Քաղաքական 10:46 08/01/2020 Հայաստան

Սասունյան. Պոլսո նորընտիր պատրիարքին վշտացրել է Սենատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը

Անցյալ ամիս ես պատասխանեցի Պոլսո նորընտիր պատրիարք Սահակ Բ եպիսկոպոս Մաշալյանի՝ թուրքական թերթին տված հարցազրույցին, որում նա քննադատել էր ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը:

Այդ ժամանակից ի վեր, հայոց աշխարհը անհանգստացած է, որ պատրիարքը շարունակել է հարցազրույցներ տալ թուրքական լրատվամիջոցներին՝ կատարելով թուրքամետ և հակահայկական մեկնաբանություններ: Ինչպես գրել էի նախկինում, հասկանալի է, որ Ստամբուլի հայկական համայնքի մնացորդները պատանդ են թուրքական վարչակարգի դաժան ձեռքերում։ Հետևաբար, մենք պետք է որոշակի ըմբռնումով մոտենանք նրանց կասկածելի արտահայտություններին։ Այնուամենայնիվ, ոչ բոլոր հայտարարություններն են արվում ճնշման տակ: Նրանց ժխտական հայտարարություններից մի քանիսը արվում են իրենց սեփական կամքով՝ առանց թուրքական կառավարության կողմից որևէ ճնշման: Երբեմն, Թուրքիայի որոշ հայեր հակահայկական հայտարարություններ են անում պաշտպանելու համար իրենց գործարար ձեռնարկները թուրք պաշտոնյաների հետ կամ պահպանելու իրենց աթոռները՝ սիրաշահելով թուրքական իշխանություններին։ Ուստի, չպետք է ինքնաբերաբար գալ այն եզրակացության, որ պետք է զերծ մնալ նրանց թուրքամետ հայտարարությունները քննադատելուց միայն այն պատճառով, որ նրանք ապրում են Թուրքիայում: Ամեն ինչ կախված է հայտարարության հանգամանքներից և այն աստիճանից, որով պոլսահայը հարձակվում է հայ ժողովրդի և նրա քաղաքական պահանջների վրա։

Թուրքական «Միլիյեթ» և «Սաբահ» թերթերին հարցազրույցներ տալուց հետո պատրիարք Մաշալյանը շարունակել է մնալ թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։  2020 թ․ հունվարի 2-ին նա ասել է «Աքշամ» թերթին, որ սփյուռքահայերը և պոլսահայերը կապ չունեն միմյանց հետ և Սփյուռքը հարյուր տարի հետ է մնացել։

Պատրիարք Մաշալյանն ավելացրել է․ «Թուրքիայում բոլոր փոքրամասնությունները համակարծիք են, որ մենք մեր ամենահանգիստ ժամանակաշրջանը ապրում ենք նախագահ Էրդողանի իշխանության տարիներին»։ Պատրիարքը, կարծես թե, մոռացել է, որ վերջին 12 տարիներին հայ համայնքին թույլ չեն տվել փոխարինող պատրիարք ընտրել այն բանից հետո, երբ նախկին պատրիարքը գտնվում էր կոմային վիճակում։ Էրդողանի կառավարությունը նաև արգելել էր Թուրքիայի մի շարք հայ հոգևորականների մասնակցությունը պատրիարքական ընտրություններին՝ պարզապես այն պատճառով, որ նրանք ծառայում էին Թուրքիայի սահմաններից դուրս գտնվող եկեղեցական ծխերում։ Պատրիարք Մաշալյանը, ամենայն հավանականությամբ, չէր ընտրվի, եթե մյուս թեկնածուներին թույլ տրվեր մասնակցել ընտրություններին:

«Օսմանյան կայսրության ժամանակաշրջանից ի վեր փոքրամասնությունների խնդիրները օգտագործվել են Թուրքիայի ներքին գործերին միջամտելու համար: Մենք չենք ուզում, որ այս հարցի պատճառով Թուրքիան վնասներ կրի միջազգային քաղաքականության մեջ: Մենք այս երկրի քաղաքացիներն ենք, և այս երկրի դեմ ուղղված ցանկացած խոսք մեզ ևս վիրավորում է», ասել է պատրիարքը «Աքշամ» թերթին։

Բացի այդ, Պոլսո պատրիարքը հայտարարել է, որ «հայկական սփյուռքը մեզ հետ կապ չունի: 1915-ը և դրա հաջորդող հիշողությունները փոխանցվել են սերնդեսերունդ։ Նրանք տեսել են, որ այս հարցն առնվազն պահպանում է իրենց միասնությունը և ստեղծում է ժխտական հավաքական գիտակցություն: Ստեղծվել է ողբերգության վրա հիմնված հավաքական գիտակցություն։ Նրանք չեն ուզում կորցնել այն։ Իսկ մենք այդ դեպքերից հետո մնացել ենք այս հողերի վրա։ Մենք որոշեցինք ապրել այլ ներկայացուցիչների հետ միասին։ Սփյուռքը հարյուր տարի հետ է մնացել․․․ Մեր և Սփյուռքի կողմից իսլամը հասկանալու ձևի մեջ տարբերություն կա։ Իրականում ժողովուրդը շատ ավելի մեղմ է: Նրանք դրա մասին հիշում են ապրիլի 24-ին և մոռանում են մինչև հաջորդ ապրիլի 24-ը»։

Շարունակելով իր հակահայկական խաչակրաց արշավանքը, պատրիարք Սահակ Բ-ն 2020 թ․ հունվարի 2-ին թուրքական NTV-ին ասաց, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող ԱՄՆ Սենատի բանաձևը «վիրավորել է ինձ»։ Պատրիարքը նաև ասաց. «Մենք Սփյուռք չենք: Մենք միշտ եղել ենք այստեղ և մնացել ենք այս երկրում: 1915 թ․ դառը իրադարձություններից հետո մենք որոշեցինք մնալ այստեղ։ Մենք 105 տարի ապրել ենք այլ կերպ, քան սփյուռքահայերը: Նրանք գոյատևել են 1915 թվականի ցավի դառը հիշողություններով, որոնք փոխանցել են սերնդեսերունդ: Մենք վերապրել ենք այդ ցավը։ Մենք այն չենք մոռացել, սակայն վերապրել ենք այն։ Տեղի է ունեցել միասին ապրելու կախարդանք»։

Պատրիարք Սահակ Բ-ն ունեցել է հակասական անցյալ՝ տարբեր տարօրինակ միջադեպերով: Սակայն հիմա ես նախընտրում եմ չանդրադառնալ այդ հարցերին։ Հաճելի չէ հարձակվել բարձրաստիճան հայ հոգևորականի վրա։ Պարզապես ցանկանում եմ հակիրճ մեջբերում անել պատրիարքի 2017 թ․ գրածից․ «Եկեղեցուն նվիրել եմ իմ կյանքը, իմ երիտասարդությունը և իմ տղամարդկությունը: Ես ընտանիք չունեմ։ Վեց տարի ապրել եմ Պատրիարքարանի 20 քառակուսի մետրանոց սենյակում»:

Պատրիարք Սահակ Բ-ի՝ թուրքական լրատվամիջոցներին արած հայտարարությունները, նրա պաշտոնավարման ժամկետի հենց սկզբում, նույնիսկ նախքան նրա գահակալության հանդեսը, լավ նշան չեն: Բազմաթիվ հայեր, ինչպես Թուրքիայի ներսում, այնպես էլ դրսում, բողոքում էին, որ նրա մրցակիցը՝ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, խիստ ենթակա էր թուրքական իշխանություններին: Թեև այդպիսի պահվածքը որոշ չափով հասկանալի է՝ հաշվի առնելով թուրքական իշխանությունների կեղեքիչ բնույթը, սակայն նորընտիր պատրիարքը շատ ավելին է գերազանցել իր մրցակցի հնազանդ պահվածքը:

Պատրիարք Սահակ Բ-ի ինքնանվաստացուցիչ խոսքերը թուրքական լրատվամիջոցներին, պարզապես, Հայոց ցեղասպանության թուրքական ժխտողականության կրկնությունն են և ԱՄՆ Սենատի կողմից վերջերս դրա ճանաչման մերժումը: Ավելին, իրեն համադրելով թուրքական կառավարության հետ՝ պատրիարքը իրեն և Թուրքիայի հայ համայնքին հեռացնում է Սփյուռքից, ինչպես թուրք իշխանավորներն արգելեցին Սփյուռքում ծառայող թուրքահայ հոգևորականներին մասնակցել պատրիարքական ընտրություններին:

Պատրիարք Սահակ Բ-ն ապրում է իր նոր պաշտոնի մեղրամսի ժամանակաշրջանը: Այնուամենայնիվ, ինչպես տեսանք նախկինում, Թուրքիայի կառավարությունը ցանկացած պահի կարող է ուժեղացնել ճնշումը տեղի հայ համայնքի վրա: Երբ դա տեղի ունենա, հայկական Սփյուռքն է, որը կփորձի օգնության հասնել Թուրքիայի հայ համայնքին՝ անտեսելով պատրիարքի անցանկալի խոսքերն ընդդեմ Սփյուռքի․․.
Ավելին, ես գիտեմ, որ պատրիարքը Սփյուռքի քննադատական հայտարարությունները կօգտագործի թուրքական իշխանությունների մոտ միավորներ շահելու համար:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:00
Կազմակերպվել է ԱՄՆ-ում գտնվող հայ ուսանողների վերադարձը ՀՀ
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է. «Նոր տիպի կորոնավիրուսի վարակի տարածմամբ պայմանավորված մինչ օրս հաշվառվելու,...
Աղբյուր` Panorama.am
21:18
Փաշինյան. Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը բավականին լարված է
Այսօր մոտավորապես 35 նոր ախտորոշում է եղել։
Աղբյուր` Panorama.am
20:06
Առայսօր Արցախում կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել
Արցախի առողջապահության նախարարությունից տեղեկատվական շտաբին փոխանցում են, որ հանրապետության բուժհաստատություններում նոր կորոնավիրուսի կասկածով...
Աղբյուր` Panorama.am
20:00
Գալստյան կիրակի՝ մարտի 29
Գալստյան կիրակիի խորհուրդը համբերության, բարեպաշտության, առաքինության կոչն է, որովհետև հոգու բյուրեղացմամբ և ճշմարիտ հավատով մարդ կարող է սպասել Տիրոջ Հրաշափառ Գալստյանը:
Աղբյուր` Panorama.am
19:53
Հիվանդության պատճառով Սևանա լճում խեցգետնի քանակը կտրուկ նվազել է.մասնագետ
Խեցգետինը համարվում է  լճի սանիտար: Նրանք մաքրում են լիճը օրգանանական նյութերից: Որքան շատ է խեցգետնի պաշարը լճում, այդքան մաքուր է ջուրը և...
Աղբյուր` Panorama.am
19:42
Ամառային Օլիմպիական խաղերը պետք է անցկացվեն 2021 թվականի ամռանը
Տոկիոյի ամառային օլիմպիական և պարաօլիմպիկ խաղերի կազմկոմիտեն կարծում է, որ մրցույթը պետք է անցկացվի հաջորդ տարվա հունիսից սեպտեմբեր ընկած...
Աղբյուր` Panorama.am
19:35
Վենեսուելացի պաշտոնաթող գեներալը հանձնվել է ԱՄՆ-ին
Վենեսուելայի թոշակառու գեներալ-մայոր Կլավեր Ալկալի Կորդոնեսը, ով վերջին երկու տարի բնակվում է Կոլումբիայում, հանձնվել է ԱՄՆ-ի թմրամիջոցների...
Աղբյուր` Panorama.am
19:27
Երևանի հիմնական փողոցների և շենքերի արտաքին լուսավորությունը մեկ ժամով կանջատվի
«Մոլորակի ժամ» համաշխարհային բնապահպանական միջոցառման շրջանակում այսօր՝ մարտի 28-ին, ժամը 20:30-ից 21:30-ը, կանջատվի Երևանի հիմնական...
Աղբյուր` Panorama.am
19:24
Մահացել է ԱՄՆ-ում ռասսայական խտրականության դեմ պայքարող Ժոզեֆ Լոուերին
98 տարեկան հասակում  մահացել է ամերիկացի իրավապաշտպան և ռասայական խտրականության դեմ պայքար մղած Ժոզեֆ Լոուերին, փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am
19:11
14 լավագույն հայկական մուլտերն ու անիմացիոն ֆիլմերը՝ մեկ հարթակում
Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Կինեմատոգրաֆիստների միության նախաձեռնությամբ, webtv.am youtube-յան մշակութային ալիքում ստեղծվել է «Ամեն...
Աղբյուր` Panorama.am
18:57
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվել է Հանրապետական մաղթանք
Մարտի 28-ին՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանքների և Խոր Վիրապ մուտքի հիշատակության օրը, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
18:55
Ադրբեջանը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 150 անգամ
Մարտի 22-28-ն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 150 անգամ` տարբեր...
Աղբյուր` Panorama.am
18:46
Բոբ Դիլանը երգել է Քենեդու սպանության մասին
Ամերիկացի երգիչ Բոբ Դիլանը ութ տարում առաջին անգամ հանդես է եկել «Ամենակեղտոտ սպանությունը» («Murder Most Foul») երգով,...
Աղբյուր` Panorama.am
18:44
Վեց ժամով արգելվել է որոշ սուպերմարկետների գործունեությունը
ՀՀ Պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ վեց ժամով արգելվել է սուպերմարկետների մի շարք խոշոր ցանցերի որոշ մասնաճյուղերի գործունեությունը։...
Աղբյուր` Panorama.am
18:35
ՊՆ. Խաղաղապահ առաքելություններ իրականացնող զինծառայողներն առողջական խնդրահարույց հարցեր չունեն
«Մենք մշտական կապի մեջ ենք արտերկրում ծառայություն իրականացնող խաղաղապահ առաքելություն իրականացնող մեր զորախմբերի հետ, տիրապետում ենք...
Աղբյուր` Panorama.am
18:29
Մարկոս Պիզելլի. Ծունկս արդեն ավելի լավ է
«Այժմ լավ եմ զգում, վերջերս եմ վերադարձել ԱՄՆ-ից և ներկայումս ընտանիքիս հետ մեկուսացման մեջ եմ Բրազիլիայում: Ծունկս արդեն ավելի լավ է,...
Աղբյուր` Panorama.am
18:20
Աբխազիան փակում է Ռուսաստանի հետ սահմանը. lenta.ru
Աբխազիան փակել է սահմանը Ռուսաստանի հետ՝ կորոնավիրուսի տարածման պատճառով, այս մասին հաղորդվել է հանրապետության նախագահի կայքում, փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am
18:13
Բռնցքամարտի ֆեդերացիաների հակասող հայտարարությունները
Այսօր Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հայտարարություն էր տարածել, որի համաձայն. «Լոնդոնից վերադարձած պատվիրակության բոլոր անդամները...
Աղբյուր` Panorama.am
18:04
Շրի Լանկայում ավելի քան հինգ հազար մարդ խախտել է պարետային ժամը. ria.ru
Շրի Լանկայի ոստիկանությունը ձերբակալել է 5185 մարդու՝ կորոնավիրուսի տարածման հետ կապված պարտադրվող պարետային ժամի խախտման համար, փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am
17:53
Իրանը մեկնաբանել է պատժամիջոցները վերացնելու վերաբերյալ ՄԱԿ-ին ուղղված կոչը
Իրանի արտգործնախարարության խոսնակ Աբբաս Մուսավին աննախադեպ և կարևոր քայլ է անվանել Ռուսաստանի Դաշնության և յոթ այլ երկրների կոչը՝ ուղղված ՄԱԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
17:45
Նիգերիայում պայթյունից տուժել են եկեղեցու ներսում գտնվող մարդիկ
Նիգերիայում ուժեղ պայթյունից տուժել են եկեղեցու ներսում գտնվող մարդիկ, նաև դպրոցի անվտանգության երեք աշխատակիցներ, վնասվել է շուրջ100 շենք։...
Աղբյուր` Panorama.am
17:36
Հռոմի պապն աղոթել է դատարկ հրապարակում
Հռոմի Ֆրանցիսկոս պապը երեկ սուրբ Պետրոսի հրապարակում,  անսովոր պայմաններում՝ առանց մարդկանց մասնակցության,  աղոթել է մարդկության...
Աղբյուր` Panorama.am
17:24
Արցախի 776 քաղաքացի իրենց ընտրությունը կկատարեն Հայաստանում
Հայաստանում գտնվող Արցախի քաղաքացիները ընտրություններին կմասնակցեն Հայաստանում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում Հայաստանում Արցախի...
Աղբյուր` Panorama.am
17:15
Ուկրաինայի ռադայի պատգամավորը վարակվել է կորոնավիրուսով. Gazeta.ru
Ուկրաինայի բարձր ռադայի անկուսակցական պատգամավոր Աննա Սկորոխոդը վարակվել է կորոնավիրուսով, փոխանցում է gazeta.ru-ն։ Այս մասին պատգամավորը...
Աղբյուր` Panorama.am
17:06
Ֆինլանդիայում կորոնավիրուսի ֆոնին կփակվեն ռեստորաններն ու բարերը. «ՏԱՍՍ»
Ֆինլանդիայի պառլամենտը հավանություն է տվել երկրի կառավարության առաջարկությանը` կորոնավիրուսի ֆոնին փակել երկրում ռեստորանները, սրճարաններն ու...
Աղբյուր` Panorama.am
16:53
Բելգիայում COVID-19-ով վարակվածների թիվը 9134 է. gazeta.ru
Բելգիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 9.134-ի, փոխանցում է gazeta.ru-ն՝ հղում տալով «RTL»-ին։ Նշվում է, որ երկրում...
Աղբյուր` Panorama.am
16:41
ԱՀԿ-ն նշում է կորոնավիրուսային վարակի բուժման հիմնական գործոնը. Ria.ru
Կորոնավիրուսով հոսպիտալացված հիվանդներին բուժելիս ամենակարևորը վերջինիս վաղ փուլում թթվածնով ապահովելն է, հարկավոր չէ հենվել դեղահաբերի վրա,...
Աղբյուր` Panorama.am
16:30
«Յուվենտուսի» ֆուտբոլիստները համաձայնվել են աշխատավարձի իջեցմանը
Իտալական «Յուվենտուս» ակումբի խաղացողները համաձայնվել են աշխատավարձի իջեցմանը ակումբի աշխատակիցների օգտին։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայրս ոչ մի առնչություն չունի «Մարտի 1»-ի զոհերի հետ. Լևոն Քոչարյան
15:50 29/02/2020

Հայրս ոչ մի առնչություն չունի «Մարտի 1»-ի զոհերի հետ. Լևոն Քոչարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}