Տնտեսություն 12:30 31/12/2019 Հայաստան

Եթե փոփոխություններ չլինեն, մի ամբողջ երկիր, ժողովուրդ պետք է պատանդ մնա մի քանի դիլետանտների ձեռքին. տնտեսագետ

2019 թվականը  հակասական տարի էր, միգուցե նաև նրա համար, որ սպասելիքները շատ էին։ Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն՝ ամփոփելով տնտեսական տարին։

Նրա խոսքով՝ տարվա ընթացքում եղել են որոշ ձեռքբերումներ։ Ըստ տնտեսագետի՝ անվիճելի է, որ մենաշնորհների առումով լուրջ փոփոխություններ են եղել, դրանք այսօր վտանգ չեն կարող ներկայացնել, բայց նույնը, նրա գնահատմամբ,  չեն կարող ասել կոռուպցիայի դեմ պայքարի մասով։

«Եթե համակարգային կոռուպցիա չկա, դա չի նշանակում, որ կոռուպցիա ընդհանրապես չկա,  ինչպես նաև չկա պաշտոնեական դիրքի չարաշահում, մասնավորապես, հանրային կարծիքի, գիտակ մասնագետների կարծիքի անտեսում, որը ևս պաշտոնեական դիրքի չարաշահում է»,- ասաց Թաթուլ Մանասերյանը։

Անդրադառնալով խնդիրներին՝ տնտեսագետն առաջին հերթին առանձնացրեց կադրային քաղաքականությունը։

«Անբավարար եմ համարում կադրային քաղաքականությունը, որն իհարկե ներկայիս վիճակով ոչ մեկին չի կարող գոհացնել։ Եթե փոփոխություններ չլինեն, ապա ստացվում է, որ մի ամբողջ երկիր, ժողովուրդ պետք է պատանդ մնա մի քանի դիլետանտների ձեռքին՝ մինչև իրենք կամ կսովորեն ոլորտի նրբություններն ու առանձնահատկությունները, կամ էլ կմնան նույն մակարդակի վրա»,- նշեց տնտեսագետը։

Նրա խոսքով՝ սա լուրջ խնդիր է, որն օր առաջ պետք է լուծում ստանա. «Եթե մենք չունենք ճիշտ կադրեր, ապա տնտեսության առաջընթաց թեև կարող ենք ակնկալել, բայց դա կլինի միմիայն մասնավոր սեկտորի համառության, հետևողականության շնորհիվ, բայց հայտնի չէ, թե քանիսը հետևողական կլինեն, քանիսը կհիասթափվեն»։

Ինչ վերաբերում է տնտեսական անվտանգությանը, Թաթուլ Մանասերյանն ասաց, որ իրենք  ներկայացրել են այն սպառնալիքները, որոնք առկա են Հայաստանի տնտեսությունում, սակայն հարց է առաջանում՝ դրանք պահանջարկվա՞ծ են, թե ոչ իշխանության կողմից։ Նրա բնորոշմամբ, խնդիրները բազմաթիվ են և չկա մեկ ոլորտ, որտեղ տնտեսական անվտանգության տեսանկյունից սպառնալիքներ չլինեն։

«Մեզ հասած տեղեկություններով փորձում են ռազմավարություն մշակել, բայց ովքեր են այդ ռազմավարության հեղինակները, հայտնի չէ։ Կարծում եմ՝ ավելի լայն շրջանակների ներգրավմամբ պետք է ռազմավարություն մշակվի, բազմաթիվ կայացած մասնագետներ կան, որոնք իրենց ներդրումը պետք է ունենան դրանում։ Եթե ասում են զարգացում, առանց այդ սպառնալիքները վնասազերծելու անմտություն է կարծել, որ կարելի է ունենալ տնտեսական զարգացում»,- նկատեց Թաթուլ Մանասերյանը։

Ինչ վերաբերում է  ներդրումներին, ապա տնտեսագետի խոսքով, ներկայիս պայմաններում չեն կարող ակնկալել, որ ներդրումների մեծ հոսք կլինի, ի վերջո, ըստ նրա, ներդրողները տեսնում են՝ կան ոլորտներ, որոնք անտեղյակ մարդկանց ձեռքին է, ուստի ի՞նչ ներդրումների մասին կարող է խոսք լինել. «Եթե տեղաբնակներս կարող ենք անվտանգության շահերից ելնելով ինչ-որ բաներ հանդուրժել, ապա արտաքին ներդրողը, չեմ կարծում, որ պետք է այդպես հեշտ հարմարվի այն խնդիրների հետ, որոնք առկա են։ Իսկ խնդիրներից առաջինն անկայությունն է։  Այո, առաջընթաց կա, բայց դա այն չէ, որ կարող է բեկում առաջացնել»։

Ինչ վերաբերում է գիտությանը, Թաթուլ Մանասերյանը հիշեցրեց, որ տարիներ շարունակ բարձրաձայնում է այդ ոլորտում առկա խնդիրների մասին։ Ավելին, ըստ նրա, գիտության ոլորտում արդեն լուրջ ջարդ է տեղի ունեցել։

Նրա խոսքով՝ այսօր բազմաթիվ ոլորտներում գիտակ մասնագետներ չկան, շատ ոլորտներ էլ կանգ են առել, իսկ պատճառը երիտասարդ գիտնականներին չգնահատելն է։

«Նույնը վերաբերում է հայագիտությանը։ Ի վերջո  հատուկ քաղաքականություն պետք է լինի, հատկապես հիմա, երբ մեր հարևան երկրի ժողովուրդը ինքնահաստատման քայլեր է անում և, կարելի է ասել, պատմությունը վերաշարադրում է իր  օգտին։ Այս դեպքում մենք չենք կարող ասել՝ ովքեր ուզում են, ապա թող  սովորեն հայոց լեզու, պատմություն առարկաները, իսկ  ովքեր չեն ուզում՝ թող չսովորեն։։ Ի վերջո, կա բոլոր խնդիրների պարզ լուծում՝ դրանք կարգավորել համատեղ, միասնական ջանքերով, բայց երբեմն զարմանում եմ, թե ինչի իշխանության որոշ օղակներ նախընտրում են գնալ առճակատման։ Եթե կա դժգոհություն, ապա պետք է դրա պատճառները հասկանալ»,- ընդգծեց Թաթուլ Մանասերյանը։

Խոսելով 2020 թ-ին ուժի մեջ մտնող հարկային բարեփոխումներից, տնտեսագետը նշեց, որ բարեփոխումների փաթեթը մեկ օրում չի մշակվել, դա երկար տարիների աշխատանքի արդյունք է, բացի այդ, դեռ չեն կարող ասել, որ դա ավարտուն տեսք ունի։ Այնուամենայնիվ, ըստ նրա, այսօր կարող են փաստել, որ փոքր բիզնեսի համար վերջին շրջանում ստեղծվել են բարենպաստ պայմաններ, նոր օրենսգրքով իրականացվելիք փոփոխությունները նույնպես ի օգուտ ՓՄՁ-ների է. «Հարկային օրենսգիրքը միտված է տնտեսության առաջընթացին, իհարկե, եթե կարողանան ճիշտ օգտագործել»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:35
Իրանի արտաքին գործերի նախարարը ժամանել է Վրաստան
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար, Մոհամադ Ջավադ Զարիֆը տարածաշրջանային աշխատանքային այցի շրջանակներում ժամանել է Վրաստան:...
Աղբյուր` Panorama.am
12:25
ՆԱՏՕ-ն սպասում է Բայդենի արձագանքին
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հայտարարությունը`Ռուսաստանի ագրեսիվ գործողությունների պատճառով պաշտպանության ծախսերը մեծացնելու...
Աղբյուր` Panorama.am
12:16
Կաննի կինոփառատոնը տեղափոխվեց հուլիս ամիս
Կաննի կինոփառատոնը, որը պետք է տեղի ունենար մայիսին, հետաձգվել է այս տարվա հուլիսի 6-17-ը: Այս մասին, Ria-ի հաղորդմամբ, հայտարարել են...
Աղբյուր` Panorama.am
12:15
Լեհաստանում աբորտի արգելքն ուժի մեջ մտավ ու սկսվեցին ցույցերը
Լեհաստանի Սահմանադրական դատարանի աբորտներն արգելելու (մոր կյանքին և առողջությանը չսպառնող պատճառներով) մասին որոշումը Պաշտոնական տեղեկագրում...
Աղբյուր` Panorama.am
12:08
Արշավիր Ղարամյան. Ժամանակն է նորից արժևորելու մեր հերոսական անցյալը
Արցախի հերոս, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանը գրում է. «Հայ ժողովուրդը Հունվարի 28-ը տարիններ շարունակ...
Աղբյուր` Panorama.am
12:03
Ինձ համար բանակի հիմնադրման օրը մեծ և սուրբ խորհուրդ ունի, և ես դրանից ցած չեմ իջնելու. Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան
«Բանակը մեր սրտերում է, մեր հոգիներում է, մեր էության մեջ է: Բանակը մեր առաքելությունն է, մեր խոնարհումն է, մեր հերոսություն է»,-...
Աղբյուր` Panorama.am
11:52
Որ մթերքները կարող են հիշողության կորուստ առաջացնել
Բժիշկ և հեռուստահաղորդավարուհի Ելենա Մալիշևան ներկայացրել է այն մթերքները, որոնք կարող են հիշողության կորուստ առաջացնել, փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am
11:45
«Հայերի մասնակցությունը Հայրենական մեծ պատերազմին». նոր գիրք, նոր փաստեր
Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի (ՄՄԳԿ)  նախաձեռնությամբ տպագրվել է «Հայերի մասնակցությունը...
Աղբյուր` Panorama.am
11:39
Էլինար Վարդանյան. Իհարկե հնարավոր է
Այլընտրանքային նախագծեր խումբը տարածել է խմբի փորձագետ Էլինար Վարդանյանի հոդվածը. «Ռ. Քոչարյանի երեկվա հարցազրույցից տարբեր մարդիկ...
Աղբյուր` Panorama.am
11:36
Հայաստանում առաջին անգամ կինը ստացել է մասնավոր օդաչուի արտոնագիր
Հայաստանում առաջին կինը ստացել է մասնավոր օդաչուի արտոնագիր, նրա անունը Դիանա է։ Այս մասին թվիթերում գրել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի...
Աղբյուր` Panorama.am
11:28
Բերնի Սանդերսը երդմնակալության իր լուսանկարով վաստակել է գրեթե 2 միլիոն դոլար
Սենատորի համար թաթմանները գործել էր Վերմոնտի տարրական դպրոցի ուսուցիչ Ջեն Էլիսը:
Աղբյուր` Panorama.am
11:25
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Մեր գերիների վերադարձի համար քննարկում ենք Հռոմի պապին դիմելու հարցը
«Եկեղեցին կարելի ջանքեր գործադրում է, որպեսզի կարողանա նպաստել մեր գերեվարված զավակների վերադարձին»,-Եռաբլուր զինվորական պանթեոնում...
Աղբյուր` Panorama.am
11:19
Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ 51 հազար 408 հայրենազրկված արցախցի տեղափոխվել է Ստեփանակերտ
Ռուսական խաղաղապահ զորակազմը Արցախում շարունակում է առաջադրանքներ կատարել: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տարածած տեղեկատվական ամփոփաթերթի մեջ:...
Աղբյուր` Panorama.am
11:07
Չինացի բժիշկները սկսել են ՊՇՌ թեստ անել նաև հետանցքից
Չինացի բժիշկները սկսել են կորոնավիրուսի հայտնաբերման համար հետանցքից նմուշառում անել, նրանց կարծիքով, այս մեթոդը ավելի ճշգրիտ է՝ համեմատած...
Աղբյուր` Panorama.am
11:02
«Որտե՞ղ եմ ասել, որ Շուշին ադրբեջանական է». Նիկոլ Փաշինյան
Բանակի օրվա առթիվ Նիկոլ Փաշինյանն ու իշխանական վերնախավն այցելել են Եռաբլուր զինվորական պանթեոն։ Լրագրողները նրանից հետաքրքրվեցին՝ արդյո՞ք...
Աղբյուր` Panorama.am
10:59
ԱՀԿ տնօրենը ԵԽԽՎ-ում․ Պատվաստանյութերի արդարությունը պարզապես բարոյական հրամայական չէ
ԵԽԽՎ-ն ընդունեց լայնածավալ զեկույց` կազմելով մի շարք էթիկական, իրավական և գործնական առաջարկներ Covid-19-ի դեմ պատվաստանյութերի անվտանգ և...
Աղբյուր` Panorama.am
10:48
Վարուժան Ավետիքյան. Մենք չունենք գումարներ, բայց նաև պլան Բ չունենք
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի առաջ կանգնած մարտահրավերների, դրանց լուծման ուղիների, վարչական ծախսերի, խորհրդի փոփոխության պատճառների...
Աղբյուր` Panorama.am
10:41
Գարեգին Երկրորդ. Երկիրն երբեք նման վտանգների առջև կանգնած չի եղել, հայրենիքի նման կորուստ չենք ունեցել
Վեհափառի խոսքով, անորոշությունը վաղվա օրվա նկատմամբ այդպես անհանգստացնող, տագնապեցնող չի եղել մեր ժողովրիդ համար:
Աղբյուր` Panorama.am
10:38
Էնթոնի Բլինքենի հետ Ամերիկան մեծ հույսեր է կապում արտաքին քաղաքականության բնագավառում
ԱՄՆ-ի Սենատի կողմից հաստատում ստանալուց հետո, Էնթոնի Բլինքենը դառնում է երկրի 71-րդ պետքարտուղարը: Դեմոկրատները նրան համարում են Թրամփի արտաքին...
Աղբյուր` Panorama.am
10:28
Արտյոմ Եղոյան. «23 տարեկան եմ ու արդեն 21 տղա ունեմ»
Համեստ, լռակյաց, խոհուն և բարի...։ Այս բառերով են ընկերներն ու հարազատները բնութագրում Արցախյան վերջին պատերազմում զոհված ավագ լեյտենանտ Արտյոմ...
Աղբյուր` Panorama.am
10:16
Արթուր Վանեցյան. Շրջադարձային հունվարի 28
«Մեր բանակի հրամանատարներին, զինվորներին, սպաներին մենք պետք է այսօր շնորհավորենք և ցույց տանք, որ գնահատում ենք նրանց արածը՝ աննկարագրելի հերոսությունները, անձնուրացությունը»։
Աղբյուր` Panorama.am
10:04
Սերժ Սարգսյան. Հայո՛ց բանակ, դու նույն ուժեղն ես, և թող ոչ ոք չհոխորտա, թե քեզ հաղթել է
«Ուղղի՛ր մեջքդ, սեղմի՛ր ցավդ ատամներիդ տակ և առաջ նայիր` դասեր քաղելով անցյալից»:
Աղբյուր` Panorama.am
10:03
Արցախում որոնումների արդյունքում հայտնաբերվել է ևս 3 աճյուն
Հունվարի 27-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատները հայտնաբերել են ևս 3...
Աղբյուր` Panorama.am
09:55
Ռոբերտ Քոչարյան. Ընտրություններին մասնակցելու և կրելու ենք
ՀՀ երկրորդ նախագահի խոսքով, ունեն քաղաքական պայքարի համար անհրաժեշտ ամբողջ գործիքակազմը, կա նաև թիմ։
Աղբյուր` Panorama.am
09:52
«Ժողովուրդ». Պատգամավորները հույս ունեն, որ գոնե Սիմիդյանը խմբակցության ղեկավար չի նշանակվի
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում այս օրերին...
Աղբյուր` Panorama.am
09:50
«Հրապարակ». Որոշում՝ հօգուտ ցեմենտ արտադրողների, կամ բարի կամքի ժեստ լինել՝ ԲՀԿ-ի բարեհաճությունը ստանալու համար
«Հրապարակ» թեթրը գրում է. «Նիկոլ Փաշինյանի կաբինետը երեկ կառավարության նիստում՝ չզեկուցվող նախագծերից մեկով, Հայաստանում...
Աղբյուր` Panorama.am
09:49
«Ժողովուրդ». Արցախյան պատերազմից հետո առկա խնդիրները վերացնելու փոխարեն շռայլ ծախսեր են կատարվում. Ավելանալու է դատավորների թվակազմը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Փետրվարի երեքին Ազգային ժողովում գումարվելու է արտահերթ նիստ, օրակարգում երկու հարց է՝...
Աղբյուր` Panorama.am
09:47
«Փաստ». Նա փնտրել և գտել է քաղաքական զրոներ, որպեսզի առջևից կարողանա մեկ թիվը պատկերել, բայց մատաղ կանի իրենից հետո շարված զրոներին
«Փաստ» թերթը գրում է. «Վարչապետի աթոռը զավթելու օրվանից երկիրը շարունակ գտնվում է ցնցումների մեջ, քանի որ առաջին օրվանից...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եռաբլուրում նշեցին Քարին Տակի ինքնապաշտպանության 29-րդ տարեդարձը
15:26 26/01/2021

Եռաբլուրում նշեցին Քարին Տակի ինքնապաշտպանության 29-րդ տարեդարձը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}