Իրավունք 19:51 20/12/2019 Հայաստան

ՀՀ-ում անցումային արդարադատության իրականացման գործընթացի մասին

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը հայտարարություն է տարածել Հայաստանում անցումային արդարադատության իրականացման գործընթացի արագացման անհրաժեշտության վերաբերյալ:

Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. 

«Անկախությունից ի վեր, Հայաստանի երրորդ հանրապետության պատմությունը վկայում է, որ շուրջ երեսուն տարվա ընթացքում հասարակական կյանքում բավարար չափով չեն անցկացվել այնպիսի հիմնարար բարեփոխումներ, որոնք ուղղված կլինեին ընդհանուր բարեկեցության և քաղաքացիական համերաշխության մթնոլորտի ձևավորմանը, յուրաքանչյուրի կողմից ժողովրդավարական արժեքները հարգելուն և պահպանելուն, երկրում իրավունքի գերակայության հաստատմանը: Հասարակական կյանքում գոյություն ունեցող բացասական երևույթների նկատմամբ զանգվածային անհանդուրժողականությունը 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին հանգեցրեց քաղաքական փոփոխությունների: Եվ հենց այդ օրերերին էր, որ հասարակական լայն շրջանակներ, որպես քաղաքական փոփոխությունների  կյանքի կոչման առաջնային օրակարգ, ձևակերպեցին համակարգային կոռուպցիայի վերացումը, Հայաստանի ներկա և նախկին իշխանությունների կողմից գործած կոռուպցիոն, տնտեսական հանցագործությունների իրականացման ճանապարհով ՀՀ քաղաքացիների իրավունքների ու ազատությունների ոտնահարման փաստերի վերհանումը, այդ իրավունքների վերականգնումն ու դրանց համար պատասխանատու ճարտարապետներին պատասխանատվության ենթարկելը, ապօրինի ճանապարհով ձեռք բերված ակտիվների վերադարձն օրինական, ինչու չէ նաև անցումային արդարադատության մեխանիզմների կիրառմամբ:

 Հետագայում՝ առաջնորդվելով այդ օրակարգով, իշխող քաղաքական ուժը քաղաքական կամք դրսևորեց և ԱԺ ընտրություններին ժամանակ հրապարակած իր նախընտրական ծրագրով նախատեսեց երկրում ներդնել անցումային արդարադատության համակարգ՝ ակնկալելով ապագայում բացառել մարդու իրավունքների խախտումների կրկնության հավանականությունը, կոռումպացված և մոնոպոլիզացված տնտեսական միջավայր ունենալը, վերականգնել հանրության վստահությունն արդարադատության և դատական իշխանության նկատմամբ և հաստատել հասարակական համերաշխության մթնոլորտ:  Թերևս  այդ օրակարգի կյանքի կոչման կարևորության գիտակցմամբ էլ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան (ի դեմս քարտուղարությունը համակարգող Իրավաբանների հայկական ասոցիացիայի), որի ապագայի տեսլականն  է ձգտել երջանիկ, ներդաշնակ և կոռուպցիայից զերծ հասարակության կառուցմանը, այս ընթացքում կամք և հետևողականություն դրսևորեց, որպեսզի երկրում, որքան հնարավոր է արագ ստեղծվի և սկսի գործել անցումային արդարադատության համակարգն՝ իր ողջ գործիքակազմով: Կոալիցիան՝

• 2018 թվականի նոյեմբերի 28-ին ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ անցկացրեցին քաղաքացիական հասարակություն-կառավարություն համաժողով՝ «Անցումային արդարադատության մեխանիզմների ներդրման հնարավորությունը ՀՀ-ում՝ միջազգային փորձի լույսի ներքո» թեմայով՝ https://armla.am/39677.html:
• 2019 թվականի փետրվարի 21-ին ԻՀԱ-ն հրապարակեցին իրենց կողմից մշակված «Անցումային արդարադատության մեխանիզմների կիրառելիության հնարավորությունը ՀՀ-ում՝ միջագային փորձի լույսի ներքո» զեկույցը (այսուհետ՝ Զեկույց), որի հիմնական նպատակն էր ներկայացնել անցումային արդարադատության էությունը, դրա կիրառելիության հնարավորությունը ՀՀ-ում, առկա միջազգային փորձը՝ տարբեր երկրներում հաջողված և անհաջող օրինակներով հանդերձ, կիրառված գործիքները, մեխանիզմները և ինստիտուտները, ինչպես նաև համեմատական-վերլուծական եղանակով վեր հանելու Հայաստանում անցումային արդարադատության իրականացման դեպքում նվազագույն ռիսկերով կիրառելի արդյունավետ մոդելը՝ http://aac.am/911.html:

• 2019 թվականի մայիսի 24-ին Ազգային ժողովում տեղի ունեցած լսումների ժամանակ Կոալիցիայի քարտուղարության համակարգող,  ԻՀԱ նախագահ Կարեն Զադոյանը հանդես եկավ, որպես հիմնական զեկուցող քաղաքացիական հասարակությունից` http://aac.am/1033.html, կառավարման խորհրդի նախագահ Արկադի Սահակյանը, Կոալիցիայի կառավարման խորհրդի  անդամ Մովսես Արիստակեսյանը և Կոալիցիայի այլ փորձագետներ հանդես եկան անցումային արդարադատության տարբեր մեխանիզմների կիրառման վերաբերյալ ելույթներով՝ http://aac.am/376.html, https://armla.am/43287.html:

Տեղեկացնենք, որ 2019 թվականի հոկտեմբերի 10-ի նիստում ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը (այսուհետ՝ Ռազմավարություն), որում մասամբ տեղ էին գտել Զեկույցում ըստ կիրառման ժամանակահատվածի, ըստ  կիրառման գործերի շրջանակի և ըստ կիրառման մեխանիզմների ներկայացված  ՀՀ-ում անցումային արդարադատության հնարավոր կիրառմանն ուղղված առաջարկություններիը, մասնավորապես՝ քրեական արդարադատության բաժնում տեղ գտած Կոռուպցիոն հանցագործություններ քննող մասնագիտացված դատարանի ստեղծման, ճշմարտության որոնման գործընթացի բաժնում տեղ գտած Ճշմարտության և հաշտեցման հանձնաժողովի ստեղծման առաջարկները:

Հարկ ենք համարում նշել, որ թեև Ռազմավարությամբ կենսական անհրաժեշտություն է համարվել հանրապետությունում անցումային արդարադատության մեխանիզմների ներդրումը, սակայն Ռազմավարությամբ անցումային արդարադատության ոչ բոլոր մեխանիզմների կիրառման ուղղությամբ են միջոցառումներ նախատեսվել:

Անհրաժեշտ է հաշվի առնել նաև հանգամանքը, որ վերջին շրջանում երկրում տեղի ունեցող բազմաթիվ իրադարձություններ,
• երբ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամը հանգուցալուծում չի ստանում,
• երբ դատական համակարգը և դատավորների կողմից կայացրած որոշումները չեն վայելում հանրային վստահություն,
• երբ հանրային հնչեղություն ունեցող քրեական գործերով իրավապահ մարմինները ցուցաբերում են մասնագիտական լուրջ բացթողումներ՝ հանցագործությունների բացահայտման գործում ապացուցողական բազայի ապահովման գործում,
• երբ պետական բյուջե ապօրինի հարստացման և երկրից ակտիվների ապօրինի կերպով դուրս բերված ֆինանսական միջոցների վերադարձման գործընթացը շատ դանդաղ է ընթանում,
նույնպես խաթարում են երկրում անցումային արդարադատության գործիքակազմի լիարժեք գործարկումը: Հետևաբար, Կոալիցիան գտնում է, որ մինչ այժմ երկրում անցումային արդարադատության գործուն համակարգի ներդրման ուղղությամբ ձեռնարկված քայլերը արդյունավետ չեն և դանդաղ բարեփոխումները, մեր պայմաններում, չեն կարող երաշխավորել միջազգային փորձով հիմնավորված անցումային արդարադատության ՀԱՅԿԱԿԱՆ ՄՈԴԵԼԻ ներդնումը, որի հիմնական նպատակը ՀՀ քաղաքացիների և, ընդհանրապես, հայ ժողովրդի, սերունդների մեջ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ հաստատումն է:

Ելնելով վերոգրյալից՝ կոալիցիան կոչ է անում քաղաքական իշխանություններին․

 Շտապ կարգով ձեռնամուխ լինել Հայաստանում անցումային արդարադատության հայեցակարգի հիման վրա գործողությունների ծրագրի մշակմանն ու իրականացմանը, որն իր մեջ կներառի անհրաժեշտ միջոցառումներ՝ անցումային արդարադատության իրականացման բոլոր չորս մեխանիզմներով՝ քրեական արդարադատության իրականացում, ճշմարտության որոնման գործընթաց, փոխհատուցման ծրագրեր, համակարգային բարեփոխումներ:
 Կառուցողական երկխոսության ձևաչափով համագործակցել հայաստանյան մասնագիտացված քաղաքացիական հասարակության կառույցների հետ՝ ձևավորելով  երկրում անցումային արդարադատության իրականացման մեկ միասնական օրակարգ»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:12
Ես ասում եմ, որ մենք Ադրբեջանից վերցնում ենք 4 գյուղ. Նիկոլ Փաշինյան
«Շատերն ասում են՝ մենք Ադրբեջանին հանձնում ենք չորս գյուղ։ Ես ասում եմ, որ մենք Ադրբեջանից վերցնում ենք 4 գյուղ՝ որպես փաստարկ՝ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
22:26
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանի կալանավորման 41-րդ օրը «Իմնեմնիմի» պոդքաստի 96-րդ եթերն է
«Իմնեմնիմի» պոդքաստի 96-րդ հերթական թողակման հերթապահներն են ադրբեջանագետներ Անժելա Էլիբեգովան և Արմինե Ադիբեկյանը։ Անժելա...
Աղբյուր` Panorama.am
22:06
Պիտի վերադառնանք սկիզբ՝ ԱՐՑԱԽ, որ ունենանք ՏԱՎՈւՇ, ՍՅՈւՆԻՔ, ԳԵՂԱՐՔՈւՆԻՔ՝ ՀԱՅԱՍՏԱՆ. Մետաքսե Հակոբյան
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է. «Սկզբից՝ ԱՐՑԱԽԸ, հիմա՝ ՏԱՎՈւՇԸ, վաղը՝ ՍՅՈւՆԻՔ,...
Աղբյուր` Panorama.am
21:40
Որևէ հոգևորական, եթե ասում է, ապա վստահ եղեք, որ Կաթողիկոսի համաձայնությամբ է. Թաթուլ Մանասերյան
«Ճիշտ եմ համարում այն, ինչը որ Տավուշում է այսօր տեղի ունենում»,-«Panorama.am-հարցազրույց» հաղորդաժամին ասաց...
Աղբյուր` Panorama.am
21:28
Վթարից հետո ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց
Մայիսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17:50-ի սահմաններում «Lexus» մակնիշի ավտոմեքենան...
Աղբյուր` Panorama.am
21:05
Թող մտածեն նրանք, ովքեր ազատազրկված են հոգով ու խղճով․ փաստաբանի շնորհավորանքը՝ Մալյանին
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․ «Այսօր քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի ծննդյան օրն է: Շնորհավորում եմ ուժեղ մարդ: Մի քիչ էլ կանցնի ու...
Աղբյուր` Panorama.am
20:56
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը»
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը, որը ավելի հայտնի է...
Աղբյուր` Panorama.am
20:47
Լևոն Քոչարյանի օգնականի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորած Մասիս Մելքոնյանը. փաստաբան
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը գրել է․ «Լևոն Քոչարյանի օգնականի կալանքի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորած Մասիս...
Աղբյուր` Panorama.am
20:15
Ո՞վ իրա երեխուն 100 մետրի վրա դպրոց կուղարկի, որ թուրքը գա տանի․ Կիրանցի 87-ամյա բնակիչ
«Ո՞վ իրա երեխուն 100 մետրի վրա դպրոց կուղարկի, որ թուրքը գա տանի»,- սրտնեղած ասաց Կիրանց գյուղի 87-ամյա բնակիչը։ «Մեր...
Աղբյուր` Panorama.am
20:01
Էս տոչկեքով կամուրջն էլ է անցնում իրանց․Կիրանցի համայնքային ղեկավար
Կառավարությունից Կիրանցի համայնքային ղեկավար Կամո Շահինյանին 60% երաշխիք են տվել, որ գյուղի որևէ տուն չի հայտնվի Ադրբեջանի տարածքում: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:39
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
«Ադրբեջանն ակտիվորեն աշխատում է խաղաղության հասնելու ուղղությամբ»,- այսօր Բաքվում Միջմշակութային երկխոսության խնդիրներին նվիրված...
Աղբյուր` Panorama.am
19:18
Բոլոր զրպարտողները դատարանով պատասխան կտան․ Բագրատ սրբազան
«Բոլոր զրպարտողները դատարանով պատասխան կտան։ Ասում են՝ գործակալ եմ։ Եթե ասում են, որ գործակալ եմ, բայց մինչև հիմա ձերբակալված չեմ, ուրեմն...
Աղբյուր` Panorama.am
18:57
ՊՆ-ն արձագանքել է Կոթի գյուղում 2 դիրք հանձնվելու մասին տեղեկությանը
Մամուլում շրջանառվում են «Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվել» վերտառությամբ հրապարակումներ: Պաշտպանության նախարարությունը հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:45
«Ես կառավարության պլանավորած քայլերի հետ ՀԱՇՏ չեմ»․ քաղաքացին Կառավարության շենքի մոտ նստացույց է սկսել
44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանն այսօր, ժամը18:00-ից կառավարության շենքի դիմաց սկսում է 72 ժամանոց նստացույց: Այդ մասին նա տեղեկացրել...
Աղբյուր` Panorama.am
18:35
Հայ ժողովրդի գոյութենական պատերազմը տանուլ կտանք, եթե հրաժարվենք մեր ինքնության իրավունքի համար տարվող պայքարից
«Ջենեսիս Արմենիա»-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Տավուշում այս օրերին վճռվում է գալիք Հայաստանի հեռանկարը:...
Աղբյուր` Panorama.am
18:13
Սև բերետավորները դաժան ծեծի են ենթարկել Տավուշի համար պայքարող քաղաքացիներին
Ղազարյան Կարենը և Բեժանով Գարեգինը, որոնք պայքարում էին  Տավուշի հողերը միակողմանի հանձնելու դեմ, այսօր սև բերետավորների կողմից դաժան ծեծի...
Աղբյուր` Panorama.am
18:03
Կիրանցի բնակիչ. Խնդիրն իմ տունը կամ այգին չէ, խնդիրը բարձունքն է, կամուրջն ու ճանապարհը
Կիրանց գյուղի բնակիչ Գևորգ Սիմոնյանի տունը մեկն է այն տներից, որը գյուղի միջով իրականացվող սահմանազատման հետևանքով կարող է հայտնվել ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
17:56
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
«Կիրանցը կիսվում է, կեսն անցնում է Ադրբեջանին, Նիկոլ Փաշինյանը Կիրանցի ժողովրդին ասել է, որ յոթ օր երաշխիք է տալիս, որ անվտանգ կլինեն, յոթ...
Աղբյուր` Panorama.am
17:42
Լիլիթ Գալստյան. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց համոզիչ և կանգուն
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Լիլիթ Գալստյանը գրում է. «Մեզանում ներազգային պառակտվածության,...
Աղբյուր` Panorama.am
17:38
Հրդեհ՝ Ջրառատում, քաղաքացին այրվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն
Այսօր ժամը 11:06-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ջրառատ գյուղում հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
17:30
Պետք է երեսով տալ այն հարամ հացը, որ ուտում են և փոխարենը ծառայություն մատուցում թշնամուն. Թաթուլ Մանասերյան
«Երբ պետության ղեկավարը երդվում է Սահմանադրության և Կտակարանի վրա ձեռքը դնելով՝ երկու բան է խոստանում՝ ապահովել անվտանգություն և երկրի...
Աղբյուր` Panorama.am
17:29
Խոսրով Հարությունյան. Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը
Հայաստանի նախկին վարչապետ,  ԱԺ նախկին Նախագահ Խոսրով Հարությունյանը գրում է. «Բեկել իշխանությունների սանձազերծած...
Աղբյուր` Panorama.am
17:24
Սյունիքում 14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել
Այսօր՝ մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Սիսիանի բաժին ահազանգ է ստացվել...
Աղբյուր` Panorama.am
17:23
Լևոն Քոչարյանի օգնականին ներկայացվել է մեղադրանք
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանին, որը երեկ Civic.am-ի լրագրողի հետ միջադեպ է ունեցել,...
Աղբյուր` Panorama.am
17:16
Տոկաևը ողջունել է Երևանի և Բաքվի պայմանավորվածությունն Ալմաթիում բանակցություններ վարելու վերաբերյալ
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր նախապատրաստելու համար Ալմաթիում...
Աղբյուր` Panorama.am
16:58
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին
Պետք է աշխատողներն ունենան կարճ աշխատանքային ժամ, բարձր աշխատավարձ, անձնական կյանքի հնարավորությունը, որ հետո էլ հաճույքով իրենց աշխատանքը կատարեն»։
Աղբյուր` Panorama.am
16:57
Սպասվում է անձրև, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում
Երևան քաղաքում մայիսի 1-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի 2-ին կեսօրից հետո, 3-6-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
16:25
Չեմ համագործակցի Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ. Հայկ Մարության
«Այն քաղաքական ուժերը, քաղաքական գործիչները, մարդիկ, ովքեր ապացուցել են, որ ընդհանրապես չեն մտածում Հայաստանի մասին, մենք իրենց հետ չենք...
Աղբյուր` Panorama.am
16:11
Կիրանցի աղջիկ. Գյուղացիների մոտ անորոշությունը մեծ է
Նիկոլ Փաշինյանի հետ հանդպումից կիրանցի Գոհար Վարդանյանը դուրս եկավ արտասվելով։ «Ինչ կար, մնաց, ոչ մի փոփոխություն։ Մարդիկ...
Աղբյուր` Panorama.am
16:09
Բորելը դատապարտել է Վրաստանում տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանական ուժի կիրառումը
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը X ցանցի իր միկրոբլոգում դատապարտել է Վրաստանում ցուցարարների դեմ անվտանգության ուժերի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին
17:06 01/05/2024

Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}