Քաղաքական 12:44 18/12/2019 Հայաստան

«Մեկ Հայաստան» կուսակցությունը կմշակի Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին ՀՀ օրենքի նախագիծ

«Մեկ Հայաստան» կուսակցությունը քաղխորհրդի նիստում որոշում է կայացրել մշակել Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին ՀՀ  օրենքի նախագիծ և այն դնել շրջանառության մեջ,-լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը:

«Դա մեր պատասխանն է Ադրբեջանի կողմից Բրատիսլավայում կայացած հանդիպումից առաջ հրապարակված հուշագրի, ապա նաև Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի կողմից տրված  հարցազրույցում տեղ գտած մտքերի»,- նշեց նա:

Ա. Ղազինյանն ասաց, որ խոսքը գնում է Արցախը ճանաչելու գործընթաց սկսելու մասին, որը կարող է տևել 10 օր, կարող է տևել 10 տարի. «Այսինքն, սկսել գործընթաց, դեռ չի նշանակում գործընթացն ավարտել կոնկրետ  ժամկետներում: Խոսքը գնում է  Արցախի ճանաչման օրակարգը մշտապես պահել Հայաստանի քաղաքական օրակարգում օրենքի տեսքով: Այսինքն, մենք նախաձեռնելով այս գործընթացը, սահմանում ենք այն կարմիր գիծը, որից այն կողմ որևէ իշխանություն՝ թե նախկին, թե այսօրվա, թե ապագայի, անցնելու ոչ մի իրավունք չունի»:

Նրա խոսքով, Ադրբեջանի կողմի ցանկացած քայլ ուղղված Արցախի տարածքային ամբողջականության և անվտանգության դեմ անմիջապես կհանգեցնի սույն օրենքի ընդունման գործընթացի ակտիվացման, ապա նաև դրա վերջնական հանգուցալուծման:

Ա. Ղազինյանն ասաց, որ Արցախյան հակամարտության կարգավորումը Հայաստանի երրորդ Հանրապետության ողջ պատմության գոյության ընթացքում եղել, ներկայումս մնում է, առաջիկայում լինելու է  Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական օրակարգի առանցքային և ամենակարևոր հարցը:

«Արցախի հարցում  սեփական կետ մեր կուսակցության համար գոյություն չունի:  Արցախյան հակամարտության կարգավորման հարցում կա մեկ կետ՝ 2007 թվականին ընդունված ՀՀ  ազգային անվտանգության  ռազմավարության մեջ ամրագրված կետերն են: Սա բոլոր իշխանությունների համար պետք է դառնա ելակետային արցախյան հակամարտությունը կարգավորելու համար»,- նշեց  «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահը:

Նրա խոսքով, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դիրքորոշումները, պատկերացումները  երբևէ 100 տոկոսով չեն համընկել և չեն կարող համընկնել:

«Նույնիսկ  Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի իշխանությունների  ժամանակ եղել են լրջագույն տարաձայնություններ Արցախի և  Հայաստանի իշխանությունների  մոտ հակամարտության կարգավորման կարևոր առանցքային հարցերում: Հետևաբար, ներկայումս խոսել 100 տոկոս  համաձայնության մասին,  ուղղակի աբսուրդ է, չկա նման բան»,- ասաց Արթուր Ղազինյանը:

Հարցին՝ ի՞նչ կտա բանակցային գործընթացին  Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին ՀՀ  օրենքի նախագիծը, որտե՞ղ կօգնի հայկական կողմին  գնալ ավելի առաջ, նա պատասխանեց. «Առաջին՝ մեր արևելյան հարևանն առավելապես զուսպ կլինի այսուհետ Հայաստանի սահմանի և Արցախի սահմանի ուղղությամբ հնարավոր  ագրեսիվ գործողություններից՝ հասկանալով, որ կա նման օրակարգ, իսկ եթե այդ օրենքն ընդունվեց, ապա վերջ կդրվի բանակցություններին, Ադրբեջանը կհայտնվի փակուղում՝ կամ սկսել պատերազմ, կամ  հաշտվել իրականության հետ: Պատերազմ սկսելու պարագայում դրական ելքի վստահության բացակայությունը կարող է  Ադրբեջանի համար հանգեցնել շատ բարդ իրավիճակի:

Երկրորդ՝ իշխանությունները բանակցությունների ժամանակ կարող են մատնացույց անել ներսում ընթացող գործընթացները, ասել, որ Հայաստանում օրեցօր աճում են Արցախը ճանաչելուն ուղղված քաղաքական ուժերի դիրքորոշումը, հետևաբար, հարգելի համանախագահներ, ճնշում գործադրեք Ադրբեջանի վրա առավելապաշտական դիրքերից հրաժարվելու և կառուցողական բանակացային գործընթացի մեջ ներգրավելու համար»:

Պատասխանելով հարցին, թե Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը թվիթերյան գրառում է կատարել, որ տպավորված է «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի հետ հանդիպումով», ինչ է սա նշանակում, Ա. Ղազինյանն ասաց. «Սա նշանակում է ձախողված արտաքին քաղաքականություն գոնե Արցախյան հակամարտության կարգավորման հարցում, երկկողմ ձևաչափով գործընթացների, շփումների, բանակցությունների և աշխատանքի ձախողում: Հատկապես Ֆրանսիան, որ մշտապես եղել է Հայաստանի բարեկամ պետությունը Եվրոպայում, որի հետ կապել ենք եվրոպական քաղաքականության հիմնական ուղղությունները, եղել է հայկական շահի ներկայացուցիչը եվրոպական համայնքում, Ֆրանսիայի դեսպանն այսօր լեգիտիմացնում է գոյություն չունեցող միավոր՝ «Արցախի ադրբեջանական համայնք»:

Այդ համայնքը գոյություն չունի, դա հորինված է, որպեսզի հետագայում ազդեն ներարցախյան գործընթացների վրա: Առաջին սխալը թույլ տվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով այդ համայնքի մասին: Դրա մասին չպետք էր խոսել, մերժել գոյությունը, ասել, որ նման բան չեմ ճանաչում: Խոսելով այդ մասին՝ լեգիտիմացրեց, առավել միս ու արյուն տվեց գոյություն չունեցող մի ուրվականի, հնարավորություն տրվեց հետագայում ցանկացածի այդ համայնքի անդամ ներկայացնել ու տեղավորել Արցախում բնակության:

Երբ որ ասում ենք՝ արտաքին քաղաքականությունը լրջագույն խնդիրներ ունի և հատկապես արցախյան ուղղությունը՝ իրարամերժ հայտարարություններ, ներքին հակասություններ, քաղաքականության ուղղություններ, ընտրված թիրախներ, ուղենիշերի բացակայություն, մեղավորեր նշանակել ամեն ինչում, սա է արդյունքը՝ դիրքերի կորուստ, բանակցային դիրքերի թուլացում, փաստարկների բացակայություն: Չի լինում այդպես: Սա սխալ է»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

09:07
Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է. Սիրուշո
Երգչուհի Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել երեխաների հետ հանգստյան օրերից ու գրել. «Ամեն շաբաթ երեխաների հետ գնում ենք մեզ համար նոր...
Աղբյուր` Panorama.am
08:51
Բերքաբերից մեկ ու կես կմ հեռու պայթյուն է լինելու
Այսօր՝ ժամը 08:10-08:40-ը, Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրից 1540 մ հյուսիս-արևելք  տեղի է ունենալու  պայթեցման աշխատանք՝ 1...
Աղբյուր` Panorama.am
08:33
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:31
Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն
Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են. «Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։ Եվրոպական ռինգում հայ մարզիկը...
Աղբյուր` Panorama.am
22:10
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար.Վահագն Մախսուդյան
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Վահագն Մախսուդյանը դատարանի շենքից դուրս գալիս ասաց. «Ինձ...
Աղբյուր` Panorama.am
21:16
Գարեգին Երկրորդն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հովնանյան» վարժարանի սաներին։ «Ապրիլի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ....
Աղբյուր` Panorama.am
20:50
Արման Թաթոյանը Կիրանցում է
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Կիրանցում ակցիա իրականացնողներին  է միացել ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:36
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
 «Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունը, որը հանգեցրել է Եվրամիության հետ ավելի սերտ հարաբերությունների հաստատմանը,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տեղի է ունեցել Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցը
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ֆեյսբուքի իր էջում գրում է. «Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
20:02
Հենց հիմա տեղեկություններ ենք ստացել, որ Ոսկեպարի հատվածում ինչ-որ ադրբեջանցիների ստորաբաժանումներ են հայտնվել. Գառնիկ Դանիելյան
Դիլիջան-Վանաձոր փակված ճանապարահատվածում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ դանիելյանը հայտարարեց. «Հենց հիմա...
Աղբյուր` Panorama.am
19:40
Հանրեպետության հրապարակից մեկնարկեց բողոքի քայլերթը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքայն էջը հայտնում է, որ Հանրապետության հրապարակից մեկնարկել է քաղաքացիների քայլերթը։ Վերջիններս...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՀԱՊԿ-ը պատրաստվում է զորավարժություններին, որոնք կանցկացվեն Ղրղզստանում, Ղազախստանում և Տաջիկստանում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պատրաստվում է Ղրղզստանի, Ղազախստանի և Տաջիկստանի տարածքում աշնանային համատեղ...
Աղբյուր` Panorama.am
19:27
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այս պահին փակ է Դիլիջան-Վանաձոր ճանապարհը։ Հիշեցնենք, որ Տավուշում...
Աղբյուր` Panorama.am
19:07
Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը. Շարմազանով
ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը։ Ո՞վ և...
Աղբյուր` Panorama.am
19:01
Սարգիս Ստեփանյանը Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը
Պարաաթլետ Սարգիս Ստեփանյանը Մարաքեշում անցկացվող World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
18:57
Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորվեց. Գեղամ Մանուկյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.  «Նիկոլի անձնական դատավորներից մեկը՝...
Աղբյուր` Panorama.am
18:49
Նախիջևանում զինամթերքի պայթունից երկու ադրբեջանցի է մահացել
Նախիջևանում զինամթերքի պայթյունի հետևանքով երկու մարդ է մահացել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
18:01
Ինչ պատճառներով է հետազձգվել Էրդողանի այցն ԱՄՆ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մայիսին ԱՄՆ ծրագրված այցի չեղարկումը կարող էր պայմանավորված լինել Հյուսիսային Իրաքում թուրքական ռազմական...
Աղբյուր` Panorama.am
17:35
«Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Այդ մասին ասվում է...
Աղբյուր` Panorama.am
17:30
Իրազեկման ակցիա Աբովյան քաղաքում
Քաղաքացիները իրազեկման ակցիա են անում Աբովյան քաղաքում: Աբովյանի տարբեր վայրերում պաստառներ են փակցնում, որոնց վրա  վրան գրված՝...
Աղբյուր` Panorama.am
16:47
Սյունիքի մարզում վթարված իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են. «Հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2024թ․ ապրիլի 27-ին ժամը 13։30-ի սահմաններում, Կապան-Երևան...
Աղբյուր` Panorama.am
16:41
Ավտոմեքենան ընկել է գետը
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են. «Ապրիլի 28-ին, ժամը 12։35-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
16:23
Մահացել է հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող Սահակ Սահակյանը
Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո, 73 տարեկանում, մահացել է մեծանուն մտավորական, հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող և...
Աղբյուր` Panorama.am
16:13
Վահագն Մախսուդյանի համար ստիպված են եղել շտապ օգնություն կանչել. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «Երևանի առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում ըթանում է...
Աղբյուր` Panorama.am
15:54
Միրզոյանը հանդիպել է Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ
ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպել են Հայաստանի և Կատարի ԱԳ նախարարները «ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կատարի...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանն արդեն 7-րդ օրն է, ինչ հացադուլի մեջ է
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 7-րդ օրն է՝ հացադուլի մեջ է Զվարթնոց օդանավակայանում: Նա հայտարարում է, որ չի լքի օդանավակայանը, մինչև...
Աղբյուր` Panorama.am
15:06
Հանուն հայրենիքի իրազեկման երթ է Գյումրիում
«Շիրակը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը իրազեկման երթ է անցկացրել Գյումրիում: Նախաձեռնության անդամները քաղաքացիներին կոչ են...
Աղբյուր` Panorama.am
14:50
Ի աջակցություն տավուշյան շարժման քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը
«Տավուշն հանուն հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնությունը հայտնում է, որ ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր...
Աղբյուր` Panorama.am
14:05
24.8 % աղքատության պայմաններում Հայաստանի տոտալիզատորները շարունակում են ավելացնել շրջանառությունները. Սուրեն Պարսյան
ՊԵԿ-ի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցուցակի առաջին հորիզոնականը  19.9 մլրդ դրամով բարձրացել է «Մոբայլ Սենթր Արթ»...
Աղբյուր` Panorama.am
13:21
Իրանի գլխավոր հյուպատոսը ու Կապանի ԲԿ-ում տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին
Սյունիքի մարզպետարանից հայտնում են. «Նախորդ օրը ժամը 17:27-ին Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}