Քաղաքական գործիչներից ովքե՞ ր են ամենաշատը հիշատակվում թուրքական մամուլում
Առանց մարդկային գործոնի, ավտոմատացված կերպով կայքերում բառերի որոնման միջոցով թուրքական ամենամեծ թվային լրատվական պորտալ հանդիսացող «Habermetre» համակարգը պատրաստել է զեկույց այն մասին, թե որ քաղաքական առաջնորդների մասին է ամենաշատը խոսվել մամուլում 2019-ի ընթացքում։ Այս մասին տեղեկացնում է էրմենիհաբերը։
Համակարգը մշակել է 7.732 թուրքական կայքի տվյալներ։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գլխավորում է ամենից շատ քննարկված քաղաքական կուսակցությունների առաջնորդների ցանկը։ Նա 1 մլն 669.786 անգամ հիշատակվել է մամուլում։
Երկրորդ տեղում «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP-ԱՇԿ) առաջնորդ Դևլեթ Բահչելին է։ Նրա անունը մամուլում հանդիպում է 232.650 անգամ։
Երրորդ տեղում ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն է, ում մասին լրատվամիջոցներում հիշատակվել է 314.081 անգամ:
Նրան հաջորդում է մեկ այլ ընդդիմադիր գործիչ՝ «Լավ» (İyi) կուսակության նախագահ տկն Մերալ Աքշեները։
Հատկանշական է, որ առաջատարների ցուցակում բացակայում է Թուրքիայում ամենաբարձր վարկանիշն ունեցող գործիչներից «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) անդամ, Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն։
Կարո Փայլանի ներկայացրած քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (HDP-ԺԴԿ) ցուցակում տեղ են զբաղեցրել միայն կուսակցության համանախագահներ Փերվին Բուլդանն ու Սեզայի Թեմելլին։
Հայոց ցեղասպանության ժխտողականության կատաղի դեմքերից Դողու Փերինչեքը ևս մամուլում ամենաշատ հիշատակված քաղաքական գործիչների շարքում է։