Քաղաքական 15:23 07/01/2020

Հսկայականը նսեմացնել, ճղճիմը խոշորացնել

Ենթադրենք մի 100 կամ 1000 հոգի  անվերապահ հավատացին Փաշինյան Նիկոլի մտասևեռմանը, որ Ռոբերտ Քոչարյանն է հայության բոլոր դժբախտությունների պատճառը՝ սկսած Պապ թագավորի թունավորումից․․․ Հետո՞։ Դրանից մեր երկրում իրականությունը փոխվելո՞ւ  է,  կամ գեներալ Սոլեյմանիի սպանության շուրջ տարածաշրջանում ծավալվող զարգացումները մեզ շրջանցելո՞ւ են։

Անհամեմատելի՞ երևույթներ են։ Միանշանակ։ Բայց ահա ևս մեկ տարեթիվ ենք  մտնում՝ աշխարհի բոլոր մեղքերը նշանակված մեկ մեղավորի վրա բարդելու մղձավանջով։ Տարին չսկսված՝ հերթական կեղծիքն է մատուցվում։   Ի՜նչ աստիճանի պետք է մարդու հոգեկան աշխարհը շեղված լինի մի ուղղության վրա, որ նույնիսկ տարածաշրջանում գրեթե անխուսափելի պատերազմի  ֆոնին՝  հանրության ուշադրությունը կենտրոնացնի մի կեղծ օգտատիրոջ վրա։  Հարցն իհարկե ֆեյք բռնելը չէ, այլ նրա արարքը   որպես Քոչարյանի կալանավորման դեմ բողոքի  դրսևորում ձևակերպելը։

Այսինքն,  գործում է «թավշյա»  ինդուլգենցիա՝  ընդունիր,  որ օրենք ես  խախտել  Ռոբերտ Քոչարյանին «օգնելու»  համար և ստացիր մեղքերի թողություն։ Հետո քեզ կազատեն, իսկ  քո տված «դոնոս»-ցուցմունքով կկալանվորվի որևէ  իրական աջակից, ինչպես օրինակ դեկտեմբերին նման մեկ այլ  սարքած գործով կալանավորվեց  «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանը։

Ի դեպ, Քոչարյանի աջակիցները գործում են բաց, նրանց դեմքով գիտեն նույնիսկ դատերին հետևող քաղաքացիները․․․ համապատասխան մարմինների իմացության մասին էլ չենք խոսում։ Նրանք իրենց պահանջների մասին բարձրաձայնում են տարուկեսից ավել, գրում են, հարցազրույցներ են տալիս, ՖԲ խմբեր կան։ Յուրաքանչյուր քաղաքացի կարող է ունենալ և արտահայտել իր կարծիքը Երկրորդ նախագահին կալանավորման վերաբերյալ, ինչպես  ստորագրահավաքին միացած 65 հազարը։ Որևէ գաղտնիք այս առումով չկա։ Եվ ամենակարևորը՝ Ռոբերտ Քոչարյանին սատարող ցանկացած մարդու  համար առաջնահերթ խնդիրներն են մեր պետության անվտանգությունն ու հեղինակությունը, այնպես որ Հայաստանի վարկին վնասող իրական ու կեղծ օգտատերերին   իշխանական միջանցքներում  է պետք փնտրել։ 

Շատ հեռու գնալ էլ պետք չէ․ միթե   պետությանը չի վարկաբեկում հենց  այն   տխուր տեսարանը, երբ   ԱՄՆ-Իրան անկանխանտեսելի ընթացքով ու հետևանքներով հակամարտության կապակցությամբ   մեր երկրի վարչապետը  իր  վերաբերմունքն է հայտնում  փոքրիկ  լեռան բարձունքից շնչակտուր ուղերձով։ Եվ, Աստված չանի,եթե պատերազմ լինի, այս մարդը պե՞տք Գերագույն հրամանատար լինի․․․Մարդ, ով ինքը չի պատկերացնում ստեղծված իրավիճակի լրջությունը, իսկ մասնագետների անհանգստությունը պիտակավորում է որպես «տնայնագործ գեոպոլիտիկների» խուճապ։ Ի դեպ,  Հայաստանում կան մի շարք բարձրակարգ  իրանագետներ, ում կարծիքն այսպիսի դեպքերում անտեսելու  ամենից մեղմ գնահատականը կլինի պետությանը վնաս հասցնելը։

Լրջանալու պահը վաղուց մի քանի անգամ անցել է։ Իրական վտանգների դեպքում  այս ֆեյքային պատերազմները հանրության համար մղվելու են տասներորդ  պլան,  և այդ ժամանակ ամենայն պարզությամբ կերևա, թե ով է տնայնագործը, ով է բանտարկվածը,ով է բանտարկողը,  ով է կեղծ, ով է ճշմարիտ։ Բավական է երկիրը փորձությունների տանել՝ տուն-տունիկ խաղալով, թացն ու չորն իրար խառնելով,  փոխելով կարևորի  ու անկարևորի տեղերը։

Չնայած մեկ անգամ այս միտքն արդեն օգտագործել եմ, բայց այնքան դիպուկ է բնորոշում այս իշխանություններին, հատկապես Փաշինյանին, որ կկրկնեմ ևս մեկ անգամ․ «Հսկայականը նսեմացնելու  բնածին  հատկությունը  կարող է գերազանցվել    միայն ճղճիմը  խոշորացնելու բացառիկ   ունակությամբ»  (Կառլ Մարքս)։

Երկրորդ տարին է Հայաստան պետությունը ղեկավարվում է այս սկզբունքով։  Բայց ամեն ինչ ի վերջո ջրի երես է դուրս գալիս, և անգամ ամենամոլեռանդ նիկոլոպաշտներն են  շուտով զգալու, որ չարիքի արմատը հանրապետությունը զավթած սուտն ու կեղծիքն է։ Ոչ ոք որևէ ընտրովի պաշտոնյայի հավերժ հավատարմության երդում չի տալիս․․․ չե՞ս կարողանում աշխատել՝ հեռացի՛ր։ Ժողովրդավարության պահանջներին համապատասխան կընտրվի հաջորդը ։

Լիա Իվանյան, հրապարակախոս



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:48
«Ռոմա»-ն ցանկանում է ձեռք բերել Սմոլինգին և Մխիթարյանին
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան հայտարարել է, որ ակումբը ցանկանում է ձեռք բերել   պաշտպան Քրիս Սմոլինգին և...
Աղբյուր` Panorama.am
20:39
Իրանում կորոնավիրուսից մահվան արդեն 12 դեպք է գրանցվել, Իտալիայում՝ յոթ
Իրանում COVID-19 կորոնավիրուսից մահվան արդեն 12 դեպք է գրանցվել։ Այս մասին հաղորդում է BBC-ն: Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել...
Աղբյուր` Panorama.am
20:38
ՀՀ վերաքննիչ դատարանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության բողոքը. Գ.Աբրահամյան
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ վերաքննիչ դատարանը բավարարել է ՀՀ գլխավոր...
Աղբյուր` Panorama.am
20:30
«Դրախտի դարպասը» ֆիլմի թիմը Եվրոպական ֆիլմերի կինոշուկայում է
Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը, «Դրախտի դարպասը» ֆիլմի գործադիր պրոդյուսեր Ադրինե Միրզայանը և անկախ խորհրդատու Հասմիկ Ավետիսյանն այժմ...
Աղբյուր` Panorama.am
20:28
Վահրամ Կաժոյանը նշանակվել է նաև Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վահրամ Կաժոյանը, համատեղության կարգով, նշանակվել է...
Աղբյուր` Panorama.am
20:25
3-րդ հարկից ընկած 1.5 տարեկան աղջնակն այսօր լիովին առողջ դուրս է գրվել հիվանդանոցից
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը ֆեսբուքյան իր էջում գրել է. «Փետրվարի 13-ին 3-րդ հարկից ընկած ու...
Աղբյուր` Panorama.am
20:23
Կորոնավիրուսի պատճառով Ֆրանսիայում զբոսաշրջիկների թիվը նվազել է 30-40% -ով
Կորոնավիրուսի բռնկման հետևանքով Ֆրանսիա այցելող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է 30-40% -ով։ Այս մասին, ria.ru-ի փոխանցմամբ, ասել է ...
Աղբյուր` Panorama.am
20:20
Ի հիշատակ Մարտի 1-ի զոհերի տեղի կունենա երթ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով մարտի մեկին սպասվող երթի մասին:  «Սիրելի...
Աղբյուր` Panorama.am
20:14
Քըրք Դուգլասը որդուն ոչ մի լումա չի կտակել
Հոլիվուդի աստղ Քըրք Դուգլսն իր ունեցվածքը (շուրջ 50 միլիոն դոլար) կտակել է բարեգործական հիմնադրամի: news.ru- ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել...
Աղբյուր` Panorama.am
20:09
ԿԸՀ-ն ներկայացնում է կայքում կատարված փոփոխությունը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում այսօր տեղադրվել է ՀՀ ընտրողների ռեգիստրն ըստ հանրաքվեի տեղամասերի՝ որոնման...
Աղբյուր` Panorama.am
20:07
Անհրաժեշտ է կտրուկ մեծացնել հայ-թուրքական սահմանի հսկողությունը. ՀՀ նախկին փոխվարչապետ
Tert.am–ը ներկայացնում է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հեղինակային հոդվածը, որում նա անդրադառնում է արդեն տևական ժամանակ բոլորին...
Աղբյուր` Panorama.am
20:03
«Ուրարտու աղջիկներ-2»-ը և «Շիրակ-Հոմենմենը»՝ կանանց ֆուտզալի բաց մրցաշարի հաղթողներ
Փետրվարի 22-ին՝ ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայի մարզադահլիճում, կայացավ ՀՖՖ կողմից առաջին անգամ կազմակերպված կանանց ֆուտզալի բաց...
Աղբյուր` Panorama.am
19:59
«Կարեն Աբրահամյանը հայ մարդու տեսակ է՝ շիտակ, մարդամոտ»
ԱՀ Նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում  անդրադարձել է ՊԲ արդեն նախկին հրամանատար Կարեն...
Աղբյուր` Panorama.am
19:54
Մի խումբ անձինք զրկվել են վարորդական իրավունքի վկայականից
Փետրվարի 14-ից 24-ը ճանապարհային ոստիկանների կողմից հայտնաբերված խախտումներով մի շարք վարորդներ զրկվել են վարորդական իրավունքի վկայականից։ Այս...
Աղբյուր` Panorama.am
19:48
Ֆրանսիան ցանկանում է սատարել Հունաստանին.Ֆլորենս Փարլի
Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորենս Փարլին հայտարարել է, որ Միջերկրական ծովում առկա տարաձայնությունների հարցում Ֆրանսիան աջակցում է...
Աղբյուր` Panorama.am
19:42
Գերմանիայում դիմակահանդեսի ընթացքում մեքենան մխրճվել է մարդկանց մեջ. կան վիրավորներ
Գերմանական Վոլկմարսեն քաղաքում կայացած դիմակահանդեսում  մեքենան մխրճվել  է մարդկանց բազմության մեջ:  Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
19:37
Դարձել եմ շատ ջերմ ընտանիքի մի մասնիկը.Դավիթ Յուրչենկո
ՀՖՖ-ի փոխանցմամբ ՝  Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և դարպասապահ Դավիթ Յուրչենկոն եկել են համաձայնության, ըստ որի 33-ամյա դարպասապահը հանդես...
Աղբյուր` Panorama.am
19:31
Մոսկվան և Անկարան նախատեսում են անցկացնել նոր բանակցություններ
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ առաջիկայում Սիրիայի Իդլիբ նահանգի հարցով Մոսկվան և Անկարան նախատեսում են անցկացնել նոր...
Աղբյուր` Panorama.am
19:22
Հայաստանը կարող է մրցակցել անգամ ԵՄ անդամ երկրների հետ.Կլաուս Բայեր
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր ընդունել է  Գերմանիայի միջազգային համագործակցության...
Աղբյուր` Panorama.am
19:11
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մոլդովայի Խորհրդարանի նախագահին
Փետրվարի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է  Մոլդովայի...
Աղբյուր` Panorama.am
19:08
Ջալալ Հարությունյանը շարունակելու է պաշտպանական գերատեսչությունում ձևավորված լավագույն ավանդույթները՝ ի շահ Արցախի.Ա.Ղարամյան
Արցախի Հանրապետության  Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը անդրադարնալով   Ջալալ Հարությունյանի ՝ Արցախի...
Աղբյուր` Panorama.am
19:01
Երևանի 12 սոցիալական աջակցության տարածքային բաժիններ պլանշետներ են ստացել
Երևանի 12 սոցիալական աջակցության տարածքային բաժինների տրամադրվել է երկուական պլանշետ՝ տնայցերի և դեպքերի վարման գործառույթն ավելի արագ, դյուրին...
Աղբյուր` Panorama.am
18:51
ՀՀ-ում Սլովակիայի դեսպանության բացումը լավ հնարավորություններ է ստեղծում երկկողմ հարաբերությունների ակտիվացման համար. Լայչակ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Սլովակիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակին: Այս մասին տեղեկացնում...
Աղբյուր` Panorama.am
18:43
Անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի հավաքագրման էլեկտրոնային միասնական համակարգի ներդրման ընթացքը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների  նախարարությունում փետրվարի 22-ին նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի նախաձեռնությամբ անցկացվել...
Աղբյուր` Panorama.am
18:35
Փետրվարի 25-ի ամբողջ օրը հյուսիսային շրջաններում սպասվում է բուք, հատկապես լեռնային գոտիներում
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ի ժամը 18:10-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի...
Աղբյուր` Panorama.am
18:26
Ամփոփվել են մարտավարաշարային պարապմունքների արդյունքները
Փետրվարի 21-ին 5-րդ զորամիավորման վարչակազմը և ապահովման ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:24
Լիճք գյուղի մոտ տեղի է ունեցել քարաթափում
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական...
Աղբյուր` Panorama.am
18:19
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինն արձանագրել է 333 խախտում
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը (ՇՎՏՄ) պետական վերահսկողություն է իրականացնում ոչ պարենային արտադրանքների տեխնիկական կանոնակարգերով...
Աղբյուր` Panorama.am
18:17
Ամերիաբանկ. օնլայն հաստատումով վարկեր 1000 խոշոր հարկատուների համար
Ամերիաբանկը, մշտապես կարևորելով Հայաստանում բիզնեսի շարունակական աճն ու զարգացումը, հանդես է գալիս հերթական առաջարկով: Սկսած սույն թվականի...
Աղբյուր` Panorama.am
18:15
Չինական գործարաններից մեկը 24 ժամում 1,2 միլիոն բժշկական դիմակ է արտադրել
Չինաստանի հարավում գտնվող «Xingshi Equipments» գործարանը մեկ օրում արտադրել է 1,2 միլիոն բժշկական դիմակ՝ ելնելով կորոնավիրուսի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սահմանադրական դատարանում ոչ մի ճգնաժամ չի եղել և չկա. Ֆելիքս Թոխյան
18:17 18/02/2020

Սահմանադրական դատարանում ոչ մի ճգնաժամ չի եղել և չկա. Ֆելիքս Թոխյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}