Մշակույթ 17:34 19/12/2019 Հայաստան

Գրապալատի շենքում հուշարձանային հատվածի փոփոխության մասով աշխատանքներ դեռ չեն իրականացվում

«Երևանում գտնվող Գրապալատի շենքի կոնկրետ այն հատվածը՝ Գևորգ Քոչար 21-ը, որը նախատեսված է դարձնել Մնջախաղի թատրոն, նշված չէ Երևան քաղաքի մշակութային հուշարձանների ցանկում իբրև հուշարձանային մաս: Նշված է միայն Տերյան, Իսահակյան և Քոչար 4 հասցում գտնվող հատվածները»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը:

Նա կրկնեց, որ կոնկրետ Մնջախաղի թատրոնին տրամադրված հատվածը ներառված չէ ցուցակում, ինչը վիճահարույց է, մասնագետները մտածում են գուցե վրիպակ է եղել:  Փոխնախարարի խոսքով, չեն խորանում՝ վրիպակ է եղել, թե ոչ, որ այդ մասը նշված չէ Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին 2004 թվականի N 1616-Ն  որոշմամբ հաստատված ցուցակում,  այդ հատվածում շինաշխատանքներ սկսելու հարցը երկու անգամ դրել են գիտամեթոդական հանձնաժողովի նիստին, մեկ անգամ պակասող փաստաթղթեր են եղել, անհամաձայնություն են եղել մասնագետների և ներկայացնողների միջև, հետ է ուղարկվել փաստաթղթերը լրամշակման: Դրանից հետո ներկայացվել է լրամշակված տարբերակը:

Ասուլիսին ներկա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ասաց, որ նույնիսկ մասնագետների շրջանում էր վիճարկվում՝ այդ մասը հուշարձան է, թե ոչ, քանի որ գրանցված չէ:

Լրագրողների հետ հանդիպմանը ներկա քաղաքաշինության պետական կոմիտեի ծրագրերի իրականացման վարչության պետ Արսեն  Միրզոյանն ասաց, որ  տվյալ ծրագրի շրջանակում իրենք հանդիսանում են կառուցապատող,  նախաձեռնողը ԿԳՄՍ  նախարարությունն է և 2019 թվականի բյուջեով արդեն տրամադրվել է 45 միլիոն դրամ տվյալ շենքի շինարարական աշխատանքների համար:

«Ի սկզբանե նախագիծը մշակվել է 2016-2017 թվականներին, ամենախնդրահարույց  հատվածը մուտքային հանգույցն էր, նախատեսված էր առաջ եկած մասի հարևանությամբ, սակայն տեղակայված էր թե այլ սեփականատիրոջ,  թե համայնքին պատկանող հողատարածքի վրա, խաթարում էր սեփականատիրոջ տարածքի բնական լուսավորությանը, բնական շահագործման խնդիր կար: Մեր նախաձեռնությամբ նախագիծը քննարկվեց, վերայանվեց, մուտքային այդ հանգույցը հանվեց, նախատեսվել է թատրոնի մուտքը մի փոքր ներքևից՝ ընդհանուր մուտքից»,- ասաց նա:

Ա. Միրզոյանի խոսքով, նախագիծը մշակելիս համաձայն ընթացակարգերի դիմել են ԿԳՄՍ նախարարություն:

«1616-Ն  որոշման  Երևան քաղաքի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկի հուշարաձանի անվանում սյունյակում նշված է Գրքի պալատի շենքի Տերյան փողոցի հատվածը: Մենք հարցադրում ենք արել նախարարությանը: Երկար քննարկումներից հետո պատասախան ենք ստացել, որ ամեն դեպքում, ըստ նախարարության, մեկ շենքային համալիր է ու նախագիծն ամողջությամբ ներկայացվել է որպես հանրապետական նշանակություն ունեցող հուշարձան և այդ ընթացակարգերով է անցել»,- նշեց քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչը:

Ա. Խզմալյանը շարունակեց, որ իրենք են կոչ արել բարդացնել գործընթացը՝ հնարավորություն ունենալով չդնելու քննարկման:

Ա. Միրզոյանն ասաց, որ վերանայված նախագիծն այնուհետև ներկայացվել է գիտամեթոդական խորհրդին, ստացել են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, ներկայացվել է Երևանի քաղաքապետարան շինթույլտվության ստացման համար, ստացել են  նոյեմբերի 20-ին: 

«Ներկա պահին իրականացվում է միայն շենքի ամրակայման աշխատանքները՝ առանց դեռևս հուշարձանի փոփոխությանն անդրադառնալով: Այսինքն ներքին պատերն են քանդվում, տանիքն է փոխվելու երկու հատվածում: Այս տարվա հատկացումներն ուղղված են միայն սրան»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է նոր հարկ կառուցելուն, Ա. Միրզոյանն ասաց, որ բնավ այդպես չէ. նախագծով նախատեսված է ապամոնտաժել ծածկի սալը, պարապետի հատվածը մի փոքր բարձրացնել՝ 1-1,20 մետրի սահմաններում, նոր տանիքածածկ է իրականացվելու:

«Այսինքն մեր գոյություն ունեցող երրորդ հարկի ընդամենը մեջին բարձրությունն ավելի բարձր է լինելու, որտեղ նախատեսված է  դահլիճը: Սա է փոփոխությունը: Համաձայն իրավական փաստաթղթերի, հուշարձանների դեպքում փոփոխությունը թույլատվում է միայն կառավարության որոշմամբ: Տվյալ փոփոխության կառավարության որոշումը երկար ժամանակ շրջանառվում է, բոլոր շահագրգիռ մարմիններից ստացվել է դրական կարծիքներ, ուղարկվում է արդարադատության նախարարություն: Երբ առկա են լինում դրական կարծիքներ՝ հիմնավորումներով, գիտամեթոդական խորհրդի  եզրակացությունը, ենթադրվում է, որ  կառավարությունը պետք է հաստատի: Ամեն դեպքում տվյալ պահին հուշարձանի փոփոխության մասով աշխատանքներ չեն իրականացվում, սպասում ենք կառավարության որոշմանը»,- ասաց Ա. Միրզոյանը:

Ա. Խզմալյանն ասաց, որ շենքը խայտառակ վատ վիճակում էր, նույնիսկ քար էր պոկվել:

«Առաջին անգամ վերցնում ենք տարածք, պետական միջոցներով ստեղծում ենք մշակութային միջավայր»,- նշեց փոխնախարարը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

21:24
1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար
Կիրանցի Գոհար Վարդանյանը տեսանյութ է հրապարակել ու գրել. «1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու...
Աղբյուր` Panorama.am
21:21
Ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ տեղում. Մրո
«Ասում են՝ մշակույթի գործիչներն անտարբեր են։ Այդպես չէ։ Որակյալ, իսկական, ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ...
Աղբյուր` Panorama.am
20:59
Շարժումն աննախադեպ թափ է հավաքում. Սուրեն Պետրոսյան
«Սա պատմական գործընթաց է, նույնիսկ քաղաքակրթական, որտեղ ամբողջովին նոր մշակույթ է ձևավորվում՝ կենսունակության, առողջ լինելու՝ մտքով,...
Աղբյուր` Panorama.am
20:40
Պատրաստվում են մոտ օրերս առաջնագիծը նվիրաբերել թշնամուն. Դանիելյան
«Մեր բոլոր մտավախությունները, մտահոգություններն այս իշխանություններն իրականացնում են Ադրբեջանի հետ ձեռք ձեռքի տված, անշեղորեն, րոպե առ...
Աղբյուր` Panorama.am
20:22
Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մասնակցում է բանաստեղծ Մախթումկուլի...
Աղբյուր` Panorama.am
20:18
Բագրատ Սրբազանն ԱԱԾ-ից թույլտվություն խնդրեց այցելել «Զվարթնոց»-ում հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանին
Սուրբ Աննա եկեղեցու բակում  «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքի ժամանակ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
20:07
Մի շարք ոստիկաններ անչափահաս երեխաների հետ կապված սպառնալիքներ են հնչեցրել, ծնողներին են սպառնացել՝ զրկել ծնողական իրավունքներից. Փաստաբան
«Ոստիկանական բաժիններում մթնոլորտը տարբեվում է այն իրականությունից, որ տեսնում ենք կարմիրբերետավորների գործողությունների դեպքում։ Շատ...
Աղբյուր` Panorama.am
19:46
Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
«Կամք» նախձեռնության ղեկավար Վահագն Չախալյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան:...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՈւՂԻՂ. Օրվա ամփոփում՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանի գլխավորությամբ
Սուրբ Աննա եկեղեցու բակում մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքը՝ ամփոփելով այս օրը։  Հավաքը մեկնարկեց...
Աղբյուր` Panorama.am
19:24
Չգիտեմ՝ վաղը կարող է Երևանից է մի բան պոկվելու. Աննա Մայիլյան
«Ես չեմ կարող հանգիստ լիներ, երբ Տավուշի մարզից կտոր է պոկովում»,-  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
19:10
Որտե՞ղ է հայ գյուղացու, հայ քաղաքացու, սահմանի անվտանգության երաշխավորը. գեղանկարիչ Հրազդան Թոքմաջյան
«Վստահ չեմ, որ իրենք ինքնակամ հրաժարական կտան, բայց կախված է իրավիճակի փոփոխությունից»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:56
Այս շարժումը բզկտված բջիջները իրար է տալիս, ժողովուրդը սուբետ է դառնում. Վիոլետ Գրիգորյան
«Ելքեր կան, պարզապես պետք է սուբյեկտ հայտնվի, որը կամք է արտահայտում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
18:42
Եթե այս սրբազան շարժումն իր նպատակին չհասնի, շատ ավելի սարսափելի բաների ականատես կլինենք. Ժիրայր Դադասյան
«Արդեն վեց տարի պլանավորված դժոխքի, արժանապատվության կորստի մեջ ենք գտնվում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
18:27
Վրաստանի նախագահը վետո է դրել «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի վրա
Վրաստանի նախագահը Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո է դրել խորհրդարանի ընդունած «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի...
Աղբյուր` Panorama.am
18:21
Նիկոլական պարգևավճարային ինկուբատորներում բուծված բերետավորների ռեսուրսը սահմանափակ է. Աշոտյան
«Շարժումից իմ ակնկալիքները նույնն են, ինչ հարյուր հազարավոր մեր հայրենակիցներինը` վերականգնել հայի բարոյականությունը և Հայոց պետության...
Աղբյուր` Panorama.am
18:11
Վերահաստատվել է՝ Փաշինյանի իշխանության հեռացումն այլընտրանք չունի․ «Շանթ Դաշինք»-ը՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին
«Շանթ Դաշինք» կուսակցությունը  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո, հայտարարություն...
Աղբյուր` Panorama.am
18:01
Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան
«Մեր սպաներից մեկի խոսքով ամփոփեմ․ ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց։ Այսքանը»,- զինվորականների հետ հանդիպումից հետո...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մշակույթի գործիչները կառավարության դիմաց երգում են «Երազի իմ երկիր հայրենի» երգը
Այսօր մշակութային գործիչները ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո գնացել են կառավարության շենք։ Շենքի...
Աղբյուր` Panorama.am
17:22
Մշակութային գործիչները՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Panorama.am-ի լուսանկարիչը «բռնել» է Բագրատ Սրբազանի հետ հանդիպած մշակութային գործիչների
Աղբյուր` Panorama.am
16:58
Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին
Մեկնարկել է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և զինվորականների հանդիպումը։ Հանիպումից առաջ լրագրողների հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
16:38
Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը. Լիլիթ Բլեյան
«Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը։ Մշակութը քաղաքականություն է, մշակութային քաղաքականությունը որոշում է  ողջ...
Աղբյուր` Panorama.am
16:14
Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և առանց մոնտաժի ցուցադրում Հ1-ի եթերում. Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը «Նուրաբարաշեն» ՔԿՀ-ից դիմել է Հանրային հեռուստաընկերության հաղորդավարներից Պետրոս Ղազարյանին․
Աղբյուր` Panorama.am
16:06
Մայիսի 26-ին կլինի մեր կարևոր հանրահավաքը. Բագրատ Սրբազան
Մշակութային գործիչների հետ հանդիպմանը ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն առաջարկեց մտավորականներին՝ ցանկանցողները խումբ...
Աղբյուր` Panorama.am
15:50
Շատ բարդ պայքար է. Բանաստեղծ Վահե Արսեն
«Սա չակնկալիքի պայքար է, մեր ազգային ինքնապահպանման բնազդն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ Վահե...
Աղբյուր` Panorama.am
15:43
Համահայկական համերաշխություն եմ ակնկալում. Ռեժիսոր Արամ Շահբազյան
«Մասնակցում եմ հանդիպմանը՝ ինձ համար բացահայտելու շարժման բուն նպատակը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ռեժիսոր Արամ Շահբազյանը, ով...
Աղբյուր` Panorama.am
15:29
Սա մեծ հաշվով քաղաքականություն չէ, սրբազան պայքար է հանուն մեր ինքնության. Ալլա Լևոնյան
«Որպես հայ պարտավոր ենք լինել այսօր մեր պետության, եկեղեցու, Բագրատ Սրբազանի կողքին»,- լրագրողների հետ զրույցում ասաց երգչուհի Ալլա...
Աղբյուր` Panorama.am
15:12
Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը բարոյական, արժեքային առումով արթնացում է բերել. Գրող Մարինե Պետրոսյան
«Հայոց վերածննդի շարժում»,- հրապարակախոս, բանաստեղծ Մարինե Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում այսպես բնութագրեց ՀԱԵ Տավուշի թեմի...
Աղբյուր` Panorama.am
15:06
Ոստիկանությունն արձագանքել է Արփինե Սարգսյանի մասին հրապարակումներին
Ոստիկանությունն արձագանքել է ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի վերաբերյալ այսօր մամուլում տեղ գտած հրապարակումներին։ «Այսօր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Պաշտոնական որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին
14:59 18/05/2024

Պաշտոնական որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}