Մշակույթ 13:51 19/12/2019 Հայաստան

Փոփոխություններ են կատարում հուշարձան-շենքում՝ ենթադրելով, որ կառավարության որոշում կլինի

Երևանի Գևորգ Քոչար 21 հասցեում գտնվում է Գրապալատի հուշարձան-շենքը: Արդեն մի քանի օր է շենքի այն հատվածում, որը տրամադրվել է Մնջախաղի թատրոնին, շինարարական աշխատանքներ են ընթանում: Թեև պատկան մարմինները՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, քաղաքաշինության պետական կոմիտե, ասում են, որ ամեն ինչ օրենքի շրջանակում է, որպեսզի հուշարձան-շենքի տեսքի խաթարում, շեղում չլինի, սակայն բուռն քննարկումների տեղի է տվել: Որոշ ճարտարապետներ պնդում են, որ  կատարվող փոփոխություններն աղավաղում, աղճատում են հուշարձան-շենքի տեսքը:

«Փրկենք տպարանի շենք» նախաձեռնության հեղինակ Իզաբելա Սարգսյանը change.org կայքում ստորագրահավաք է սկսել՝ որպեսզի դիմեն  կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը շինարարական աշխատանքները դադարեցնելու պահանջով։

Ի դեպ, Հանրապետական նշանակության հուշարձանը, ըստ օրենսդրության, կարող է փոփոխվել միայն կառավարության որոշմամբ: Մշակույթի նախկին փոխնախարար, ճարտարապետ Տիգրան Գաստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հանրապետական նշանակության հուշարձանը քանդում են, ասում ա՝ շուտով կլինի կառավարության որոշում»:

Այս  խնդրի հետ կապված կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Նարինե Խաչատուրյանը «Ազատության» հետ զրույցում  ասել է, որ կլինի որոշում, իսկ քանի դեռ չկա, այնտեղ ամրակայման աշխատանքներ են ընթանում:

«Վստահ ենք, ենթադրում ենք, որ անպատճառ կլինի այդ որոշումը, որովհետև բոլոր կազմակերպությունները, որոնք ի պաշտոնե տվել են իրենց կարծիքները, բոլորը դրական են, ինչի՞ հիման վրա կառավարությունը պետք է մերժի»,-ասել էր փոխնախարարը:

Հիշեցնենք, որ այս շենքը Մնջախաղի թատրոնին տրվել էր դեռ  մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի պաշտոնավարման ժամանակ: 2017 թ.  փետրվարի 15-ին ՀՀ մշակույթի նախարարությունը Երևանի մնջախաղի պետական թատրոնին գործունեություն ծավալելու նպատակով տրամադրել էր Ազգային գրապալատի շենքը, իսկ գրապալատը միացել է Ազգային գրադարանին: Թատրոնին հարմարեցված չլինելու պատճառով՝ շենքում պետք է կատարվեին շինարարական աշխատանքներ: Սակայն հետագայում նախագիծը չի իրականացվել, մերժվել է,  քանի որ ներկայացված շինարարական միջամտությունը խաթարում էր հուշարձան- շենքի տեսքը:

Այս տարվա սեպտեմբերի 13-ին ԿԳՄՍ նախարարության գիտամեթոդական խորհուրդը դրական եզրակացության է տվել նախագծին: Ավելի վաղ լրագրողների հետ զրույցում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանն ասել էր, բոլոր փաստաթղթերը կարգավորված են, բոլոր այն փոփոխությունները, որոնք լինելու են, չեն խաթարում շենքի պատմամշակութային արժեքը:

«Ամենօրյա ռեժիմով ենք աշխատել, որպեսզի կարողանանք օրենքի, իրավունքի շրջանակում արվի այնպես, որ որևէ շեղում, խախտում չլինի: Նախագիծն անցել է նաև համապատասխան հանձնաժողովով: Եթե որևէ բան սխալ լիներ, մասնագետներ են նստած եղել, բծախնդիր, ուղղակի հնարավոր չէր լինի սկսել շինարարությունը»,- ասել էր փոխնախարարը:

Քաղաքաշինության պետական կոմիտեի քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության պետ  Արսեն Միրզոյանն նշել էր, որ նախագիծը երկու տարի առաջ ավարտված էր, սակայն բազմաթիվ խնդիրներ կային նախագծի, ընտրված լուծումների հետ կապված:

«Նախաձեռնեցինք նախագծի վերանայում,  անհրաժեշտ փոփոխություններն  իրականացրեցինք, ներկայացրեցինք գիտամեթոդական խորհրդին, սեպտեմբերին ստացանք թույլտվություն, դրան հաջորդեցին քաղաքապետարանի թույլտվությունների ընթացակարգեր,  ճարտարապետա-հատակագծային առաջադրանքի վերանայում, նոյեմբերի 20-ին ստացանք շինարարության թույլտվություն»,-  լրագրողներին ասել էր նա:

Պետբյուջեից  այս տարի 46 միլիոն կհատկացնեն վարչական  հատվածի շինաշխատանքների համար, հաջորդ  տարի կհատկացվի շինարարության համար անհրաժեշտ ամբողջ գումարը՝ 166 միլիոն 373 հազար դրամ:

«Հայպետհրատի» շենքը նախագծվել է 1935 թվականին՝ ճարտարապետներ Մ. Մազմանյանի և Հ. Մարգարյանի կողմից, որի շինարարական աշխատանքները շարունակվել են մինչև 1960-ականներ:

Լուսանկարները՝ Տիգրան Գալստյանի Ֆեյսբուքյան էջից։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:57
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասում է, որ Արցախում Ռուսաստանն օգնել է Ադրբեջանին
«Հայ հասարակությունը դժգոհ է Ռուսաստանից, և ճիշտ է անում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման միտք է հայտնել Հայաստանի ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
21:43
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան խստորեն դատապարտել է Նարեկ Սամսոնյանի նկատմամբ տեղի ունեցածը
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ)...
Աղբյուր` Panorama.am
21:26
Լեհաստանում ձերբակալվել է Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը
Լեհաստանում ուկրաինական հատուկ ծառայությունների օգնությամբ ձերբակալվել է Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
20:39
Վրաստանի ընդդիմությունը մոբիլիզացման կոչ է անում
Վրաստանյան վեց ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ համատեղ հայտարարություն են տարածել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի...
Աղբյուր` Panorama.am
20:19
Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան
Եսայի քահանա Արթենյանը գրում է․ «Ի գիտություն Պետրոս Ղազարյանին Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ իմ պարզաբանմանն ի...
Աղբյուր` Panorama.am
20:09
Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ -ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրքիայի հյուսիսում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
19:29
Ի գիտություն նախորդ տարիների քոլեջների, և ուսումնարանների շրջանավարտների
ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացնում է․ «Նախորդ տարիների, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական...
Աղբյուր` Panorama.am
19:10
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամը հավաքվեց
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների․ Հարց. Լրատվամիջոցներում զանազան կոնսպիրատիվ լուրեր...
Աղբյուր` Panorama.am
18:24
Խորվաթիայում կ սպասվող Եվրոպայի ձյուդոյի առաջնությանը Հայաստանը կներակայացնի 3 մարզիկ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 25-28-ը կանցկացվի Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ մեր երկրից տատամի կելնեն Աշիկ...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը»
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիան ամռանը կավարտի «Մագիլ-կողպեք» ռազմական օպերացիան Իրաքում
Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Հյուսիսային Իրաքում իրականացվող ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին
Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Որո՞նք են Երևանի ամենափոշոտ վարչական շրջանները
Երևանում մթնոլորտային օդի որակը
Աղբյուր` Panorama.am
17:35
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Սոցիալական ցանցերի օգտատերերը գրում են, որ դժվարացել է հիփոթեքային վարկերի ստանալու գործընթցեը, որոշներն էլ հայտնում են, որ վարկերի բարձրացած...
Աղբյուր` Panorama.am
17:18
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամից հավաքվեց 5 մլնը
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:46
Գործադիրը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների լրավճարների հատկացումները
«Այս նախագծով մենք  բաշխում ենք Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների 2024 թ. հավելավճարներն ըստ մարզերի»,-կառավարության նիստում...
Աղբյուր` Panorama.am
16:28
Իրանը սպառնում է հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտներին, եթե վերջինս հարվածի իր համապատասխան օբյեկտներին
Իր միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման դեպքում Իրանը պատրաստ է հայելային պատասխան տալ։ Այդ մասին հայտարարել է Իրանի միջուկային...
Աղբյուր` Panorama.am
16:22
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Պուշկինի անվան փողոցում այսօր արտակարգ դեպք է գրանցվել։ Հսկա ծառն եկել է մայթին մոտ կայանած մեքենայի վրա։ Դեպքի վայրում ոստիկանության մեքենա կա։...
Աղբյուր` Panorama.am
16:13
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ի պատասխան եպիսկոպոսաց հայտարարության առնչությամբ վերջին օրերին Մայր Աթոռին ուղղված հարցումների՝ ​Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ակնայում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը դադարեցնում է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը, որ տեղակայված էր Ակնայում, դադարեցնում է իր գործունեությունը։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:38
«Թաեքվոնդոյի» մարզիչը մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահին ծեծի է ենթարկել
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
15:29
Ամեն նորամուծություն փորձարկվում է մշակութային միջավայրի վրա. Հաղթանակ Շահումյան
«Եկել են ու Նկարիչների միության ձեռքից ուզում են իր ունեցվածքը վերցնեն։ Նկարիչներին էլ թող վերցնեն, աքսորեն Հայաստանից ու պրծնի, գնա»։
Աղբյուր` Panorama.am
15:10
Պետությունն ինքն իրեն գցում է զավեշտալի, կատակերգական վիճակի մեջ. Գրողների միության նախագահ
«Մեր գրականությունն ունի կոմեդիական ժանրի պակաս և այս դատավարություններն իրենք հենց այդ կոմեդիաների ժանրը կլրացնեն»,- ասուլիսում...
Աղբյուր` Panorama.am
15:05
Երաշխավորում եմ, որ եթե այդ քայլերը չանենք, նոր պայթյուն է լինելու տարածաշրջանում. Փաշինյան
«Մեր նպատակը էն ա, որ ոչ թե դուք ասեք՝ վայ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա, այլ ասեք՝ վայ, էս ինչ լավ ա, որ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա, մենք...
Աղբյուր` Panorama.am
14:54
Միությունների շենքերը պետականացնելուց հետո կարող են պայման դնել՝ Արարատ լեռը չնկարեք կամ բանաստեղծություններում չգրեք. Փաստաբան
«Խոսակցությունները, որ պետականցնենք, հետո կտանք նաև անհատույց օգտագործման, իհարկե, կարող է սկզբի համար կամ որոշ ժամանակ կրքերը չթեժացնելու...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
18:23 18/04/2024

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}