ԱՄՆ Զինված ուժեր. Քենիայի ռազմակայանի վրա հարձակումը կապված չէ Իրանի հետ
Քենիայում տեղակայված ռազմակայանի վրա գտնվող «Ալ-Շաբաբ» իսլամիստ ծայրահեղական խմբավորման հարձակումը կապված չէ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի հետ: Այս մասին, gazeta.ru-ի փոխանցմամբ, ասվում է Միացյալ Նահանգների զինված ուժերի աֆրիկյան հրամանատարության պաշտոնական հայտարարության մեջ։
«Աֆրիկայի հրամանատարությունը երեկվահարձակումը Իրանի հետ կապված չի համարում»,- ասվում է հայտարարությունում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ գրոհայինները հարձակվել են քենիական «Քեմփ Սիմբա» ռազմաբազայի վրա, որն օգտագործվում է նաև ԱՄՆ զինված ուժերի կողմից:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները