Ղազախստանում ուսուցիչներին վիրավորողներին սպառնում է կալանավորում
Ղազախստանում խորհրդարանը դեկտեմբերի վերջին հաստատել է «Մանկավարժների կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը, որի հիմքով արդեն 2020 թվականին նրանք, ովքեր կվիրավորեն ուսուցիչներին, կարող են հայտնվել ճաղերի հետևում։ zolord.ru-ի հաղորդմամբ, մնում է միայն երկրի նախագահը ստորագրի օրենքը։
«Ուսուցչին վիրավորողը կտուգանվի։ Կրկնվելու դեպքում օրենքը խախտողին սպառնում է նույնիսկ վարչական կալանք»,- ասել է կրթության նախարարը։
Այս ամսից Ղազախստանում ուսուցիչների աշխատավարձը բարձրանում է մեկ քառորդով, բացի այդ նախատեսվում են ուսուցիչների խրախուսման այլ միջոցառումներ։
Օրենսդրորեն արգելվում են նաև մանկավարժների ներգրավումն իրենց ոչ հարիր գործունեությանը։ Նրանք, ովքեր կխախտեն օրենքը, կտուգանվեն։
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում