Իրավունք 12:42 23/12/2019 Հայաստան

Էլինար Վարդանյան. Տարվա ձեռքբերումները

«Այլընտրանքային նախագծեր խումբ» նախաձեռնության անդամ Էլինար Վարդանյանն իր հերթական հոդվածում գրում է.

«Նախորդ շաբաթ ամփոփվեց HelpCourt համակարգի միջոցով անցկացվող դատավորների գնահատման արդյունքները։ Հայաստանի փաստաբանների կողմից կատարված գնահատման արդյունքում 2019թ. ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավոր է ճանաչվել Ալեքսանդր Ազարյանը։ Լավագույն եռյակում են դատավորներ Դավիթ Բալայանը և Վազգեն Ռշտունին։ Ամենացածր վարկանիշ ունեցող դատավոր է ճանաչվել Արմեն Դանիելյանը։

Սրանք շատ խոսուն տվյալներ են, որոնք ի ցույց են դնում մեր դատական համակարգի և առանձին դատավորների ողջ հմայքն ու թշվառությունը։ Ալեքսանդր Ազարյանը հայտնի է մարտի 1-ի գործով իշխանությունների կամքին հակառակ՝ նրանց ոչ հաճո դատական ակտի կայացմամբ, որին հաջորդեցին վերջինիս հանդեպ ուղղորդված ճնշումները։

Արմեն Դանիելյանը նույն գործով դատավարության ընթացքում թույլ էր տվել արդար դատաքննության իրավունքի բացահայտ և անվիճելի խախտում, ինչն իրավաբանների կողմից ստացավ «ինչպես չի կարելի դատավարություն անցկացնել» բնորոշումը։ Դատավորների հետ ամենօրյա ռեժիմով աշխատող փաստաբանները դատավորների ամենաօբյեկտիվ գնահատողներն են և նրանց գնահատականն է, որ հնարավորություն է տալիս եզրակացնել, թե ով է իրապես գործել արժանապատիվ, անաչառ և ով է հարմարվել իրենց ուղղված «վնգստացող» անվանարկման հետ։

Դատաիրավական համակարգի իրապես մտահոգիչ մթնոլորտում այս քվերակությունը կարելի է համարել տարվա ձեռքբերում, քանի որ ամբողջ տարվա ընթացքում բացի ճնշումներից, համակարգի առողջացման ուղղությամբ իշխանությունների կողմից ռեալ քայլեր չձեռնարկվեցին։ Կարելի է միայն ափսոսալ, որ բաց թողնվեց հնարավորությունը հեղափոխությունից հետո գնալ դատաիրավական համակարգի գրագետ բարեփոխման՝ առանց սեփական քաղաքական շահերի համար առկա որակներով  դատաիրավական համակարգը օգտագործելու։ Սա էր միակ նախապայմանը, որն էլ ցավոք չպահպանվեց։

Տարվա ձեռքբերում պետք է դիտարկել նաև Սահմանադրական դատարանի պայքարն իր անկախության համար։ Ի հեճուկս բազմաթիվ ճնշումների, Սահմանադրական դատարանը և դատարանի առանձին դատավորներ կարողացան տարվա ընթացքում պահպանել անկախությունը, փաստորեն հանդես գալով որպես իշխանությունների հակակշռման միակ երաշխավոր։ Իհարկե, այս անկախությունը խիստ վտանգված է՝ հաշվի առնելով դատավորներին «կաշառելու», ՍԴ նախկին՝ ազդեցությունից դուրս գտնվող  դատավորներից ազատվելու և  կառավարելի անձերով ՍԴ ձևավորելու իշխանությունների փորձերը, սակայն վստահ եմ, որ ՍԴ դատավորները բարձր են գնահատում իրենց հեղինակությունը և առաքելությունը, և ճիշտ կգնահատեն օրենքի վտանգավորությունը։

Տարվա ընթացքում հրատապ խնդիր էր դարձել նաև  իրավապաշտպանության նոր համակարգերի ստեղծումը. այս կարճ ժամանակահատվածը բացահայտեց, որ մեր երկրում իրավապաշտպանությունը շատ երկար տարիներ եղել է խիստ քաղաքականացված, և որ այսօր իրավապաշտպաններից շատերը ստանձնել են մեղադրողի գործառույթ: Տարվա ձեռքբերում էր նաև քաղաքացիական հասարակության նոր կառույցների ձևավորումը, քանի որ գոյություն ունեցողների մեծ մասը «նոր» Հայաստանում շարունակում են պայքարել «հին» Հայաստանի դեմ։

Ձևավորվեց իրապաշտպանների, փաստաբանների, իրավաբանների նոր շերտ, որոնք իրավունքի, սահմանադրականության, ժողովրդավարության կրողներ են, պատրաստ են դիմագրավել ամենօրյա ռեժիմով ավելացող մարտահրավերներին: Իրավաբանական համայնքի համախմբումը թեև դանդաղ, սակայն պարտադրված անհրաժեշտություն է։

Իշխանության տեսակետի հետ չհամընկնող տեսակետ ունենալու պարագայում «հակահեղափոխական» համարվելու անառողջ մթնոլորտում, արտահայտվելու համարձակությունը պահպանած իրավաբանները, փաստաբանները, իրավապաշտպանները ինչպես նաև լրատվամիջոցներն ու լրագրողները տարվա ամենալուրջ ձեռքբերումներն են, հակառակ պարագայում մենք ունենալու ենք օրվա իշխանությունների քմահաճույքներին դիմագրավելու ունակությունը կորցրած հասարակություն։ Հաշվի առնելով այս բարդ տարվա զարգացումները հանրային կյանքում և իրավական համայնքում, առաջանում են  լավատեսության միտումներ. մենք կարող ենք դիմակայել դատաիրավական ամենաթողությանը, մենք կարող ենք զսպել դատաիրավական համակարգի քաղաքականացումը։ Մեզ սպասում է աշխատանքային դժվար տարի, բայց մեկ տարի առաջ այս օրերը ավելի հոռետեսական էին։ Աշխատանքը արդյունք տալիս է»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:52
Վճարված ռոյալթիներից 1 մլրդ 51 մլն դրամը հատկացվեց ազդակիր համայնքներին
«Նախագծով նախատեսվում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի 6 համայնքներին, որոնք միասին ընդգրկում են 33 ազդակիր բնակավայր,...
Աղբյուր` Panorama.am
11:42
«Արտավազդ»-ի մրցանակակիրները
Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների...
Աղբյուր` Panorama.am
11:31
ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակների գործողությունները սպառնալիք են Հայաստանի անվտանգության համար. Փաշինյան
«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակ կամա թե ակամա անում է գործողություններ և քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
11:30
Արտակ Զաքարյան. Ռևանշն անխուսափելի է
ՀՀԿ փոխնախագահ Արտակ Զաքարյանը գրում է. «Դավադիր բոսյակներ կան, որ լավագույն տղերքի արյամբ 30 տարի առաջ գծված սահմանները, թշնամու...
Աղբյուր` Panorama.am
11:25
Իսրայելն Ադրբեջանին խորհուրդ է տվել ինչպես հաղթահարել ջրի դեֆիցիտը
Իսրայելի ջրամատակարարման ազգային օպերատոր Mekorot ընկերությունն առաջարկել է Ադրբեջանում ջրի սակավության խնդիրը լուծել արհեստականորեն առաջացած...
Աղբյուր` Panorama.am
11:18
40+10 հազար դրամ աջակցության ծրագիրը երկարաձգվեց 9 ամսով
«Նախագծով առաջարկում ենք ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի հիման վրա ևս 9 ամսով ...
Աղբյուր` Panorama.am
11:14
Օրբելյան. Փորձում եմ ակտիվ պահել իմ կապը հայազգի իմ բոլոր ընկերների հետ, մշտապես նորանոր գաղափարներ ենք իրագործում
«Այս տարին նույնպես անչափ հագեցած է հյուրախաղերով, աշխարհի տարբեր բեմերում ելույթներով։ Ուրախ եմ, որ իմ մասնակցությամբ կարողանում եմ...
Աղբյուր` Panorama.am
10:56
Մենք ունենք այդ կարգի ինքնուրույն մարդիկ, բայց մի տեսակ զսպաշապիկի մեջ են. Աղվան Վարդանյան
«Մեր իրականությունն ու մենթալիտետն այնպիսին է, որ մենք միշտ փորձում ենք գտնել մեկին, հերոսին, սիրահարվել նրան և ասել, որ նա պետք է...
Աղբյուր` Panorama.am
10:51
1.1 մլրդ դրամ սուբսիդիա «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին՝ ջրի սակագնի բարձրացումը փոխհատուցելու համար
Կառավարությունն այսօրվա նիստում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին սուբսիդիա կհատկացնի խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման)...
Աղբյուր` Panorama.am
10:48
ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Զվարթնոց» անցակետում ծառայության անցնելու համար
ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Զվարթնոց», «Բագրատաշեն» և ՀՀ պետական սահմանի մյուս անցման...
Աղբյուր` Panorama.am
10:42
Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման փուլի նոր հարցաշարը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի...
Աղբյուր` Panorama.am
10:34
ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան
Նա ասել է, որ Արցախում շարունակում է մնալ 10-11 մարդ, որ հիվանդ կամ հաշմանդամություն ունեցող մարդիկ են, որոնք չեն կարողանում ազատ տեղաշարժվել և չթողնել հարազատների գերեոզմանները։
Աղբյուր` Panorama.am
10:31
Երևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին. Իմանգալի Թասմագամբետով
«Երևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին... Հայաստանի Հանրապետության պաշտոնյաների նշված հայտարարությունների...
Աղբյուր` Panorama.am
10:27
Ծաղկաձորի «Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու մեջ
Օրեր առաջ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Հրազդանի բաժին է դիմել Կոտայքի մարզի բնակիչ 37-ամյա Կարապետ Թումանյանը և հայտնել, որ...
Աղբյուր` Panorama.am
10:10
Թուրքիայում լիճը պատվել է մազութի հաստ շերտով՝ ՆԱՏՕ-ի նավթամուղի վթարի պատճառով
Մազութի հաստ շերտը ծածկել է Թուրքիայի արևմուտքում գտնվող  Սափանջա լիճը՝ ՆԱՏՕ-ի նավթամուղում տեղի ունեցած վթարից հետո։ Այդ մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
09:58
Արևմուտքը հետապնդում է իր շահերը և իրեն չի հետաքրքրում՝ Հայաստան կլինի, թե ոչ. Կարեն Բեքարյան
«Արևմուտքին պետք է ժամ շուտ այստեղ լինի խաղաղության պայմանագիր։ Իրեն ընդհանրապես չի հետաքրքրում՝ Հայաստանի որ տարածքով»,- 168 TV-ի...
Աղբյուր` Panorama.am
09:49
Մարտի 28-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները էժանացել են. Թարմացված
ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 28-ին ժամը 09:40-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 391.22 դրամ՝ էժանանոլով 2.77 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
09:20
«Ժողովուրդ». Փաշինյանն էլի խաբեց քաղաքացիներին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««2020թ․ մայիսի 16-ին հրավիրված մամուլի ասուիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Փաստ». Փաշինյանը հորդորել է հնարավոր բոլոր տարբերակներով հերթական անգամ դեմոնիզացնել ընդդիմությանն ու «նախկիններին»
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում Տավուշի գյուղերի թեմայի հետ կապված հայաստանյան իշխանությունների կողմից արվող...
Աղբյուր` Panorama.am
09:13
«Ժողովուրդ». Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում աշխատակիցները դիմումներ են ներկայացնում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում քաոս է. աշխատակիցները, իրար հաջորդելով, դիմումներ են...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Փաստ». Չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Ամենայն հայոց կաթողիկոսի հետ
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն: Նա հանդիպել է Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Ժողովուրդ». Գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը ՔԿ-ն հարցեր է տվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեն իրազեկել է...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Հրապարակ». «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար որքան գումար է վճարել Հ1-ը
«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրային հեռուստաընկերությունը գնումների պաշտոնական կայքում հրապարակել է, թե որքան գումար է...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Փաստ». Գնալով ավելի ակնհայտ են դառնում ներիշխանական «բազառները»,
«Ասֆալտը, ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանի իշխանության գաղափարաքաղաքական հենքն է»
Աղբյուր` Panorama.am
08:51
«Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանը կհեռանա ՔՊ-ից, ինչ խորը արմատներ ունի պատգամավորի նեղացածությունը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը...
Աղբյուր` Panorama.am
08:33
Մեծ Պահք. Ավագ հինգշաբթի
Եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ: Կատարվում է Ոտնլվայի արարողություն: Քրիստոս վերջին ընթրիքից հետո, ցուցաբերելով ճշմարիտ հեզության ու խոնարհության օրինակ, լվանում է Իր աշակերտների ոտքերը:
Աղբյուր` Panorama.am
08:23
«Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է
«Հրապարակ»-ը գրում է. «Նիկոլ Փաշինյանը վերջերս ներկուսակցական փակ նիստերից մեկի ժամանակ զարմանք է հայտնել, որ 6 տարի է՝...
Աղբյուր` Panorama.am
08:16
Վարդենյաց լեռնանցքում բուք է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
Օրվա թեմա
08:33 28/03/2024, Հայաստան
Մեծ Պահք. Ավագ հինգշաբթի
08:30 27/03/2024, Հայաստան
Մեծ Պահք. Ավագ չորեքշաբթի
08:30 26/03/2024, Հայաստան
Մեծ Պահք. Ավագ երեքշաբթի

Տեսանյութեր

Մեր կյանքը դրամատուրգիա է դարձել՝ ամեն օր նոր պիեսի հարուստ թեմաներով լեցուն. հարցում
15:19 27/03/2024

Մեր կյանքը դրամատուրգիա է դարձել՝ ամեն օր նոր պիեսի հարուստ թեմաներով լեցուն. հարցում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}