Ռուդի Ջուլիանին հայտարարել է, որ ինքն «ավելի հրեա է», քան Հոլոքոստը վերապրած Ջորջ Սորոսը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իրավաբան Ռուդի Ջուլիանին հայտարարել է, որ ինքն «ավելի հրեա է», քան լիբերալ միլիարդատեր Ջորջ Սորոսը, որը պատանի տարիքում վերապրել է Հոլոքոստը։
«New York» ամսագրի ուշագրավ հարցազրույցում Ջուլիանիին նկարել է հրեա Սորոսին որպես տիկնիկային վարպետ, որը գաղտնի քաշում էր թելերն Ուկրաինայում: Ինչպես գրում է euronews-ը, Սորոսը հրեաների կողմից աշխարհը կառավարելու դավադրության տեսությունների հաճախակի թիրախ է։
«Մի ասեք, որ ես հակասեմական եմ, եթե դեմ եմ նրան։ Սորոսը հազիվ թե հրեա է: Ես ավելի շատ հրեա եմ, քան Սորոսը: Ես հավանաբար ավելին գիտեմ․ նա չի գնում եկեղեցի, նա չի գնում եկեղեցի, սինագոգ, նա չի պաշտպանում Իսրայելին, նա Իսրայելի թշնամին է: Նա սարսափելի մարդկային էակ է», - ասել է Ջուլիանին:
Ջուլիանին ասել է, որ Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչը, (Յովանովիչը ԱՄՆ դեսպան է եղել նաև Հայաստանում- խմբ․), որը իմպիչմենի հարցով, «վերահսկվում էր» Սորոսի կողմից:
«Նա այնտեղ դրեց բոլոր չորս դեսպաններին: Նա աշխատում է Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալների հետ», - ասել է Ջուլիանին ամսագրին:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ