16-ամյա աղջկա սպանության մեջ մեղադրվողի խափանման միջոցը՝ կալանք
«Դատարանը քիչ առաջ բավարարել է 16 ամյա աղջկա սպանության մեջ մեղադրվող 27 ամյա երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը»,-այս մասին տեղեկացնում է քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
Հիշեցնենք, որ հունվարի 5-ին՝ Ժամը 23։00-ի սահմանում Երեւանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Երեւանի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն եւ հայտնել, որ կանչով մեկնել են Սայաթ-Նովա պողոտայի 15 շենքի բնակարաններից մեկը, որտեղ ննջասենյակում հայտնաբերել են երեխայի դի։
Հարակից հրապարակումներ`
- Մանրամասներ՝ 16-ամյա աղջկա սպանության դեպքով
- Ոստիկանությունը մանրամասներ է հայտնում 16-ամյա աղջկա սպանության բացահայտումից
- Երևանում 16-ամյա աղջկա սպանության գործով 26-ամյա երիտասարդ է ձերբակալվել
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում