Առողջություն 19:09 13/01/2020 Հայաստան

Ծնունդներն «ավելացնելու» համար փակում են ծննդատները

Հեղինակ` Նարե Գևորգյան

Մինչ ՀՀ կառավարությունը՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, հայտարարում է՝ լավ ապրելու համար պետք է աշխատել, առողջապահության նախարարությունը քայլեր է ձեռնարկում՝ բժիշկներին գործազուրկ թողնելու։

ՀՀ առողջապահության նախարարության որոշմամբ,  մարզային առողջության 9 կենտրոնների մասով 2020 թվականի համար պետական պատվերի տեղադրման հանձնաժողովի կողմից կայացվել է մերժման որոշում մանկաբարձագինեկոլոգիական ծառայությունների համար։ Ծննդատների դեպքում ԱՆ որոշել է ընդունվող ծնունդների նվազագույն շեմ սահմանվել` կգործեն այն ծննդատները, որոնք տարեկան գոնե 150 ծնունդ կընդունեն։

«Բայց ո՞վ է ասում, որ ռայոններում տարեկան 150 ծնունդ պիտի լինի։ 2018 թվականի համեմատ Եղվարդի ծննդատանը ընդունված ծնունդները 17-ով ավելացել են։ Ունեցել ենք 136 ծնունդ»,- նշում են ծննդատան բուժաշխատողները։

Եղվարդի ծննդատան աշխատակիցներն ասում են, որ ծնունդների թվի նվազման պատճառ կարող է լինել նաև այն հանգամանքը, որ ծննդատունը տեղափոխվել է, և շատ ծնողներ չգիտեն այդ մասին։ Նրանք նշում են, որ եթե փակելու ծրագիր կար, ապա դա պետք է արվեր այն ժամանակ, երբ իրենք աշխատում էին, իրենց բնորոշմամբ, անմարդկային պայմաններում։

«Իսկ հիմա արդեն 3 ամիս է՝ ամեն ինչով ապահովված ծննդատուն ունենք, պիտի սա փակեն, մենք անգործ մնանք, իսկ Երևանում հիվանդանոցները գերհագեցած դառնա՞ն։ Էդ դեպքում կարո՞ղ են ծննդկանին անհրաժեշտ ուշադրություն հատկացնել։ Բոլորս էլ մարդ ենք, հանգստի կարիք ունենք, բժիշկը չի կարող անընդհատ ուշադիր լինել»,- փաստում են Եղվարդի ծննդատան աշխատակիցները։

Եղվարդի «Նաիրի բժշկական կենտրոնի» տնօրեն Արմեն Նազարյանը Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ ծննդատան լուծարման վերաբերյալ իրենք դեռևս պաշտոնական գրություն չեն ստացել. «Նախապատրաստական աշխատանքներ են կատարվում, որ ծննդօգնության կարգավորումը լինի բարձր մակարդակով»։

Վերջինիս խոսքով, կախված հղիության ընթացքից և խնդրի աստիճանից, հղի կանայք հնարավորություն կունենան ընտրելու իրենց անհրաժեշտ բուժհաստատությունը։ Այնուամենայնիվ, Եղվարդին ամենամոտ համայնքը, որտեղ հղի կանայք կստանան բուժօգնություն, գտնվելու է ամենաքիչը 15 կմ հեռավորության վրա՝ Երևանում։

Արմեն Նազարյանը նշում է, որ իրենք շտապ օգնության մեքենաներ են տրամադրելու հիվանդանոց դիմած բոլոր հղիներին, որպեսզի վերջիններս տեղափոխվեն անհրաժեշտ բուժհաստատություն։

Մինչ Եղվարդում լուծարվող ծննդատան աշխատակիցները դժգոհում են ստեղծված «անարդար» իրավիճակից, Աչաջրի նորոգված և բարվոք ծննդաբերական բաժանմունքում 2020 թվականի հունվարի 1-ին, 2-ին և 3-ին երեք ծնունդ են ընդունել, ի հեճուկս ծննդատան լուծարման հանգամանքի։ Տավուշի մարզի Աչաջուր գյուղի տարեկան 110-120 ծնունդ ընդունող և հարակից գյուղերին սպասարկող ծննդատունը ևս 2020 թվականի հունվարի 1-ից պետական ֆինանսավորում չի ստանում։

Բժշկուհի Նունե Ներսիսյանը նշում է, որ Աչաջուրի բժիշկների ինքնագործունեությունը կարող է իրավական հետևանքներ ունենալ. «Մենք ապրում ենք այնպիսի Հայաստանում, որ այսպես են վարվում բժշկի հետ։ Բայց բժիշկը տալիս է Հիպոկրատի երդում և չի կարող օգնություն ցույց չտալ։ Բացի այդ, բժիշկները 3 օր առաջ են հեռուստատեսությունից տեղեկացել, որ այլևս չեն ֆինանսավորվելու։ Այսինքն, եթե նույնիսկ իրավական քայլ լինի, իրենք կարող են նշել, որ գրավոր ծանուցում չեն ստացել, թեև նախարարությունը 2 ամիս առաջ պետք է գրավոր ծանուցի»։

Ներսիսյանի խոսքով, նախարարությունը որդեգրել է կարգախոս՝ «մահը ցուցանիշ չէ»։

«150 ծննդի հաշվարկը չգիտեմ ինչ տնտեսական վերլուծություններով են արել, քանի որ 5500 բնակիչ ունեցող Աչաջուրը մոտ 90 ծնունդ ունեցել է, թեև նախորդ տարի առաջին 3 ամիսներին ծննդատունը չի աշխատել, քանի որ ասել են՝ այն լուծարվելու է»,- նշեց Նունե Ներսիսյանը։

Նույն ճակատագրին է արժանացել Մարալիկի ծննդատունը։ 17 գյուղական համայնքներին սպասարկող ծննդատունը այս հունվարից այլև չի ֆինանսավորվելու։ Արդյունքում, 12 բուժաշխատողներ գործազուրկ կդառնան։

Առողջապահության նախարարությունը ծննդատան լուծարումը հիմնավորում է ծնունդների նվազման հանգամանքով։ 2018 թվականի համեմատ 2019 թվականին գրանցված ծնունդները նվազել են 50-ով։

Այս դեպքում Մարալիկի և հարակից 17 գյուղական համայնքների բնակիչներ ստիպված են լինելու գնալ Գյումրի կամ Արթիկ՝ կտրելով 12-27 կմ ճանապարհ։  Նշենք, որ Գյումրի-Մարալիկ երթուղային միկրոավտոբուսի ուղեվճարը 300 դրամ է, իսկ Արթիկ-Մարալիկ երթուղայինինը՝ 200 դրամ։

Սա՝ եթե հղին մենակ է գնում։ Այնինչ շատ հաճախ անհրաժեշտ կլինի նրան ուղեկցել։ Եթե ֆինանսական պահով անգամ դա ընդունելի տարբերակ է, ապա հնարավոր է, որ միշտ հղին կգտնի իրեն ուղեկցող։

Տեղեկություններ կան, որ  լուծարման եզրին է նաև Վարդենիսի ծննդատունը։ Հիվանդանոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հովիկ Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դեռևս որևէ ծանուցում չեն ստացել՝ ծննդատան լուծարման հետ կապված։

«2019 թվականին մեր մոտ 247 ծնունդ է գրանցվել։ Նախորդ տարի ևս այդքան ծնունդ ենք ունեցել։ Ճիշտ է, վերջին տարիների ամսական ծնունդները նվազել են՝ 20-25 ծնունդ ենք ունենում, բայց 150-ի շեմը հատում ենք»,- նշեց Հովիկ Սարգսյանը։

Վերջինիս խոսքով, եթե Վարդենիսի ծննդատունը չգործի, հղի կանայք ստիպված են լիելու 30 կմ ճանապարհ անցնել, որպեսզի հասնեն մոտակա համայնքի՝ Մարտունու ծննդատուն. «Վարդենիս-Մարտունի տրանսպրոտ չկա, մարդիկ պետք է իրենց մեքենաներով հասնեն ծննդատուն։ Մարտունու ծննդատունը համարվում է ավելի բարձր կարգի, և ուղեցույցներով տրված է, եթե տեղափոխման հարց կա, շտապ օգնության մեքենայով կտեղափոխվի, եթե հիվանդանոցում է պառկած ծննդկանը։ Բայց տնից գնալու դեպքում պետք է իր միջոցներով հասնի հարևան համայնք»։

Համաչափ զարգացան և դեմոգրաֆիկ աճի մասին խոսելուն զուգընթաց կառավարությունը որդեգրել է մարզային հիվանդանոցները և ծննդատները «անդամահատում» սկզբունքը։ 2020-ի համար առողջապահական բնագավառին հատկացրել է հավելյալ 1,9 մլրդ դրամի միջոցներ, որով նախարարությունը, ընտրելով ամենահեշտ տարբերակը, հիվանդ ատամը ոչ թե բուժելու, այլ հեռացնելու է։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:10
Չկա ոչ մի սահմանազատման գործընթաց, կա միակողմանի զիջում․ Վարդան Ոսկանյան
 «Իրանի կողմից «կարմիր գծերի» մասին հայտարարությունը հնչել է ամենաբարձր մակարդակով՝ թե՛ հոգևոր և թե՛ քաղաքական պաշտոն...
Աղբյուր` Panorama.am
18:47
Պաշտոնական քարտեզում էս ամենը շատ ավելի «սիրուն ա» ու հանձնվող տարածքները չեն երևում․ Գալստյան
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Բերքաբեր-Բաղանիս հատվածում «սահմանազատում» * Փաստացի ՀՀ-ն տալիս ա Ադրբեջանին...
Աղբյուր` Panorama.am
18:29
Սահմանազատում և սահմանագծում չի լինելու, զորքերի հետքաշում է և միակողմանի հանձնում․ Սուրեն Պետրոսյան
ՀՀ իշխանությունը որևէ աղերս չունի ո՛չ միայն հայկական շահի հետ, այլև՝  պետականության հետ։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայկական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ամերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ
Մատենադարանը շարունակում է իր աջակցությունը ցուցաբերել արտերկրում գործընկեր կառույցների ձեռագրերի վերականգնման գործում: Այս...
Աղբյուր` Panorama.am
17:36
Արցախի ԱԺ հայտարարությունը՝ ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացի մասին
Արցախի Հանրապետության «Արդարություն», «ՀՅ Դաշնակցություն» «Արցախի ժողովրդավարական...
Աղբյուր` Panorama.am
17:31
Վարդանյանի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե. Խուդոյան
Փաստաբան իրավապաշտպան  Հովհաննես Խուդոյանը գրում է. «Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը քննելիս, իմ հիշելով առաջին անգամ,...
Աղբյուր` Panorama.am
17:18
Տավուշում քարտեզի վրա սահմանազատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը. Կառավարություն
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին: Հարց...
Աղբյուր` Panorama.am
17:13
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովները ստորագրել են արձանագրություն
Որոշել են, որ այն պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Աղբյուր` Panorama.am
17:05
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր ուրախություն է հատնել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման...
Աղբյուր` Panorama.am
16:54
Մոսկվայից հետո Ալիևը կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 26-ին Բեռլինում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Էս դու ինչքա՞ն ես փչացրել բոլորի հետ հարաբերութունները, որ Հայաստանի դեմ պատերազմ սկսելը դարձել է մի ժամվա խնդիր. Զաքարյան
«Հայաստանի Հանրապետությունը չի կարող ունենալ թուրք-ադրբեջանական օրակարգ, չի կարող ունենալ ամերիկյան, բրյուսելյան օրակարգ, Մոսկվայի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Դավիթ Տոնոյանի վերաբերյալ որոշումները չեն կայացվում դատարաններում կամ իրավապահ մարմիններում. Պաշտպաններ
«Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին»
Աղբյուր` Panorama.am
16:34
Կարճ բանաձև՝ ասպարեզը փողոցն է, թիրախը՝ ԱԺ-ն. Դավիթ Անանյան
«Որոնք են հայեցակարգային կետերը, որոնց շուրջ համախմբվելով հնարավոր է լայն հանրային կոնսոլիդացիա ապահովել»,-Այլընտրանքային նախագծեր...
Աղբյուր` Panorama.am
16:27
Վարդանաշեն գյուղի բնակիչները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Երևան-Մարգարա ավտոճանապարհի Վարդանաշեն գյուղի վարչական տարածքում ի նշան բողոքի 100-ից ավելի բնակիչներ փակել են ճանապարհը: ...
Աղբյուր` Panorama.am
16:21
Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
Ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացվեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Ալիևի միջև, ով աշխատանքային այցով կժամանի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Կարեն Վրթանեսյանի դեմ ներկայացրած ոստիկանության հայցը դատարանը չի բավարարել
Դատարանը որոշեց ՆԳՆ ոստիկանության հայցն ընդդեմ Կարեն Վրթանեսյանի՝ Կարեն Վրթանեսյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ...
Աղբյուր` Panorama.am
16:06
Վատ լուր ունեմ իշխանության համար. Արման Աբովյան
«Վատ լուր ունեմ իշխանության համար. մարդիկ շատ լավ հասկանում են, որ դուք իրենց դրել եք հիմարի տեղ»,-Տավուշ. արտաքի՞ն, թե՞ ներքին...
Աղբյուր` Panorama.am
15:55
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով խորհրդականը ծեծկռտուքի մասնակից է
24News-ի տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 6-ին՝ գիշերը 03։00-ի սահմաններում, Երևանի կենտրոնում տեղակայված «Գարդեն» գարեջրատան...
Աղբյուր` Panorama.am
15:51
Նոնսենս է՝ պետական պարտքի սպասարկման ծախսը ՀՆԱ-ի մոտ 11 %-ն է, մինչդեռ առողջապահությանը՝ 6 % . Ատոմ Մարգարյան
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով 2024թ.-ի փետրվարի 29-ի դրությամբ պետական պարտքը կազմել է 4,828,712.6 մլն դրամ: 2023թ.-ի նույն...
Աղբյուր` Panorama.am
15:41
Լավրով. Ռուս խաղաղապահների անգործության պատճառով Արցախից հայերի հեռանալու մասին հայտարարությունները սխալ են
«Հայտարարությունները, թե հայերը լքել են Լեռնային Ղարաբաղը ռուս խաղաղապահների անգործության պատճառով, ճիշտ չեն»,-այս մասին ռուսական մի...
Աղբյուր` Panorama.am
15:35
Ասում են մանիպուլյացիա, ապացույցները կտեսնեն. Փաստաբան
«Ասում են մանիպուլյացիա, ապացույցները կտեսնեն։ Ապացույցներ կլինեն»,-Panorama.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց փաստաբան Վահան...
Աղբյուր` Panorama.am
15:10
ՔԿ-ն՝ Փաստաբանի կողմից խոշտանգման ահազանգի մասին. Տեղի է ունենում պարզ մանիպուլյացիա
«ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն...
Աղբյուր` Panorama.am
15:03
Ավետ Ադոնց. «Դիվանագետների համահայկական խորհուրդ»-ի նպատակն է պահպանել ու առաջ տանել հայկական շահը
Հայաստանում ստեղծվել ու պետական գրանցում է ստացել «Դիվանագետների համահայկական խորհուրդ» հասարակական կազմակերպությունը։  Այսօր...
Աղբյուր` Panorama.am
14:51
Ապրիլի 5-ի բյուսելյան հանդիպումից հետո հայտնվել ենք տարածաշրջանային նոր մեկուսացման մեջ. Վահե Հովհաննիսյան
«Այսօր պետականության շատ լուրջ ճգնաժամի մասին է  խոսք գնում, որի ոչ լուծումը, ոչ դրսևորումները Տավուշում չեն, 4 գյուղում չեն»,-...
Աղբյուր` Panorama.am
14:43
Արարատ Միրզոյանի ծեծի գործով Թորգոմն ավելի քան մեկ տարի երկու ամիս անազատության մեջ է. Ծնողների բողոքը
ԱԳՆ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանին՝ 2020թ-ի նոյեմբերի լույս 10-ի գիշերը ծեծելու գործով արդեն մեկ տարի երկու ամիս է՝ կալանավորված է...
Աղբյուր` Panorama.am
14:34
Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում. Լավրովը
Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում ոչ միայն իրավական առումով։ Այնտեղ հասկանում են Մոսկվայի կարևորությունը Երևանի անվտանգության և...
Աղբյուր` Panorama.am
14:20
Վերին Լարսի ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
13:57
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
Ք․ ա․ II-I դդ․ թվագրվող Անահիտ աստվածուհու արձանը Հայաստանում կցուցադրվի 6 ամիս։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}