Աշխարհում ամենաթույլ գաղտնաբառերը
NordPass-ի գաղտնաբառների մենեջերը հրապարակել է աշխարհում ամենատարածված թույլ գաղտնաբառերը: Հետազոտողները հավաքել են 500 միլիոն գաղտնաբառ, որոնք հասանելի են դարձել արտահոսքերից և գաղտնաբառերը կոտրելուց հետո: Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այդ մասին հայտնում են ընկերությունից:
Նշվում է, որ օգտատերերն առավել հաճախ օգտագործում են թվերից կազմված գաղտնաբառեր, օրինակ «12345», «11111» կամ «123321»: Ավելի քան 800 հազար օգտատեր որպես գաղտնաբառ հավաքում է ստեղնաշարի հաջորդական տառեր՝ «qwerty» կամ «asdfgh»:
Բացի այդ, հայտնի է դարձել կանացի «Nicole», «Jessica» և «Hannah» անուններով գաղտնաբառերը:
Ավելի քան 100 հազար մարդ օգտագործում է «princess» (արքայադուստր), «iloveyou» (Ես քեզ սիրում եմ), «test» (թեստ) բառերը:
NordPass-ի հեղինակները նշում են, որ օգտատերերը վախենում են մոռանալ գաղտնաբառերը, այդ իսկ պատճառով հեշտ տարբարկենր են ընտրում:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին