Առողջություն 13:00 31/12/2019 Հայաստան

«Ծաղկող» Սևանից մինչև Ամուլսար. բնապահպանական խնդիրներ, որոնց բախվեց Հայաստանը 2019-ին

Ծաղկող Սևան, հանք դառնալու վտանգի տակ կանգնած Ամուլսար, անկում ապրող արագիլներ, անընդհատ հատվող ծառեր, անազատության մեջ գտնվող վայրի կենդանիներ. այս և բազում այլ  բնապահպանական խնդրիրների Հայաստանը բախվեց 2019 թվականի ընթացքում։

Հայաստանում որպես բնապահպանական գերխնդիր շարունակում է մնալ Սևանա հարցը, որն, ըստ բնապահպան Կարինե Դանիելյանի, ոչ միայն  լուծում չի ստանում, այլ նաև ավելի է խորանում։ Բնապահպանի խոսքով, 2020 թվականին ևս մենք ունենալու ենք ծաղկող Սևան։

«1964 թվականից հետո Սևանում ջրիմուռների ծաղկում լինում է, բայց շատ կարճ ժամանակով և փոքր հատվածով։ Իսկ այն, ինչ 2 տարի իրար վրա եղավ, շատ աննախադեպ էր։ Դա ցուցանիշ է, որ Սևանում ճահճացման գործընթացները խիստ ակտիվացել են»,- նշում է Դանիելյանը։

Բնապահպանի խոսքով, Սևանը ունի նաև մաքրման կարիք։  Թեև վերջին տարիներին Սևանում մաքրման 3 հիմնական կայան է կառուցվել, բայց դրանք միայն մեխանիկական աշխատանք են կատարում և լիճն ամբողջությամբ չեն մաքրում։

Դանիելյանն ասաց, որ պետք է նաև աշխատանքներ տարվեն՝ կենսաբանական մարքման պայմաններ ստեղծելու. «Ջրի հետ եկող աղբի մաքրումից հետո պետք է միկրոբների միջոցով մաքրել այն քիմիական նյութերը, որոնք ջրում կան»։

Բացի դրանից, այն օբյեկտները, որոնք շրջապատում են Սևանը, պետք է մարքման կայաններ ստեղծեն, որպեսզի իրենց ջրային աղտոտված հոսքերը չլցվեն Սևան։

«Բավականին աշխատանք այստեղ կա։ Սկզբունքորեն նաև կլիմայի փոփոխությունն է ազդում, քանի որ ջերմաստիճանի միջին բարձրացումը բերում է նրան, որ հատակի շերտում նույնպես ջերմաստիճանը բարձրանում է, իսկ դա օգնում է ճահճացմանը»,- նշում է Դանիելյանը։

Երկրորդ և ամենացավոտ խնդիրը, որ շարունակում է մտահոգել բնապահպաններին, հանքարդյունաբերությունն է,  որն, ըստ բնապահպանների, լուրջ բացասական ազդեցություն է ունենում շրջակա միջավայրի վրա։ 

Բնապահպան Սիլվա Ադամյանի խոսքով, տարիներ շարունակ խոսվում է հանքարդյունաբերության ոլորտի աշխատանքներն ավելի պատասխանատու, իսկ  արդյունահանողներին հաշվետու դարձնելու մասին։ Սակայն իրականում որևէ դրական տեղաշարժ ոլորտում չի նկատվում։

«Այդ աշխատանքները պետք է համակարգի բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։ Եթե նա լավ կատարի իր աշխատանքը, մենք այսպիսի խնդրի առաջ չենք կանգնի։ Բայց  հիմա նրանք գնում, տեսնում են խնդիրը, տուգանքը գրում և տալիս են հանքարդյունաբերողին, նա էլ մուծում է սահմանված գումարը, և հետո նույնը շարունակվում է՝ հանքարդյունահանողը նույն ձևով շարունակում է բնությանը վնաս տալ։ Իրենք շատ վատ են աշխատում, ցուցադրական ինչ-որ քայլեր են անում, և վերջ։ Եթե նայում ես, բնապահպանության դաշտում իրենց գործունեությունից ոչինչ չի փոխվում»,- արձանագրում է Սիլվա Ադամյանը։

Բնապահպանի խոսքով, շատ-շատ են լքված պոչանքները։ Ադամյանի համոզմամբ, այդ լքված պոչանքները պետք է գույքագրվեն, բայց այդ մասին կարծես թե վաղ է խոսելը։ 

«Էս ամենի հետ միասին ուզում ենք Ջերմուկում հանք բացել։ Ախր մենք մեր եփած շիլան չենք կերել, ուզում եք նորը եփել, այն էլ առողջարանային քաղաքում։ Ավիրել այդ առողջարանը, ուղղակի հանցագործություն է։  Ամուլսարի խնդիր կարևորագույն է, և մենք հույս ունեինք, որ ներկայիս կառավարությունը որոշակի քայլեր կձեռնարկի՝ խնդրին լուծում տալու։ Սա քաղաքական խնդիր է՝ ձեռքը սեղանին խփելու և վերջ ասելու։ Իսկ մենք տեսանք հակառակ արդյունքը, որ վերին ատյաններն ասում են՝ հանքը 0 բացասական արդյունք է ունենալու բնության վրա»,- նշում է Ադամյանը։

Բայց, բնապահպանն ասում է, որ փորձաքննության մեջ չի դիտարկվել անգամ ուրանի առկայությունը։ Ադամյանի խոսքով,  Դա 1956 թվակաի Սովետական Միության արած հետազոտությունները ցույց են տվել, որ Ամուլսարում ուրանի բաականին լուրջ պաշարներ կան։

«Եթե հանքը շահագործվեց, դա կլինի Ջերմուկի վերջը։ Սովետական Միության նման հզոր պետությունը կարող էր այդ հանքը շահագործել, բայց ուրանի առկայության փաստը ետ է պահել նրան այդ մտքից»,- հավելում  է Ադամյանը։

Անտառահատումների խնդիրը ևս շարունակում է մնալ օրակարգում։ Բնապահպանների համոզմամբ, հատվող ծառերի քանակի ավելացումը միաժամանակ երկու՝ բնապահպանական և սոցիալական խնդիրների հետևանք է։

«Ասել, որ մարդիկ չպետ է հատեն անտառ, հեշտ է, և մենք ասում ենք, բայց դրա համար պետք է այլընտրանք առաջարկել։ Ես կարծում եմ, որ մինչև  չլուծվի ալտերնատիվ էներգետիկայի խնդիրը, ծառահատումները շարունակվելու են։ Այսինքն՝ գյուղացին եթե չունենա հնարավորություն բացի բարձր գնով վաճառվող գազից այլ բան վառելու՝ դա լինի արևային էներգիան, քամու էներգիան, նա մշտապես հատելու է անտառը»,- նշում է Սիլվա Ադամյանը։

Կենսաբազմազանության խնդիրը ևս բավականին լուրջ արտահայտված է Հայաստանում։
Ադամյանի խոսքով, խնդիրն ավելի արտահայտված է կենդանական աշխարհում։ 

«Մեզ մոտ չի արվում մշտադիտարկում, թե որտեղ ինչ կենդանի ունենք, քանի գլուխ և որտեղ կա։
Անազատության մեջ գտնվող կենդանիների խդիրը ևս շատ լուրջ է։ Մեր ամբողջ երկիրը ողողված է փոքր կենդանաբանական այգիներով, որտեղ մեծ քանակությամբ  կարմիրգրքյան կենդանիներ կան։ Մինչև այսօր մշտադիտարկում արված չէ, թե քանի նմանատիպ օբյեկտ կա, քանի կենդանի է անազատության մեջ։ Նույն խնդիրն է դելֆինարիումների հետ կապված։ Այդ կենդանիները մեր կլիմայական պայմաններում չեն կարող գոյատևել, բայց բացվում են նման օբյեկտներ։  Այս խնդիրն էլ ենք տարեցտարի տեղափոխում նոր դաշտ»,- ասաց  բնապահպանը։

Վերջին, և գլոբալ առումով ամենամեծ խնդիրը, որը ըստ Սիլվա Ադամյանի, օրակարգում է, կապված է կլիմայական փոփոխությունների հետ. «Կլիմայական փոփոխություններին մարդիկ կարող են ադապտանալ, բայց ինչ վերաբերում է կենդանական և բուսական աշխարհին, կենսաբազմազանությանը, ապա այդ առումով Հայաստանում ոչինչ չի արվում, մենք դեռ չենք հասել դրան, որ կենսաբազմաղզանությունը ադապտանա»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:47
Պաշտոնական քարտեզում էս ամենը շատ ավելի «սիրուն ա» ու հանձնվող տարածքները չեն երևում․ Գալստյան
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Բերքաբեր-Բաղանիս հատվածում «սահմանազատում» * Փաստացի ՀՀ-ն տալիս ա Ադրբեջանին...
Աղբյուր` Panorama.am
18:29
Սահմանազատում և սահմանագծում չի լինելու, զորքերի հետքաշում է և միակողմանի հանձնում․ Սուրեն Պետրոսյան
ՀՀ իշխանությունը որևէ աղերս չունի ո՛չ միայն հայկական շահի հետ, այլև՝  պետականության հետ։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայկական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ամերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ
Մատենադարանը շարունակում է իր աջակցությունը ցուցաբերել արտերկրում գործընկեր կառույցների ձեռագրերի վերականգնման գործում: Այս...
Աղբյուր` Panorama.am
17:36
Արցախի ԱԺ հայտարարությունը՝ ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացի մասին
Արցախի Հանրապետության «Արդարություն», «ՀՅ Դաշնակցություն» «Արցախի ժողովրդավարական...
Աղբյուր` Panorama.am
17:31
Վարդանյանի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե. Խուդոյան
Փաստաբան իրավապաշտպան  Հովհաննես Խուդոյանը գրում է. «Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը քննելիս, իմ հիշելով առաջին անգամ,...
Աղբյուր` Panorama.am
17:18
Տավուշում քարտեզի վրա սահմանազատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը. Կառավարություն
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին: Հարց...
Աղբյուր` Panorama.am
17:13
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովները ստորագրել են արձանագրություն
Որոշել են, որ այն պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Աղբյուր` Panorama.am
17:05
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր ուրախություն է հատնել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման...
Աղբյուր` Panorama.am
16:54
Մոսկվայից հետո Ալիևը կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 26-ին Բեռլինում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Էս դու ինչքա՞ն ես փչացրել բոլորի հետ հարաբերութունները, որ Հայաստանի դեմ պատերազմ սկսելը դարձել է մի ժամվա խնդիր. Զաքարյան
«Հայաստանի Հանրապետությունը չի կարող ունենալ թուրք-ադրբեջանական օրակարգ, չի կարող ունենալ ամերիկյան, բրյուսելյան օրակարգ, Մոսկվայի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Դավիթ Տոնոյանի վերաբերյալ որոշումները չեն կայացվում դատարաններում կամ իրավապահ մարմիններում. Պաշտպաններ
«Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին»
Աղբյուր` Panorama.am
16:34
Կարճ բանաձև՝ ասպարեզը փողոցն է, թիրախը՝ ԱԺ-ն. Դավիթ Անանյան
«Որոնք են հայեցակարգային կետերը, որոնց շուրջ համախմբվելով հնարավոր է լայն հանրային կոնսոլիդացիա ապահովել»,-Այլընտրանքային նախագծեր...
Աղբյուր` Panorama.am
16:27
Վարդանաշեն գյուղի բնակիչները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Երևան-Մարգարա ավտոճանապարհի Վարդանաշեն գյուղի վարչական տարածքում ի նշան բողոքի 100-ից ավելի բնակիչներ փակել են ճանապարհը: ...
Աղբյուր` Panorama.am
16:21
Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
Ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացվեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Ալիևի միջև, ով աշխատանքային այցով կժամանի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Կարեն Վրթանեսյանի դեմ ներկայացրած ոստիկանության հայցը դատարանը չի բավարարել
Դատարանը որոշեց ՆԳՆ ոստիկանության հայցն ընդդեմ Կարեն Վրթանեսյանի՝ Կարեն Վրթանեսյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ...
Աղբյուր` Panorama.am
16:06
Վատ լուր ունեմ իշխանության համար. Արման Աբովյան
«Վատ լուր ունեմ իշխանության համար. մարդիկ շատ լավ հասկանում են, որ դուք իրենց դրել եք հիմարի տեղ»,-Տավուշ. արտաքի՞ն, թե՞ ներքին...
Աղբյուր` Panorama.am
15:55
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով խորհրդականը ծեծկռտուքի մասնակից է
24News-ի տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 6-ին՝ գիշերը 03։00-ի սահմաններում, Երևանի կենտրոնում տեղակայված «Գարդեն» գարեջրատան...
Աղբյուր` Panorama.am
15:51
Նոնսենս է՝ պետական պարտքի սպասարկման ծախսը ՀՆԱ-ի մոտ 11 %-ն է, մինչդեռ առողջապահությանը՝ 6 % . Ատոմ Մարգարյան
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով 2024թ.-ի փետրվարի 29-ի դրությամբ պետական պարտքը կազմել է 4,828,712.6 մլն դրամ: 2023թ.-ի նույն...
Աղբյուր` Panorama.am
15:41
Լավրով. Ռուս խաղաղապահների անգործության պատճառով Արցախից հայերի հեռանալու մասին հայտարարությունները սխալ են
«Հայտարարությունները, թե հայերը լքել են Լեռնային Ղարաբաղը ռուս խաղաղապահների անգործության պատճառով, ճիշտ չեն»,-այս մասին ռուսական մի...
Աղբյուր` Panorama.am
15:35
Ասում են մանիպուլյացիա, ապացույցները կտեսնեն. Փաստաբան
«Ասում են մանիպուլյացիա, ապացույցները կտեսնեն։ Ապացույցներ կլինեն»,-Panorama.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց փաստաբան Վահան...
Աղբյուր` Panorama.am
15:10
ՔԿ-ն՝ Փաստաբանի կողմից խոշտանգման ահազանգի մասին. Տեղի է ունենում պարզ մանիպուլյացիա
«ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն...
Աղբյուր` Panorama.am
15:03
Ավետ Ադոնց. «Դիվանագետների համահայկական խորհուրդ»-ի նպատակն է պահպանել ու առաջ տանել հայկական շահը
Հայաստանում ստեղծվել ու պետական գրանցում է ստացել «Դիվանագետների համահայկական խորհուրդ» հասարակական կազմակերպությունը։  Այսօր...
Աղբյուր` Panorama.am
14:51
Ապրիլի 5-ի բյուսելյան հանդիպումից հետո հայտնվել ենք տարածաշրջանային նոր մեկուսացման մեջ. Վահե Հովհաննիսյան
«Այսօր պետականության շատ լուրջ ճգնաժամի մասին է  խոսք գնում, որի ոչ լուծումը, ոչ դրսևորումները Տավուշում չեն, 4 գյուղում չեն»,-...
Աղբյուր` Panorama.am
14:43
Արարատ Միրզոյանի ծեծի գործով Թորգոմն ավելի քան մեկ տարի երկու ամիս անազատության մեջ է. Ծնողների բողոքը
ԱԳՆ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանին՝ 2020թ-ի նոյեմբերի լույս 10-ի գիշերը ծեծելու գործով արդեն մեկ տարի երկու ամիս է՝ կալանավորված է...
Աղբյուր` Panorama.am
14:34
Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում. Լավրովը
Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում ոչ միայն իրավական առումով։ Այնտեղ հասկանում են Մոսկվայի կարևորությունը Երևանի անվտանգության և...
Աղբյուր` Panorama.am
14:20
Վերին Լարսի ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
13:57
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
Ք․ ա․ II-I դդ․ թվագրվող Անահիտ աստվածուհու արձանը Հայաստանում կցուցադրվի 6 ամիս։
Աղբյուր` Panorama.am
13:34
Փաստաբանն ահազանգում է Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի մասին
Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ահազանգում է Շենգավիթի քննչական բաժնում առերևույթ խոշտանգման դեպքի մասին։ Փաստաբանի ֆեյսբուքյան էջում հրապարակած...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}