Մշակույթ 13:13 09/01/2020 Հայաստան

Օֆելյա Համբարձումյանի ծննդյան օրն է

ՀՀ ժողովրդական արտիստուհի Օֆելյա Համբարձումյանի ծննդյան օրն է, լրանում է նրա 95-ամյակը:

«Օֆելյա Համբարձումյան... Ժողովրդի երգչուհի... Ժողովրդական երգչուհի... Չափազանց սիրելի և սրբազան անուն մեր երգարվեստում: Եթե ոչինչ երգած չլիներ Օֆելյան և սերունդներին թողած լիներ թեկուզ իսահակյանական ցնցող երգերի ընտրանին, դարձյալ բավական կլիներ նրան հայ երգի արտահայտիչը անվանել»,- ասել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վարդան Աճեմյանը:

Օֆելյա Համբարձումյանը ծնվել է 1925 թվականին Երևանում: Վաղ տարիքից մասնակցել է պիոներ-դպրոցականների քաղաքային պալատի ժողովրդական նվագարանների անսամբլի աշխատանքներին՝ իր զրնգուն ձայնով գերելով ունկնդիրներին։ Շնորհալի դպրոցականին առաջիններից նկատել է Արաքսյա Գյուլզադյանը, մոտեցել ու գովեստի խոսքեր հղել, ապա հորդորել է ստանալ երաժշտական կրթություն։ Օֆելյա Համբարձումյանը սովորել և ավարտել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը, ապա հրավիրվել ռադիոյի ժողովրդական նվագարանների անսամբլ, հանդես եկել Արամ Մերանգուլյանի գլխավորած անսամբլում՝ կատարելով հայ աշուղական, ժողովրդական երգեր, նպաստելով կոմպոզիտորական երգի ստեղծմանն ու տարածմանը։ 1944 թվականից եղել է հեռուստատեսության և ռադիոյի ժողովրդական գործիքների անսամբլի մեներգչուհի։ 



Երգչուհու ստեղծագործության մեջ առաջնային տեղ են գրավել Սայաթ-Նովայի ստեղծագործությունները։ Երգել է Ֆարհադի, Միսկին Բուրջիի, Ջիվանու, Շերամի երգերը։ Նրա ստեղծագործական թռիչքները կապակցվել են աշուղներ Հավասու, Աշոտի և Շահենի ստեղծագործություններին, որոնցից շատերի առաջին կատարողն ինքն է  եղել։ Աշուղ Աշոտը խոստովանել է, որ «Օջախում», «Դու ծաղկավառ Զանգեզուրի» և մի շարք այլ երգեր հորինել է հատկապես Օֆելյա Համբարձումյանի համար։ Շահենը իր «Էլինար» պոեմը գրել է Օֆելյա Համբարձումյանի համար՝ ամեն ինչ կառուցելով երգչուհու ձայնական յուրահատկությունների վրա։ Անգերազանցելի են մնացել  նաև Ավետիք Իսահակյանի բանաստեղծությունների հիման վրա գրված մի շարք երգերի կատարումներ:

Համերգներով հանդես է եկել ԱՊՀ քաղաքներում, արտասահմանյան հայաբնակ վայրերում (Լիբանան, Սիրիա, Եգիպտոս, Ֆրանսիա, ԱՄՆ)։  21-րդ դարում բեմում այլևս հանդես չի եկել։ 2011 թ. հայ երգարվեստում ունեցած մեծագույն ծառայությունների համար արժանացել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի: Մահացել է 2016 թվականի հունիսի 13-ին, 91 տարեկան հասակում։ Թաղված է Կոմիտասի անվան պանթեոնում:

Տիգրան Մանսուրյանը՝ Օֆելյա Համբարձումյանի մասին. «Երգեցիկ ոգի էր, երգող շունչ, որ իր երգի միջոցով կենդանի էր պահում այն մեղեդին, որը հասանելի էր հանուրիս՝ չլինելով պարզունակ ու միանշանակ, այլ շքեղորեն հարուստ ու կենսագրություն ունեցող: Երգեց աշուղական երգեր, ժողովրդական երգեր ու էլի երգեր՝ պատմական անցյալի այլևայլ շերտերից եկած: Եվ այդ բոլորը իր եզակի տաղանդով ու ներծնչվածությամբ հունցված:

Նրան տրված «ժողովրդական» տիտղոսը մինչև պետական որոշում ու վկայագիր դառնալը բոլորիս համար ընդունելի ու որևէ փաստաթուղթ չպահանջող իրողություն էր: Նրա նմաններին ժողովուրդն է ծնում իր անզարդ օրը, իր սովորական առօրյան վեր պահելու, դրանց բանաստեղծական շունչ ու ոգի հաղորդելու:

Տարբեր ժողովուրդներ ունեն ժողովրդական երգ ասող այդպիսի մայրիկներ: Այդպիսիք իսպանացիներն ունեն, ամերիկացիներն ունեն, մեքսիկացիներն ունեն, արաբական աշխարհում կան նրանք: Եվ բոլորին հավասարապես սիրում են բոլորը՝ որ ազգին էլ որ պատկանեն նրանք:

… Իր երգն ես առաջին անգամ լսել եմ 1947 թվականին Բաթումում, երբ հայրենադարձների մեծ խմբով նավից նոր էիք իջել ու գալիս էինք Հայաստան: Մեզ «Բարի գալուստ» ասելու էր եկել Հայաստանից երաժիշտների մի խումբ, որի կազմում էր Օֆելյա Համբարձումյանը:

… Ինքը գնաց, իր երգը մեզ հետ է ու կապրի»:

Լուսանկարները՝ «Օֆելյա Համբարձումյան» ֆեյսբուքյան էջից



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:05
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում անազատության մեջ գտնվող հայերին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն օգոստոսին և սեպտեմբերին հերթական այցերն են իրականացրել այն անձանց, որոնք պահվում են...
Աղբյուր` Panorama.am
16:00
Ստամբուլում հայտնաբերվել է ծագումով ռուս ամերիկացի լրագրողի դին
Երեքշաբթի Ստամբուլում իր մեքենայում հայտնաբերվել է Ռուսաստանում ծնված ամերիկացի լրագրող Անդրե Վլչեկի դին: NTV-ն հայտնում է, որ ոստիկանությունը...
Աղբյուր` Panorama.am
15:51
Իվետա Տոնոյան. Մարդկանց կալանավորելով երկրի առջև ծառացած խնդիրները չեն լուծվելու
ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանն արձագանքել է կուսակցության առաջնորդ Գգաիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ տարածված լուրերին։ Նա գրել...
Աղբյուր` Panorama.am
15:43
Արագածոտնի մարզպետը վարակվել է կորոնավիրուսով
Սեպտեմբերի 17-ին, որոշակի ախտանշաններ ի հայտ գալուց հետո, հանձնել եմ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) թեսթ, որի պատասխանը եղել է դրական:...
Աղբյուր` Panorama.am
15:38
Նիկոլ Փաշինյանի ներկայացրած ռազմավարությունը, ըստ Մակունցի, երազանք է
«Առաջարկում եմ, որ հենց իրենց ուղղեք այս հարցը»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը»...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով դատարանը հետաձգեց պաշտպանական կողմի միջնորդության լուծումը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հետաձգեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի՝...
Աղբյուր` Panorama.am
15:27
Թադևոս Ավետիսյան. Ապաշնորհ կառավարման համար բարձրաստիճանների պարգևատրման ևս մեկ փաստ
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը հերթական հոդվածում գրում է....
Աղբյուր` Panorama.am
15:17
Քննարկվել է 2021թ. պետբյուջեի նախագծի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ 2021թ. պետական բյուջեի նախագծի վերաբերյալ: Այս...
Աղբյուր` Panorama.am
15:12
Ռոբերտ Քոչարյանի փաստաբան. Իրավունք ունենք կասկածի տակ դնել թե քննիչների, թե դատախազների գործողությունները
«Հարգելի դատարան, ցանկացած գործով պաշտպանության կողմն իրավունք ունի կասկածի տակ դնել քննիչի, դատախազի գործողությունները։ Հենց դրա համար...
Աղբյուր` Panorama.am
15:06
Փորձաքննության ենթարկված ալկոգելերում թունավոր նյութեր չեն հայտնաբերվել. ՇՎՏՄ
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հայտարարություն է տարածել, որում  նշված է. «Օրեր առաջ հանրապետության որոշ շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
14:59
Մեծ Բրիտանիան կորոնավիրուսի նոր սահմանափակումներ է ներկայացնում՝ դեպքերի ալիքի դեմ պայքարելու համար
Մեծ Բրիտանիայում պանդոկները, բարերը և հյուրընկալության այլ վայրերը հինգշաբթի օրը ստիպված կլինեն փակվել երեկոյան 10-ին, աշխատողներին խորհուրդ է...
Աղբյուր` Panorama.am
14:54
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում
Հայաստանի տարածքում սեպտեմբերի 22-ի ցերեկը, 23-25-ն առանձին շրջաններում, 26-ին շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և...
Աղբյուր` Panorama.am
14:48
Ինքնորոշման իրավունքի մերժումը կարող է միմիայն հանգեցնել բռնաճնշման և նոր բռնությունների. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ 75-րդ տարեդարձին հանդես է եկել ելույթով։
Աղբյուր` Panorama.am
14:43
Չարենցավանից մինչև Հրազդան ճանապարհի ձախակողմյան հատվածը ժամանակավորապես փակ է լինելու
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է‚ որ Մ-4‚...
Աղբյուր` Panorama.am
14:31
Դատախազ Բաղդասարյան. Չենք պատրաստվում ներկայացնել մի փաստարկ, որին հակադարձելու հնարավորություն պաշտպանության կողմը չի ունենա
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, շարունակում է քննել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի...
Աղբյուր` Panorama.am
14:26
Ամուլսարի պահապան. Այսօր ոստիկանական մեծ ուժեր են նորից բերվել Ամուլսար
Ջերմուկի բնակիիչ, Ամուլսարի պահապաններից Շիրակ Բունիաթյանը տեղեկացնում է, որ այսօր Ամուլսարի հետ կապված կտրուկ իրադարձություններ են տեղի...
Աղբյուր` Panorama.am
14:12
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց Համալիր սոցիալական ծառայություն ստեղծելու նախագիծը
Խորհրդարանի պատգավորները 99 կողմ ձայներով առաջին ընթեցրմամբ ընդունեցին «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ...
Աղբյուր` Panorama.am
13:54
Արմեն Փամբուխչյանը տեղափոխվում է ԱԻՆ՝ որպես փոխնախարար
«Յոթերորդ գումարման խորհրդարանական ընտրությունների ժամանակ ես որոշեցի գործադիրից գալ օրենսդիր, քանի որ նոր կազմավորվող ԱԺ-ն հեղափոխական...
Աղբյուր` Panorama.am
13:54
ՄԱԿ-ի «ծնունդին» Ալիևի շնորհավորանքը՝ «Հայաստանը պատրաստվում է Ադրբեջանի դեմ ագրեսիայի»
Սեպտեմբերի 21-ին ՄԱԿ-ը նշում էր ստեղծման 75-ամյակը։ ՄԱԿ-ի «ծննդյան» հատուկ նիստում հանդես եկան աշխարհի առաջնորդները՝ ներկայացնելով...
Աղբյուր` Panorama.am
13:38
Սոցիալական ծառայության տարածքայի ստորաբաժանումներից կկրճատվի 135 հաստիք.Փոխնախարար
«Լուսավոր Հայստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ԱԺ արտահերթ նիստում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա...
Աղբյուր` Panorama.am
13:36
ԱԱԾ. Բացահայտվել են Արաբկիրի նախկին ղեկավարի կողմից կոռուպցիոն մեխանիզմների գործադրման և խարդախության դեպքեր
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է. «ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական...
Աղբյուր` Panorama.am
13:32
Շաքարային դիաբետ ունեցող երեխաներն ու երիտասարդներն ապահովված են ինսուլինային անալոգներով. ԱՆ
Մինչև 22 տարեկան տարիքային խմբի հաշվառված ինսուլինակախյալ երեխաների և երիտասարդների կյանքի որակը բարձրացնելու, ինչպես նաև բուժման...
Աղբյուր` Panorama.am
13:31
Ռոբերտ Քոչարյանն ակցիայի մասնակիցներին խնդրեց՝ իր պես երեքշաբթին չջնջեն օրացույցից
Հայաստանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դիմաց մինչ դատական նիստի մեկնարկը ակցիա էին իրականացնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ...
Աղբյուր` Panorama.am
13:21
Ահմեդ Չեթինը դատապարտվել է «ատելության խոսք» հրահրելու համար
նա մեկ անկեղծ պաշտպանվում էր, մեկ ժամանակ շահում
Աղբյուր` Panorama.am
13:14
Ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ նստացույցի կանցնեն եթե ՌԴ-ի հետ սահմանը չբացվի
«Ինչ է մենք խռով զավակնե՞րն ենք, այս մարդիկ խնդիրներ չունե՞ն:  Շարունակ գոռում ենք, ասում ենք՝ լուծեք այս հարցը, օրհասական է,...
Աղբյուր` Panorama.am
13:13
Արմեն Աշոտյան. Իշխանությունը սկսել է ընդդիմություն բուծել
«Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո տարվա ամեն եղանակ ու ամիս է թեժ»,-հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
12:56
Տավուշում 3 հազար հակ անասնակերն այրվել է
Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն սեպտեմբերի 22-ին, ժամը 03:42-ին ահազանգ է ստացվել, որ Նավուր գյուղում այրվում է պահեստավորած...
Աղբյուր` Panorama.am
12:47
Մանվել Գրիգորյանի պաշտպանները միջնորդեցին կասեցնել քրգործի վարույթը՝ ծանր հիվանդությունների հիմքով
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ԵԿՄ վարչության նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի գործով...
Աղբյուր` Panorama.am
12:45
Ստեղծած իրավիճակն ու Ադրբեջանի իշխանությունների նպատակը՝ ըստ Տիգրան Աբրահամյանի
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ադրբեջանում պահեստազորայինների...
Աղբյուր` Panorama.am
12:27
Տուրիստական գործակալության տնօրենի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է «Բյութի օֆ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Խաղողի գինը եղել ա 170 դրամ Քոչարյանի ժամանակ, բա ի՞նչ եղավ հիմա էդ գինը․ խաղողագործ
15:43 17/09/2020

Խաղողի գինը եղել ա 170 դրամ Քոչարյանի ժամանակ, բա ի՞նչ եղավ հիմա էդ գինը․ խաղողագործ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}