Տատիկը թոռնիկներին սովի է մատնել վատ գնահատականների համար
Բուրյատիի տարեց բնակչուհին սովի է մատնել իր երեք թոռնիկներին դպրոցում վատ գնահատականներ ստանալու համար։ «Լենտա.ռու»-ն գրում է, որ կինն ապրում է իր դստեր ու նրա երեխաների հետ, վերջին մեկ ու կես տարվա ընթացքում կանոնավոր կերպով բռնության է ենթարկել 6, 8 և 11 տարեկան թոռնիկներին։
Կինը հետևել է նրանց տնային աշխատանքների կատարմանը, իր կողմից լրացուցիչ աշխատանք է տվել, երբ թոռնիկները հրաժարվել են այն կատարելուց, խիստ պատժվել են։
Նա միշտ սահմանափակել է երեխաների սնունդը։ Տատիկը դա կիրառել է նաև փոքրիկ թոռնիկի դեպքում, չնայած այն բանին, որ աղջիկը առողջական խնդիրներ է ունեցել։
Բռնությունների մասին ահազանգել են մանկավարժները երեխաների մարմինների վրա բռնության հետքեր տեսնելուց հետո։ Երեխաները ստել են՝ ասելով, իբր ընկել են, բայց նրանց դպրոցում չեն հավատացել։ Ավելի ուշ նրանք կապտուկներ են տեսել աղջիկներից մեկի դեմքին, ինչից հետո դիմել են ոստիկանություն։
Թոշակառու կնոջը դատարանի որոշմամբ պայմանական հինգ տարի ժամկետով փորձաշրջան է նշանակվել։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին