Թրամփն Իրանի առաջնորդներին. Մի սպանեք ձեր ցուցարարներին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերում գրառում է կատարել՝ դիմելով Իրանի առաջնորդներին։
«Իրանի առաջնորդներին. մի սպանեք ձեր ցուցարարներին։ Հազարավոր մարդիկ արդեն սպանվել կամ բանտարկվել են ձեր կողմից, և աշխարհը հետևում է: Առավել կարևոր է, որ ԱՄՆ-ն է հետևում: Միացրեք ձեր ինտերնետը և թույլ տվեք, որ լրագրողները շրջեն ազատ: Դադարեցրեք Իրանի մեծ ժողովրդի սպանությունը»,-գրել է Թրամփը։
Նշենք, որ այս թվիթից առաջ էլ Թրամփն իր վարչակազմի աջակցությունն էր հայտնել ցուցարարներին։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի միջազգային ավիաուղիների ինքնաթիռի՝ Իրանի կողմից պատահաբար խոցումից հետո Թեհրանում ուսանողների բողոքի ակցիաներ են։
Ինչպես գրում է CNN-ը, սոցիալական լրատվամիջոցներում տարածված տեսանյութերում ցուցարարները վանկարկում էին, որ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին հեռանա և նրանք, ովքեր պատասխանատու են ինքնաթիռի խոցան համար՝ դատապարտվեն: