Իրավունք 14:11 08/01/2020 Հայաստան

Դատախազի տեղակալը դիմել է վճռաբեկ՝ ԱԺ նախկին պաշտոնյային կալանավորելու համար

ԱԺ իրավական սպասարկման բաժնի գլխավոր մասնագետի կողմից անցած տարվա հունիսի 24-ին հաղորդում է տրվել այն մասին, որ 2016թ սեպտեմբերից ՍՊ ընկերությունը, իսկ 2017թ. հոկտեմբերից մինչև դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում անհատ ձեռնարկատերը պայմանագրով նախատեսված արծաթյա մեդալների և հուշամեդալների փոխարեն ԱԺ-ին մատակարարել են մեկ այլ մետաղից պատրաստված մեդալներ և հուշամեդալներ, պատճառելով համապատասխանաբար` 4.5մլն ՀՀ դրամի և 3.5մլն ՀՀ դրամի գույքային վնաս:

Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ դատախազական պատշաճ հսկողության ներքո ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և  ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով քննվող քրեական գործի նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ԱԺ աշխատակազմի գործերի կառավարչության նյութատեխնիկական ապահովման բաժնի վարիչ Ք. Խ.-ն, աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական ոլորտի մի քանի ստորաբաժանումների պատասխանատու պաշտոնատար անձանց հետ, 2015-2017թթ., դիտավորությամբ շրջանցելով «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմնաված մի շարք դրույթներ, հայտարարել և իրականացրել են «ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալի» և «ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալի» գնումներ:

Դատախազությունից մանրամասնում են, ըստ ապրանքների գնման հայտի` պատվո մեդալը և հուշամեդալը պետք է պատրաստված լինեն արծաթյա մետաղից` պատված ոսկյա շերտով, իսկ մեկ միավորի կատարման համար նախատեսված առավելագույն գինը պետք է կազմեր 38.000-40.000 դրամ:

Մինչդեռ նախաքննության ընթացքում ՀՀ ԱԺ աշխատակազմից առգրավված բոլոր առկա մեդալների ու հուշամեդալների վերաբերյալ նշանակված համալիր դատանյութագիտական և դատաապրանքագիտական փորձաքննության եզրակացության՝ ՀՀ ԱԺ պատվո մեդալներից յուրաքանչյուրի շուկայական արժեքը կազմել է 3700-ից մինչև 4000, իսկ ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալներից յուրաքանչյուրի արժեքը՝ 4000-ից մինչև 4200 հազար ՀՀ դրամ, բոլորը պատրաստված են պղինձ-ցինկ համաձուլվածքից, երեսպատված ոսկու պարունակությամբ արտաքին շերտով:

Քրեական վարույթի շրջանակներում իրականացված հուշամեդալների հետ կապված գործարքների ուսումնասիրությամբ պարզվել է, որ նշված ժամանակահատվածում կատարվել է ընդհանուր թվով 32 գործարք՝ 30մլն ՀՀ դրամ արժողությամբ, որի մեծ մասը վերոնշյալ ՍՊ ընկերության և Ա/Ձ-ի հետ:

ԱԺ-ի կարիքների համար նշված սխեմայով 278 հատ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալ և 75 հատ Ազգային ժողովի պատվո մեդալ ձեռք բերելու գործընթացում վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով մոտ 9.5մլն ՀՀ դրամ գումար հափշտակելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել ԱԺ աշխատակազմի գործերի կառավարչության նյութատեխնիկական ապահովման բաժնի վարիչ Ք. Խ.-ին, ինչպես նաև նրան օժանդակելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ նշված ՍՊ ընկերության գործունեությունը փաստացի ղեկավարող Գ. Գ.-ին:

Վերջինիս կողմից վերականգնվել է պատճառված վերոնշյալ վնասը:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ երկու մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ միաժամանակ երկուսի դեպքում էլ նույն որոշումներով բավարարվել են մեղադրյալների պաշտպանների` կալանավորումը գրավով փոխարինելու մասին միջնորդությունները:

Դատարանի նշված որոշումների դեմ՝ մեղադրյալների նկատմամբ գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու մասով, դատավարական հսկողություն իրականացնող դատախազի կողմից տարվել են վերաքննիչ բողոքներ, որոնք ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումներով մերժվել են:

ԱԺ աշխատակազմի գործերի կառավարչության նյութատեխնիկական ապահովման բաժնի վարիչի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ 2019թ. դեկտեմբերի 23-ին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից արդեն իսկ ներկայացվել է վճռաբեկ բողոք, իսկ նշված ՍՊԸ փաստացի ղեկավարի մասով ՀՀ վերաքննիչ դատարանի որոշման դեմ տարվելիք վճռաբեկ բողոքը ներկայումս պատրաստման փուլում է:    

«Բացի վերոնշյալը, ձեռք են բերվել փաստական տվյալներ ՀՀ ԱԺ աշխատակազմում նշված ժամանակահատվածում նաև առերևույթ այլ կոռուպցիոն չարաշահումների կատարման վերաբերյալ: 

Նախաքննությունը շարունակվում է: Կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ` նշված արարքներին առնչված բոլոր անձանց ինքնությունը պարզելու և վերջիններիս քրեական պատասխանատվության ենթարկելու համար»,-ասված է դատախազության տարածած հաղորդագրության մեջ։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:33
Շուշան Ստեփանյանը հրապարակել է Թուրքական F 16 կործանիչի թռիչքի հետագիծը արձանագրած տեսանյութ
Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը Ֆեյսբուքյան էջում տեսանյութ է տեղադրել, որում առկա  քարտեզի վրա երևում է...
Աղբյուր` Panorama.am
00:24
Արշավիր Ղարամյանը չի սպանվել
Ադրբեջանական մամուլը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, թե իբր սպանվել է գեներալ Արշավիր Ղարամյանը։ «Տեղեկատվության ստուգման...
Աղբյուր` Panorama.am
00:06
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հերթական անորակ կեղծիքը
Ֆեյսբուքի օգտատեր Yeghia Tashjian-ը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Ադրբեջանի Թվիթերյան էջում հրապարակած կեղծ լուսանկարը և գրել....
Աղբյուր` Panorama.am
00:06
Պատերազմի ավարտին նպաստող գլխավոր ֆակտորը խելքն է, որը բացակայում է թշնամու մոտ. Արցախի նախագահ
«Ապրիլյանի ժամանակ Արցախի դեմ կռվում էր Ադրբեջանը, և ռուսն ի վիճակի էր «համոզելու» Ադրբեջանին և խնդրելու Հայաստանին՝...
Աղբյուր` Panorama.am
23:53
Մինչև վերջ կատարել ենք մեր խնդիրը.վիրավորված զինվոր
«Մինչև վերջ կատարել ենք մեր խնդիրը, որը հրամանատարը դրել էր մեր առջև»,- «Զինուժի» թղթակցին ասում է Ստեփանակերտի...
Աղբյուր` Panorama.am
23:41
Ադրբեջանական ԱԹՍ-ների պատճառով ստիպված եղանք դադարեցել աշխատանքները. Թաթոյան
Հայաստանի Մարդու իրավունքնեի պաշտպան Արման Թաթոյանը գրում է. «Այսօր փաստահավաք աշխատանքների նպատակով Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիս...
Աղբյուր` Panorama.am
23:35
Ես չգիտեի, որ պետք է կռվեմ․BBC-ն Ղարաբաղի դեմ կռվում Սիրիայից վարձկան է գտել
Մինչ Ղարաբաղում պատերազմ սկսելը, Թուրքիայի կողմից վերահսկվող սիրիական տարածքներից մի քանի հարյուր վարձկաններ են տեղափոխվել Ադրբեջան, և նրանք...
Աղբյուր` Panorama.am
23:18
Վալերի Դանելին. վերջին թռիչքը՝ դեպի անմահություն
Սեպտեմբերի 29-ի առավոտյան, Ադրբեջանի «Գյանջա» օդանավակայանում տեղակայված Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16...
Աղբյուր` Panorama.am
23:07
Արցախում Ադրբեջանի ոտնձգությունների հետևանքով սպանվել է ընդհանուր յոթ խաղաղ բնակիչ, տուժել 31 անձ
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մեկնարկած փաստահավաք առաքելության շրջանակում կատարվել է սեպտեմբերի 27-30-ն...
Աղբյուր` Panorama.am
23:07
Բորելն ու Լավրովը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը
Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության...
Աղբյուր` Panorama.am
22:45
Բանաստեղծ Սոկրատ Խանյանը՝ ապաստարանից. «Մենք կկռվենք էլ, կապրենք էլ ու կարարենք էլ»
Հայ դաշնակահար։ ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանը գրում է. «Իմ թանկագին 90-ամյա պապս՝ բանաստեղծ Սոկրատ Խանյանը, ով Արցախի Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
22:37
Փաշինյանը Շառլ Միշելի հետ զրույցում ընդգծել է ռազմական գործողություններում Թուրքիայի ներգրավվածության անթուլատրելիությունը
ՀՀ վարչպետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության...
Աղբյուր` Panorama.am
22:36
Ունենք 18 տարեկան երիտասարդ, որն արդեն հասցրել է խոցել հակառակորդի 9 զրահատեխնիկա
«Դիրքերի շոշափելի փոփոխություն տեղի չեն ունեցել։ Լայնածավալ մարտական գորոծողություններ են ընթացել նույն տարածքներում՝ հիմնականում Օմարում,...
Աղբյուր` Panorama.am
22:34
Արցախի ՊՆ-ն հրապարակել է նահատակված 23 զինծառայողների անունները
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողների տվյալները։  Զոհվածների թվում մեկ...
Աղբյուր` Panorama.am
21:54
Արցախի նախագահ. Մարտական ընկերներս խոցել են թշնամու 1 զրահատեխնիկա, իսկ 3-ն առգրավել
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ու գրել. «Հարգելի ՛ հայրենակիցներ,...
Աղբյուր` Panorama.am
21:44
ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել հակամարտության գոտուց դուրս հանել վարձկաններին ու ահաբեկիչներին
ՌԴ ԱԳՆ  տեղեկատվության դեպարտամենտը տարածել է հայտարարություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում օտարերկրյա վարձկանների տեղափոխման...
Աղբյուր` Panorama.am
21:38
«Լեռնային Ղարաբաղը կա և միշտ կլինի հայկական՝ «արյան և աղոթքի գնով»». Սլոբոդան Սամարջիայի անդրադարձը
«Политика» թերթում հրապարակվել է Սլոբոդան Սամարջիայի «Պատերազմը  Լեռնային Ղարաբաղում սրվում է»...
Աղբյուր` Panorama.am
21:33
Մոսկվան պատրաստ է կազմակերպել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը սեպտեմբերի 30-ին առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և...
Աղբյուր` Panorama.am
21:22
Արցախում հանդիպել են նախկին նախագահները
Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում հանդիպել են Արցախի Հանրապետության երեք նախկին նախագահները` Ռոբերտ Քոչարյանը, Արկադի Ղուկասյանը և...
Աղբյուր` Panorama.am
21:12
Շնորհակալ եմ ձեզ, տղե՛րք, որ անսասան կանգնեցիք ու հետ մղեցիք շուն թշնամուն. Սարգիս Ստեփանյան
ԶՈՒ սպա, մայոր Սարգիս Ստեփանյանն այսօր հանդիպել է արցախյան շփման գծում հակառակորդի կրակից վիրավորված զինծառայողներին։ «Րոպեներ առաջ...
Աղբյուր` Panorama.am
21:10
Քննչական կոմիտեում հարուցվել է քրգործ Ադրբեջանի կողմից շփման գծում վարձկաններ օգտագործելու և այլ դեպքերի առթիվ
2020թ. սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի ռազմաքաղաքական ղեկավարությունը, կոպտորեն խախտելով`...
Աղբյուր` Panorama.am
21:07
Ադրբեջանական ապատեղեկատվության աբսուրդ օրինակներից
«Ադրբեջանական կողմը երեկ սերբ դերասանի նկար է գցել ու գրել, որ հայկական կողմի վարձկան է, սերբ դերասանը ստիպված անձամբ է հերքել այդ լուրն...
Աղբյուր` Panorama.am
21:02
Սեր, շոկոլադ, ծխախոտ ու ժպիտներ՝ դեպի ռազմաճակատ
Համացանցում է հայտնվել դեպի Արցախ՝ զինվորներին ուղարկվող շոկոլադներով լի արկղիկի տուփ, որի վրա գրված է .«Գրազի Snickers-ներն եկան։ Հանգիստ...
Աղբյուր` Panorama.am
20:51
Էմոցիոնալ առումով ես Հայաստանի կողմից եմ. Պոզներ
Շատերն ինձ խնդրում են խոսել Ադրբեջանի և Հայաստանի միջև ղարաբաղյան հակամարտության մասին: Ավելի ճիշտ, շատ հայեր ինձ հարցնում են այդ մասին:...
Աղբյուր` Panorama.am
20:49
Սաակաշվիլին պետք է զրկվի ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչումից. նախարար
Սաակաշվիլին պետք է զրկվի ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչումից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:...
Աղբյուր` Panorama.am
20:33
Այսօր հավաքագրվել է ավելի քան 250 մլն դրամ և 10 մլն ԱՄՆ դոլար
Սեպտեմբերի 30-ին հավաքագրվել է ավելի քան 250 մլն դրամ և 10 մլն ԱՄՆ դոլար: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջում:...
Աղբյուր` Panorama.am
20:29
ԱԽ արտահերթ նիստում քննարկվել են հայկական ԶՈՒ-ի հետագա քայլերը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: Այս մասին հայտնում են վարչապետի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Բոլորն էլ գիտակցում են՝ Թուրքիան այս տարածաշրջանում չարիք է դարձել.Արցախի ԱԺ պատգամավոր
«Քաղաքական ասպարեզում նախաձեռնությունները պետք է մեծացնել, որովհետև շատ դեպքերում համաշխարհային հանրությունը տեղյակ չէ այն զարգացումներին,...
Աղբյուր` Panorama.am
20:14
Հավանաբար Էրզրում-Կարս հատվածում է գտնվում թուրքական հրամանատարությունը. Հովհաննիսյան
Արցախի և Հայաստանի դեմ օդային հարվածների հրամանատարությունն Ադրբեջանի ղեկավարությունը հանձնարարել է Թուրքիային: Այս մասին ճեպազրույցի ժամանակ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՍԴ նախագահի թեկնածուի հետ կկիսվեմ իմ փորձով. Հրայր Թովմասյան
11:07 24/09/2020

ՍԴ նախագահի թեկնածուի հետ կկիսվեմ իմ փորձով. Հրայր Թովմասյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}