Հասարակություն 15:21 27/12/2019 Հայաստան

2019 թիվ․ Մարտեր առանց կանոնների 2

2018 թվականի  հայկական «Մարտեր առանց կանոնների 1» ռեալիթի-շոուն  ամբողջովին կրում էր փողոցային բնույթ, ինչը կարելի էր վերագրել «հեղափոխություն» անող զանգվածների հուզախռով  խանդավառությանը։  Ենթադրվում էր, որ 2019-ին՝  հատուկ խաղահրապարակ տեղափոխվելուն պես   (կառավարություն, ազգային ժողով, մարզպետ-նախարարներ և այլն)  կպահպանվեին  առնվազն  վարվելակարգային կանոնները։  Ավա՜ղ․․․ փողոցային լեզվամտածողությունն  ու փոխհարաբերման ձևերը  տեղափոխվեցին պետական կառույցներ։ Ավելին՝ «Մարտեր առանց կանոնների 2»-ում անխղճորեն կիրառվեցին իշխանական բոլոր լծակները, այդպիսով ցանկացած մրցակցություն  վերածելով  գոտկատեղից ներքև  հարվածներ հասցնելու միակողմանի իրավունքի։

Եվ ունեցանք իրավական կամայականությունների ու քաղաքական հալածանքների տարի, հերոսազրկումների ու վարկաբեկումների տարի, համատարած ստի ու ապակողմնորոշումների տարի,  սեփականության վերաբախշման և բյուջետային անհասկանալի մսխումների տարի,ազգային արժեքները  սորոսականների տնօրինմանը հանձնելու տարի, բռնապետական քմհաճույքների տարի, սեփականից բացի այլ կարծիք ֆիզիկապես չհանդուժելու տարի, պառակտվածության տարի․․․ մի խոսքով՝ դեգրադացիայի տարի։

Բայց  մեծ հաշվով՝  նաև անհրաժեշտ տարի այն առումով, որ ճահճանալու  վտանգի առաջ հայտնված մեր երկրին այդպիսի ցնցում պետք էր։ Պետք էր Հայաստանին այս տարին՝ Սովետական Միության փլուզումից  հետո վերացած հին,  և առ այսօր  չձևավորված նոր արժեհամակարգի  30-ամյա փնտրտուքներում ինչ-որ հանգրվանի հասնելու առումով։ Պետք էր հետագա առաջնահերթությունները դասակարգելու համար։ 

Դեռևս լիովին ավարտուն  չի պատկերը , քանի որ  տիղմն ու  կեղտը դեռ  չեն նստել հատակին, այդուհանդերձ  այսօր արդեն ակներև է, որ հաջորդ իշխանությունները պարտավորված կլինեն  խստագույնս համապատասխանել մի քանի պահանջների ։ Կարևորագույնը՝ կասկածի նշույլ  անգամ չպետք է լինի ղեկավարների օտարի դրածո լինելու  հանգամանքի հետ կապված։ Այս սև-սպիտակ 2019-ը ցույց տվեց, թե ինչ խորքային վնասներ կարող են հասցնել  պետությանը Սորոսի գրանտակերները,  բանակից փախած դասալիքները, աղանդավորները, անազգ-անսեռ –անհայրենիք գլոբալիստները։

Բնականաբար, նրանք մեկ-երկու օրում չհայտնվեցին։ Տարիներով  էին նախապատրաստվել իրենց աստեղային ժամին, որպեսզի  նախարարական ու փոխնախարարական  պորտֆելներով հարամեն հայկական մշակույթը, կրթությունը, եկեղեցին ու բանակը։ Սակայն, հասարակության տարբեր հատվածների կոշտ դիմադրությունն ապազգային նորամուծությունների նկատմամբ՝  իր հերթին ցույց տվեց, որ Անկախության տարիներին ամրության բավականին պաշար ենք  կուտակել և  այնքան էլ հեշտ պատառ չենք։

Իսկ 2019-ի սկզբի համեմատությամբ տարեվերջին բազմապատիկ անգամ սթափված  մարդկանց քանակն    իր հերթին մատնանաշում է, որ չիրականացրած հեղափոխական խոստումների  հաշվետվությունը  դաժան է լինելու։  Եվ վերջապես, բոլորը՝ պատվիրատուներից մինչև կատարողներ, ստիպված են լինելու հիմնավորել  «թավշյա» բրենդ դարձած յուրաքանչյուր ձերբակալում-կալանավորման  օրինականությունը․․․ իսկ դրան այսօր կասկածում են նույնիսկ մեկ տարի առաջվա մոլի նիկոլականները։

Օրենք-օինականության հետ ձեռնածությունները գրեթե երբեք անհետևանք չեն անցնում, հատկապես երբ դրանք կարկատված   և հարմարեցված են լինում պահի քաղաքական նպատակահարմարություններին։  Հենց այսօր՝ դեկտեմբերի 27-ին ականատես եղանք 6-7 ամիս ՍԴ դեմ թափ առած արշավի գագաթնակետին՝  ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ մեղադրանք առաջադրելու տեսքով։ ՀՀ  նախագահի պաշտոնը զբաղեցնող անձի, ում  սուրբ պարտականությունը  Սահմանադրության երաշխավոր լինելն էր,  թուլակամության հետևանքով՝  ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու օրինագիծը ստորագրվեց և զարգացման  նոր փուլ մտավ, իսկ  քննիչները անմիջապես գործի անցան՝ ձեռքի տակ ունենալով  պատրաստի մեղադրանքներ։  Հարցաքննությունից հետո  ՍԴ նախագահը հայտարարեց, որ և՛ իր, և՛  ՍԴ մյուս դատավորների դիրքորոշումներում փոփոխություններ  չկան, և հավատարիմ մնալով դատավորի իրենց երդմանը՝ պահպանելու են ՀՀ Սահմանադրության պահանջները։ 

ՍԴ դեմ գործի դրված մեթոդները լիովին տեղավորվում են «Մարտեր առանց կանոնների 2»-ի տրամաբանության մեջ, որը ողջ տարվա ընթացքում կիրառվել է   ՀՀ երկրորդ նախագահին կալանքի տակ հնարավորինս երկար պահելու սևեռման դեպքում։ Եվ ինչի՞ հասան այդ մոլուցքով տարվածներ։ Հասան  նրան, որ 2019-ի Տարվա մարդ կարող ենք համարել  Ռոբերտ Քոչարյանին, ով ի հեճուկս իր դեմ ծավալված արշավի՝  ոչ  միայն չանվանարկվեց, այլև  առիթ ունեցավ վերջապես հերքելու  և բացահայտելու իր անվան շուրջ հյուսված քարոզչական միֆերը։

Բանտախցից նա ավելի շատ խոսեց ժողովրդի հետ, քան իր ղեկավարման տասը տարիներին, երբ գլխովին խրված երկրի տնտեսությունը ոտքի կանգնեցնելու գործում՝ խոսելու  ժամանակ պարզապես չուներ։ Բայց երևի ինքն էլ զգում էր, որ շատ հարցերում նաև իր չխոսելը նպաստեց հակաքոչարյանական քարոզի «հաջողությանը»։ Գուցե նաև դա էր չորս  տարի առաջ սկսված «Կյանք և ազատություն» ինքնակենսագրական գիրքը գրելու պատաճառներից մեկը՝ բացեիբաց հայտնել որևէ որոշման կամ  արարքի դրդապատճառներն ու հիմնավորումները։ Տարօրինակ զուգադիպությամբ, նախագահ Քոչարյանի գիրքը հրատարակվեց իր բանտում եղած ժամանակ․․․ և  գիրքն իր փոխարեն խոսեց։   Այնուհետև խոսեց նաև ինքը՝ դատական նիստերում, բանտային հարցազրույցներում, երկու  կարճատև  ազատությունների  ընթացքում։

Արդյունքում՝ այսօր միայն արտաքուստ է Փաշինյանը հաղթողի դիրքում․  Քոչարյանը մեկուսարանում ավելի ազատ ու հաղթանակած է։  Որովհետև  որքան էլ պարադոսալ հնչի՝ հենց իր անազատությունը  առիթ դարձավ  ազատվելու մի մեծ բեռից՝  կիսվելու մարդկանց հետ  անկաշկանդ,   առանց կոշտ ու խստաբարո ղեկավարի կարգավիճակից բխող պայմանականությունների։
Իսկ իր սևեռման մեջ սուզված Փաշինյանն ինքը Ռոբերտ Քոչարյանին դարձրեց 2019-ի Հայաստանի դեմքը, ում շուրջն էին պտտվում  իրավապահ մարմինները, մեդիա դաշտը, ռուսական ու եվրոպական կառույցները, դատավորներն ու եվրադատարանները։ Հիմա ով ի՞նչ շահեց, ով  ի՞նչ կորցրեց։
Առանց կանոնների մարտերում ոչ ոքի հաղթանակն ի սկզբանե երաշխավորված չէ․․․ վկա 2019 թվականը։

Լիա Իվանյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:31
Իշխանությունն անում է Ադրբեջանի իրավազորությունը ճանաչող հայտարարություններ. Արման Թաթոյան
ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը գրում է. «Արդարադատության նախարարությունն այսօր ամոթալի ու խիստ դատապարտելի հայտարարություն էր...
Աղբյուր` Panorama.am
22:51
Կառավարության ղեկավարի պատճառով հերոսական ժողովուդը մատնվել է անզորության. Բագրատ Սրբազան
«Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել, այն ժողովուրդը, որը Հայաստանի Հանրապետություն է պահել, սահման է...
Աղբյուր` Panorama.am
22:17
Կիրանցի պատգամավորը Փաշինյանի մոտից դուրս գալուց հետո, «Տեղի է ունենաում սարսափելի բան»
Նիկոլ Փաշինյանի հետ 2 ժամից ավելի տևած հանդիպման ավարտից հետո կիրանցի կանայք արտասվելով, հուզված դուրս եկան կառավարության շենքից, տղամարդիկ էլ՝...
Աղբյուր` Panorama.am
22:06
Անհանդուրժողականության գեներացման բոլոր դրսևորումները կարող են ճակատագրական լինել. Իվետա Տոնոյան
ԱԺ նախկին պատգամավոր Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին օրերին Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների նկատմամբ տարվող կեղտոտ ու...
Աղբյուր` Panorama.am
21:54
Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը
Դիվանագետների համահայկական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հայաստանի Հանրապետության պետականությանն սպառնացող,...
Աղբյուր` Panorama.am
21:18
Կիրանց գյուղի բնակիչները դժգոհ և հուզված դուրս եկան Փաշինյանի հետ հանդիպումից
Կիրանցի բնակիչները դժգոհ են Փաշինյանի հետ հանդիպումից։ «Շատ բան ասել չեմ կարող, բայց ինչ կա նույնն է»,- ասաց Կիրանցի բնակիչը։...
Աղբյուր` Panorama.am
21:15
Նիկոլը, Ալենը,Գռզոն և մյուսներն այս երկիրը թողել են թշնամու կամքի տակ․ Համբիկ Սասունյան
Համբիկ Սասունյանը ևս միացել է Կիրանցում տեղի ունեցող բողոքի ակցիային։ «Այս ամենը տեղի է ունենում, քանի որ 5-6 տարի առաջ եկավ մի մարդը,...
Աղբյուր` Panorama.am
21:00
Ով կմտածեր, որ ես պետք է պսակեմ Համբիկ Սասունյանին, այն էլ շուշեցի աղջկա հետ․ Բագրատ Սրբազան
«Մեր մեջ է գտնվում մեր սիրելի Համբիկ Սասունյանը»,- Կիրանցում ճանապարհը փակած քաղաքացիներին ներկայացրելով Համբիկ Սասունյանին, ասաց...
Աղբյուր` Panorama.am
20:49
«Հեռացնել Նիկոլին, որ էլ չհանձնի»․ Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա է
Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա է տեղի ունենում՝ ի աջակցություն տավուշցիների։ «Այստեղ որևէ բանակցության մասին խոսք չկա, տեռոր է։...
Աղբյուր` Panorama.am
20:40
Դատավորների եվրոպական միության հաջորդ ժողովը կանցկացվի Երևանում
Դատավորների եվրոպական միության ամենամյա ընդհանուր ժողովն այս տարի տեղի է ունեցել Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
20:20
Դուք իրականում ի՞նչ եք ուզում՝ «ֆոլլովեր», թե՞ Հայրենիք․ Անաիս Սարդարյանը Կիրանցում է
«Եթե մենք քաղաքականցնում ենք նույնիսկ եկեղեցին,եթե Հայրենիք սիրելը՝ քաղաքականեցնել է, ուրեմն շատ բան մի սպասեք։ Մենք ենք դա ասում՝ հայերս։...
Աղբյուր` Panorama.am
20:05
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացման ընթացքում «Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ են պարզվել
Օպերայի և  բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացման ընթացքում «Դավաճանը հողեր է հանձնում», «Հայրենիքը բոլորիս...
Աղբյուր` Panorama.am
19:49
Գյումրիում ավտոերթ է իրականացնում՝ ի պաշտպանություն Տավուշի
«Միացեք հանուն հայրենիքի, հանուն Տավուշի» վանկարկումներով և մեքենաների ազդանշաններով «Շիրակը հանուն հայրենիքի» շարժումն...
Աղբյուր` Panorama.am
19:42
Այնպիսի մարդիկ են զանգում, որ մեծ ոգևորություն եմ ապրում․ Գառնիկ Դանիելյան
Ճանապարհը փակ է, պայքարը շարունակվում է։ Այս մասին Տավուշի մարզում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
19:14
Կիրանցի բնակիչները պահանջում են ողջախոհություն, ֆանտաստիկ պահանջներ չեն ներկայացնում․ Գեղամ Նազարյան
«Հարցեր չեն տալու, ուզում են պարզաբանում ստանալ և իրենց պահանջը ներկայացնել»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
18:54
Կիրանցի բնակիչները ոստիկանների ուղեկցությամբ և առանց լրագրողների հետ բառ փոխանակելու մտան Կառավարության շենք
Կիրանցի բնակիչները ոստիկանների ուղեկցությամբ և  առանց լրագրողների հետ բառ փոխանակելու մտան Կառավարության շենք, որտեղ պետք է տեղի ունենա...
Աղբյուր` Panorama.am
18:40
Արմեն Աշոտյանին վերագրված արարքում բացակայում է փողերի լվացման հիմնավոր կասկածը․ Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ ««Հայաստանի Հանրապետության դատախազության 2023 թվականի գործունեության մասին...
Աղբյուր` Panorama.am
18:09
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին արդեն տեղադրվել է թվով 35 սահմանային սյուն
ՀՀ Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա՝...
Աղբյուր` Panorama.am
18:00
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
«Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում, հետևաբար սա այն փուլն է, որ այստեղի մարդկանց քանակով այևս չի...
Աղբյուր` Panorama.am
17:51
2 արծաթե և 5 բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունից
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունն ավարտել է 2 արծաթե ու 5 բրոնզե մեդալով։ Աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների բրոնզե...
Աղբյուր` Panorama.am
17:44
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող...
Աղբյուր` Panorama.am
17:29
Օսկանյան. Առանց արցախահայության վերադարձի հարցի լուծման, ցանկացած կարգավորում լինելու է կիսատ ու ժամանակավոր
«Կան լուրջ իրավական հիմքեր արցախահայության վերադարձի հարցն հայ-ադրբեջանական հարաբերությունների օրակարգ վերադարձնելու համար, դա մեզ նոր...
Աղբյուր` Panorama.am
17:17
«Բարբի» ֆիլմի ռեժիսոր Գրետա Գերվիգը կգլխավորի Կաննի կինոփառատոնի ժյուրին
Երկու շաբաթից մեկնարկող Կաննի կինոփառատոնի ժյուրին կգլխավորի ամերիկուհի Գրետա Գերվիգը՝ «Լեդի Բըրդ» և «Բարբի» ֆիլմերի...
Աղբյուր` Panorama.am
17:10
Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հարավային Կովկաս
Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան ԿՈՈՊՄԱՆԸ ապրիլի 30-ից մայիսի 4-ը կմեկնի...
Աղբյուր` Panorama.am
16:58
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ
«Այո, հոսպիտալացվեցի ու հերթական անգամ կյանքս փրկեցին։ Ստացվում է, որ եռակի վերապրած մարդ եմ, պետք է ասեմ փառք Տիրոջը, ահ»,-...
Աղբյուր` Panorama.am
16:52
Սթոլթենբերգը չհայտարարված այցով ժամանել է Կիև
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը չհայտարարված այցով գտնվում է Կիևում, հայտնում է դաշինքի մամուլի ծառայությունը։ Այդ մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
16:49
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Մայիսի 7-ին Մոսկվայի տեղի կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը։ Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը կմեկնի ՌԴ՝...
Աղբյուր` Panorama.am
16:38
Մասիսում նոր եկեղեցի է կառուցվում
Մասիս խոշորացված համայնքում մի նոր եկեղեցի է կառուցվում՝ կանվանակոչվի Հայոզ Հայրապետի՝  Սուրբ Ներսես Շնորհալի կաթողիկսի անվամբ։ Գեղանիստ...
Աղբյուր` Panorama.am
16:33
Դատավոր Լուսինե Ալավերդյանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բողոքը
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Ալավերդյանը մերժել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան
11:55 29/04/2024

Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}