Ասադի խորհրդականը հայտնել է, որ Սիրիայում գտնվող թուրքական ուժերը դուրս են վռնդվելու
Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խորհրդական Բուսեյնա Շաբանը ամերիկյան NBC-ի հետ զրուցում խոսել է Սիրիայի նավթային պաշարներով հարուստ տարածքներում օտարերյա ուժերի ներկայության վերաբերյալ։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը։
Ըստ սիրիացի պաշտոնյայի՝ ոչ մի օտարերկրյա ուժ որևէ իրավունքներ չունի Սիրիայի բնական պաշարների նատմամբ։ Նա չի բացառել, որ սիրիական բանակը ռազմական գործողություններ կարող է իրականացնել ամերիկյան ուժերի դեմ, որոնք վերահսկում են նավթային պաշարներով որոշ տարածքներ։
Ասադի խորհրդականը նաև խոսել է թուրքական ուժերի ներկայության մասին Սիրիայում՝ համարելով այն աընդունելի։ Նա Սիրիայում գտնվող թուրքական ուժերին անվանել է «ահաբեկիչներ» և ավելացրել, որ իրենք մաքրելու են երկիրը անցանկալի օտարերկրյա ուժերից. «Անկախ նրանից լինեն դրանք ամերիկյան, թե թուրքական ուժեր», ասել է Շաբանը։