահերթ անվտանգությունը գերադասել շահույթ-հարկեր-աշխատատեղեր-ից և Ամուլսարը չի շահագործվի:

Սոցիալ-էկոլոգիական ասոցիացիա ՀԿ նախագահ՝ Սրբուհի Հարությունյան
Էկո-փորձաքննության խորհրդատու



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

17:10
Չալաբյան. Նրանք, ովքեր կատարել են այս զազրելի հանցագործությունը, անձնապես հայտնի են
«Երեկ վարչախբի անուղեղ և անպատիվ կամակատարները դաժան ծեծի էին ենթարկել Տավուշի դիմադրության ակտիվ դեմքերից մեկին, պահեստազորի գնդապետ...
Աղբյուր` Panorama.am
17:02
Սոցցանցերի ամենախորը վերլուծությունը
Նիկոլ Փաշինյանի կնոջ ինչ-որ տեղ գնալը միշտ դառնում է հանրության քննարկման առարկա՝ եթե լուսանկարվի այդտեղ՝  կհանձնի, կամ գնացել է...
Աղբյուր` Panorama.am
16:56
Տիգրան Մանսուրյան. Չէի ուզենա նրա հետ կապված որևէ խոսք կիսել
«Սրբադասված մեր մեծերի՝ հայրերի, մայրերի հիշատակի առաջ խոնարհվելու օրն է այսօր»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
16:41
Վթարային ջրանջատում Գեղարքունիքում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
16:39
Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան
«Կանխելու միայն մեկ ձև կա՝ իրենց ուղարկել իրենց տեղերը»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի...
Աղբյուր` Panorama.am
16:15
Նզովվելու են ոչ միայն ցեղասպանության նահատակներին, այլև սեփական հայրենի հողը ուրացողները. Բագրատ Սրբազան
«Այսօր մեր սրբադասված նահատակների հիշատակի օրն է և, առաջին հերթին, մեր հարգանքի և խոնարհումի ընծայումն և բարեխոսության հայցումն է իրենցից։...
Աղբյուր` Panorama.am
16:06
Սուրենյանց. Փաշինյանը շատ վաղուց կորցրել է վարչապետի կարգավիճակը՝ դառնալով Ալիևի դեսպանը մեր երկրում
«Փաշինյանը շատ վաղուց կորցրել է վարչապետի կարգավիճակը՝ դառնալով Ալիևի դեսպանը մեր երկրում։  «Հայաստանը պետք է փոխի...
Աղբյուր` Panorama.am
16:01
Ղազարյան. Ինչքան անպաշտպան են դարձնում երկիրը, այնքան ուժեղացնում են իրենց գարշելի գոյության պաշտպանությունը
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Ութ թիկնապահ միայն մեկ կադրում։ Որևէ մեկը բացատրություն ունի՞ այս...
Աղբյուր` Panorama.am
16:00
Ծիծեռնակաբերդից նաև զորակցություն հայտնեցին Բաքվի բանտում ապօրինի պահվող հայ գերիներին
Այս տարի՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին  Ծիծեռնակաբերդի բարձունքում կարելի էր տեսնել պաստառներ՝ «Պահանջում ենք անհապաղ ազատ...
Աղբյուր` Panorama.am
15:53
Սուրեն Պետրոսյանը կոչ է անում տավուշցիներին և իր պայքարի ընկերներին շարունակել պայքարը
«Սուրեն Պետրոսյանը քաղբանտարկյալ է, նրա նկատմամբ այն, ինչ իրականացվում է, բացառապես քաղաքական պառճառներ ունի և Նիկոլ Փաշինյանի ուղիղ...
Աղբյուր` Panorama.am
15:34
Ես երեկ ադրբեջանական կայքերն էի նայում՝ էդ Նիկոլին ոնց են գովում. Տիգրան Մուրադյան
«Ծնողներս եղեռնից են մազապուրծ եղել, նրանք ղարսեցի են։ 1918 թվականին, երբ ռուսենրը հանձնել են Ղարսը, այդ ժամանակ նոր հայրս եկել է Արևելյան...
Աղբյուր` Panorama.am
15:32
ԱՄՆ նախագահ. Վերահաստատում ենք Մեծ Եղեռնը երբեք չմոռանալու մեր խոստումը
«Այսօր մի պահ կանգ ենք առնում՝ հիշելու Մեծ եղեռնի` Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքները և վերահաստատում ենք երբեք չմոռանալու մեր...
Աղբյուր` Panorama.am
15:27
Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Ապրիլի 24-ին՝ Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
15:17
«Ինտերը» նշում է հաղթանակը
«Ինտերը» դերբիում 2-1 հաշվով հաղթել էր «Միլանի»-ին՝ առաջնության ավարտից մի քանի տուր առաջ հռչակվելով Իտալիայի չեմպիոն։...
Աղբյուր` Panorama.am
14:54
Արհեստածին Ադրբեջանը ստեղծել են, որպեսզի շարունակեն և ավարտեն հայերի ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայից դուրս. Լարիսա Ալավերդյան
«Մեր հաղթանակների և պարտությունների պատճառը պետք է փնտրենք մեր մեջ։ Իսկ այն, որ Հայոց ցեղասպանությունը երկար տարիներ  չի ունեցել...
Աղբյուր` Panorama.am
14:42
Այդ գործողություններն իրականացվում են Տավուշում ստեղծված ինքնաբուխ շարժումը թուլացնելու նպատակով. Հայտարարություն
«Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆՔ ապրիլի 23-ին...
Աղբյուր` Panorama.am
14:33
Նոյեմբերյան քաղաքում բողոքի ակցիայի մասնակիցներից 5-ը ձերբակալվել են
ՔԿ. Տեղի է ունեցել առերևույթ խուլիգանություն, որի ընթացքում ֆիզիկական ներգործության դեպքերի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Աղբյուր` Panorama.am
14:17
«Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող,...
Աղբյուր` Panorama.am
14:14
Սահմանազատման սյուն չի լինում, այդ սյունը կարող են կոխել մի լավ տեղ. Հրանտ Բագրատյան
«Դրանք միայն ծաղիկներն են, բա որ գյուղերի հետևում գտնվող անկլավային հողերը տա՞։ Մտածում եմ՝ այդ հողերը տալուց հետո, որը հաջորդ էտապում...
Աղբյուր` Panorama.am
13:51
Սաֆրաստյան. Էրդողանը վախ ունի Սփյուռքից, դա պայմանավորված է շատ կոնկրետ փաստերով
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ ասել էր, որ «տարածաշրջանում հիմա նոր կարգ է հաստատվում, ժամանակն է հրաժարվել անհիմն...
Աղբյուր` Panorama.am
13:43
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Նիկոլ Փաշինյանը կինը՝ Աննա Հակոբյանը, այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Քաղաքացիները նրան տեսնելով՝ սկսել են վանկարկել՝ «Նիկոլ,...
Աղբյուր` Panorama.am
13:23
Նոր սկանդալ հայ-ռուսական հարաբերություններում. Հայտարարության հեղինակն Ալեն Սիմոնյանն է
ՌԴ Դաշնային Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն առաջարկել է Հայաստանի խորհրդարանին հարցում անել՝  Ռուսաստանի մասին Ալեն Սիմոնյանի ելույթի...
Աղբյուր` Panorama.am
12:50
Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին
ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակել է մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցը, դրանում պնդելով, որ Հայաստանի կառավարության կողմից...
Աղբյուր` Panorama.am
12:27
Նոյեմբերյանում մարդկանց մեջ մեքենայի մխրճվելու տեղեկությունների առթիվ պահանջել ենք պատշաճ քննություն. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանը երեկ արագ արձագանքման խմբեր է ուղարկել հիվանդանոց ու ոստիկանական ստորաբաժանումներ։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի...
Աղբյուր` Panorama.am
12:27
Իշխանությունը քաղաքական նկատառումներով Սուրեն Պետրոսյանին պարզապես զրկել է ազատությունից. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է, որ Ձերբակալվածների պահման վայրում, գործընկեր...
Աղբյուր` Panorama.am
12:19
Թուրքիայի նախագահը ցավակցել է միայն Թուրքիայի հայերին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել արդեն ավանդական դարձած ապրիլքսանչորսյան ուղերձով։ Այս անգամ ուղերձն առաջինը հրապարակվել է...
Աղբյուր` Panorama.am
12:00
Միհրան Մախսուդյան. Հիմա ավելի լավ եմ զգում
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը, որ վերջին օրերին ակտիվորեն մասնակցում է Տավուշից Ադրբեջանին տարածքների հանձնման դեմ, այժմ գտնվում է...
Աղբյուր` Panorama.am
11:55
Արամ Ա-ն՝ Էրդողանին.Որտեղի՞ց եկան մեր նահատակների աճյունները, Օսմանյան կայսրության սահմաններից ներս քո պապերի կողմից կոտորվեցին մեր պապերը
«Պարոն նախագահ, որտեղի՞ց եկան մեր նահատակների աճյունները. Օսմանյան կայսրության սահմաններից ներս քո պապերի կողմից կոտորվեցին մեր պապերը։...
Աղբյուր` Panorama.am
11:35
Պանթուրիքիստական ծրագրերը շարունակվում են. ՀՀ-ում Սիրիայի դեսպան
«Ցեղասապանությունն այսօր միայն պատմական արարք չէ, անպայման պետք է ճանաչվի»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության...
Աղբյուր` Panorama.am
11:32
Ռուբեն Վարդանյանի որդու ահազանգը. Այդ հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել
Բաքվի բանտում ապօրինի պահվող քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանի ավագ որդին՝ Դավիթ Վարդանյանը հարցազրույց է տվել CNN-ին: Նա պատասխանել է հայտնի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
14:32 24/04/2024

Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}