Քայլող մարդու արձանը կտեղադրվի Հյուսիսային պողոտայում
Երևանի ավագանին հավանություն տվեց Ատոմ Չաքմաքչյանի հեղինակած «Քայլող մարդը» քանդակը Հյուսիսային պողոտայում տեղադրելու նախագծին։
«Ավագանու այս որոշման ընդունման համար հիմք է հանդիսացել Երևանի քաղաքապետին ուղղված՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գրությունը: Քանդակի ձուլման և մոնտաժման աշխատանքների իրականացումը կկազմակերպի ԿԳՄՍ նախարարությունը:
Արտո Չաքմաքչյանի ստեղծագործությունները տեղադրված են աշխարհի տարբեր քաղաքների հրապարակներում ու թանգարաններում, մինչդեռ վարպետը միշտ երազել է իր ստեղծագործություններից մեկն ունենալ Երևան քաղաքում»,- իր խոսքում նշեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Սեդոյանը։
Հարակից հրապարակումներ`
- Չաքմաքչյանի «Քայլող մարդը» հնարավոր է տեղադրվի Հյուսիսային պողոտայի՝ Աբովյան փողոցին հարող տարածքում
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում