Իրավունք 20:30 14/01/2020 Հայաստան

Երեխայի համար ընտանիքը գերադասելի է ցանկացած տեսակի հաստատությունից․ քննարկում «Թռչունյան տուն» խնամքի կենտրոնի փակման հարցով

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Էդուարդ Իսրայելյանը հունվարի 10-ին մասնակցել է Գյումրու «Թռչունյան տուն» խնամքի կենտրոնի փակման վերաբերյալ կազմակերպված քննարկմանը։Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժինը:

Մայր Աթոռի սոցիալական գրասենյակի տնօրեն Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչը, Շիրակի մարզպետարանի ներկայացուցիչները, Գյումրու խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի քարտուղարը, Գյումրու սոցիալական ծառայության ներկայացուցիչը  «Թռչունյան տուն» խնամքի կենտրոնի տնօրենի, աշխատակիցների, ծնողների և երեխաների հետ քննարկել են այն հարցը, որ խնամքի կենտրոնի ֆինանսավորումը դադարեցված է, չկան կենտրոնի աշխատանքը շարունակելու այլ հնարավորություններ և այդ պատճառով կենտրոնը լուծարվում է: Ավելին, հաստատության լուծարումը համահունչ է հաստատությունների վերակազմակերպման պետության քաղաքականությանը։

Քննարկման ընթացքում ծնողները տեղեկացվել են, որ մարզի սոցիալական ծառայություններ մատուցող կազմակերպությունները պատրաստ են աջակցել ընտանիքներին, որպեսզի ընտանիքների վերամիավորման գործընթացն անցնի հնարավորինս սահուն։ Այն երեխաները, որոնց ընտանիք վերադառնալը հնարավոր չի լինի, կտեղափոխվեն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության Գյումրու թիվ 2 գիշերօթիկ խնամքի հաստատություն։

Ծնողները ներկայացրել են իրենց մտահոգությունները, որոնցից մի շարք հարցերի տեղում լուծումներ են տրվել, մնացած խնդիրների լուծման համար նրանց առաջարկվել է դիմել Շիրակի մարզպետին։

Երեխաներին նույնպես ներկայացվել է հաստատության լուծարման հետ կապված գործընթացները, մասնակիցները լսել են երեխաների կարծիքը և առաջարկները։
«Թռչունյան տուն» խնամքի կենտրոնի աշխատակիցները Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցչին են դիմել 6 ամիս աշխատավարձ չստանալու հիմքով։ Բարձրացված հարցի առնչությամբ նրանք խորհրդատվություն են ստացել Պաշտպանի աշխատակազմի Շիրակի ստորաբաժանումում։

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանն աջակցում է պետության՝ երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների ճիշտ վերակազմակերպման գործընթացին, ինչպես նաև օրեր առաջ հրապարակել է նաև «Թռչունյան տուն» կրթահամալիր-մանկատանը տարիներ շարունակ արձանագրված խնդիրները։
Պաշտպանը, որպես Երեխայի իրավունքների կոնվենցիայի դրույթների կիրառության անկախ մոնիտորին իրականացնող մարմին, իր ուշադրության կենտրոնում է պահում երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների վերակազմակերպման գործընթացը։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:25
Դահուկավազքի առաջնություն Աշոցքում շարունակվում է
Աշոցքում շարունակվում է նախօրեին  մեկնարկած Հայաստանի դահուկավազքի առաջնությունը: Մրցումներին մասնակցում են Գյումրիի, Աշոցքի, ...
Աղբյուր` Panorama.am
19:18
Մեքսիկայում սերիալի նկարահանումների ժամանակ երկու դերասան է մահացել
Նրանք նկարահանվում էին «Ճշմարտության առջև առանց վախի» սերիալում:
Աղբյուր` Panorama.am
19:08
Ադրբեջանի քաղաքացին Վրաստանում 10 տարվա ազատազրկման է դատապարտվել
Վրաստանում տասը տարվա ազատազրկման է դատապարտվել Ադրբեջանի քաղաքացի Խ.Գ-ն։ Դատարանն ապացուցված է համարել նրա մեղքը։ «Գրուզիա...
Աղբյուր` Panorama.am
18:58
Ճապոնացիների 80 տոկոսը կողմ է մահապատժի պահպանմանը
Ճապոնացիների ավելի քան 80 տոկոսը կողմ են արտահայտվել երկրում մահապատժի պահպանմանը: Ռիա նովոստիի հաղորդմամբ, նման հետազտության տվյալներ է...
Աղբյուր` Panorama.am
18:47
Հունվարի 20-ին էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում ու չորս մարզերում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 20-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
18:41
Աղոթք Սուրբ Գայանեում՝ Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցի առիթով
Արցախի թեմի բոլոր եկեղեցիներում, Սուրբ Պատարագից անմիջապես հետո, նույնպես կատարվելու է հոգեհանգստյան կարգ՝ Բաքվի ջարդերին զոհ դարձած հայորդիների համար։
Աղբյուր` Panorama.am
18:35
Աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում առաջատարը փոխվել է
Ֆրանսիական LVMH (Moet Hennessy — Louis Vuitton)  ընկերության ղեկավար Բեռնար Առնոն աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանշային ցուցակում...
Աղբյուր` Panorama.am
18:26
Լուվրը վերականգնել է բնականոն աշխատանքը
Փարիզում Լուվրը վերականգնել է իր բնականոն աշխատանքն այն բանից հետո, երբ նախօրեին կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքող ցուցարարներն ...
Աղբյուր` Panorama.am
18:18
Բեռլինում տրակտորների մասնակցությամբ բողոքի ակցիա է անցկացվել
Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում 15 հազար մարդ փողոց է դուրս եկել՝ բողոքելով գյուղատնտեսության ոլորտում պետության իրականացրած քաղաքականությունից։...
Աղբյուր` Panorama.am
18:08
Փորձել են հրկիզել փարիզյան «Ռոտոնդան»
Այնտեղ հանգստացել է Շագալը, Պիկասոն ու Մակրոնը
Աղբյուր` Panorama.am
17:59
Պայթյունի հետևանքով Սոմալիում երեք մարդ մահացել է, ևս 20-ը՝ վիրավորվել
Մահապարտը Սոմալիի հարավում գտնվող Աֆգոյ քաղաքում ավտոմեքենա է պայթեցրել։ «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, պայթյունի հետևանքով երեք մարդ...
Աղբյուր` Panorama.am
17:48
«Կիա»-ով կնոջը բերման են ենթարկել տղամարդուց շորթում կատարելու փաստով
Հունվարի 15-ին  40-ամյա մի տղամարդ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր տվել, որ իրեն ծանոթ մի կին, արատավորող...
Աղբյուր` Panorama.am
17:36
10 հայ ըմբիշ՝ Նիսի մրցաշարում
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը` 10 ըմբիշով, մեկնել է ֆրանսիական Նիս քաղաք`միջազգային մրցաշարի մասնակցելու:...
Աղբյուր` Panorama.am
17:25
Գեորգի Կուտոյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 19-ին
ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 19-ին ժամը 18:00-ին Խաղաղ Դոնի 2/14 հասցեում գտնվող Էրեբունի սգո սրահում:...
Աղբյուր` Panorama.am
17:03
Հայտարարություն. Ադրբեջանի իշխանությունները մինչ օրս ժխտում են իրենց ցեղասպան գործողությունները
Գումարվել է Հայաստանի և Արցախի Ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հատուկ նիստ
Աղբյուր` Panorama.am
16:49
Լոռին երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը նիգերիացի հարձակվողի հետ
«Լոռի» ՖԱ-ն երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը հարձակվող Նվանի Իկեչուկվուի հետ։ Այդ մասին հայտնում է ակումբի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
16:38
Արցախի ՄԻՊ. Ադրբեջանն իր հասարակությանը փորձում է պատրաստել պատերազմի
«Ադրբեջանը գնալով ավելի ու ավելի քիչ է պատրաստվում խաղաղության, հակառակը՝ և սպառազինության առումով, և հայատյացության քաղաքականության ...
Աղբյուր` Panorama.am
16:29
Փաշինյանը ծանոթացել է CARD հիմնադրամի գործունեությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամ: Շրջայցի ընթացքում հիմնադրամի ղեկավարը կառավարության...
Աղբյուր` Panorama.am
16:15
11 դպրոց չի ապահովել համապատասխան ջերմաստիճան
Երևանի և Կոտայքի 11 դպրոցի նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել
Աղբյուր` Panorama.am
16:02
Արտակ Բեգլարյան. Ադրբեջանը պետք է պատասխանատվություն ստանձնի հայատյացության քաղաքականության համար
«Բավքի հայերի ջարդերն ադրբեջանահայության էթնիկ զտման վերջին ծանր հարվածն էր: Ցավոք սրտի, առ այսօր չունենք հստակ քանակ, թե որքան զոհեր ու...
Աղբյուր` Panorama.am
15:53
Գեորգի Կուտոյանն ընտանիքի անդամներին տեղեկացրել էր իր բնակարանում երկու- երեք օր հանգստանալու մտադրության մասին
Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում են ձեռնարկվել անհետաձգելի քննչական և այլ դատավարական,...
Աղբյուր` Panorama.am
15:42
«Մեդիա Պաշտպան»-ն անընդունելի է համարում լրատվականների նմանօրինակ գործողությունները
«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը դատապարտում է լրատվականների՝ էթիկայի կանոններից դուրս գործողությունները։ «Երեկ ԱԱԾ նախկին...
Աղբյուր` Panorama.am
15:32
Գլխավոր դատախազ. Ողջ գործիքակազմով ապահովելու ենք տեղի ունեցած ողբերգության բոլոր պատճառների ու հանգամանքների բացահայտումը
Գեորգի Կուտոյանը հանդես է եկել իբրև խորաթափանց, ինտելեկտուալ, արհեստավարժ պաշտոնյա
Աղբյուր` Panorama.am
15:25
Դիլիջանը հրաժեշտ է տվել 10 ֆուտբոլիստի
ՖԱ «Դիլիջանը» փոխադարձ համաձայնությամբ խզել Է 10 ֆուտբոլիստի հետ պայմանագրերը։ Ըստ ակումբի մամուլի ծառայության, հեռացել են...
Աղբյուր` Panorama.am
15:11
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը չինական Սյամին քաղաքում կազմակերպել է ֆլեշմոբ
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը 2020 թվականը դիմավորել է Չինաստանում, որն այսօր դասական կատարողական արվեստի կարևորագույն կենտրոններից...
Աղբյուր` Panorama.am
15:03
Դավիթ Բաբայանի կուսակցությունը մտադիր է մասնակցել Արցախի խորհրդարանական ընտրություններին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի՝ մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հիմնադրած Պահպանողական կուսակցությունը մտադիր է մասնակցել Արցախի՝...
Աղբյուր` Panorama.am
14:51
Թաթոյան. Ադրբեջանը ՀՀ սահմանամերձ գյուղերի գնդակոծումն իրականցնում է այնպիսի եղանակով ու ժամերի, որ առավելագույն վնաս հասցվի
«1990  թվականից Ադրբեջանում հայատյացությունը ոչ միայն չի պակասել, այլ գնալով ստացել է ահագանցող բնույթ՝ վերածվելով  պետական...
Աղբյուր` Panorama.am
14:44
Գագիկ Խաչատրյանի որդուն մեղադրանք չի առաջադրվել
Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդուն մեղադրանք առաջադրված չէ։ Մամուլում տարածված լուրերը հերքող հայտարարություն...
Աղբյուր` Panorama.am
14:39
Վիվա-ՄՏՍ. «Viber Stickers»՝ ասեք-խոսեք ստիկերով
Տարատեսակ ստիկերները շփումը դարձնում են ավելի հետաքրքիր, խոսուն և գունեղ, և այս առիթով Վիվա-ՄՏՍ-ն իր բաժանորդներին է մատուցում բացառապես իրենց...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՍԴ դեպի միապետություն ճանապարհի վերջին օղակն է մնացել. Արսեն Բաբայան
12:01 27/12/2019

ՍԴ դեպի միապետություն ճանապարհի վերջին օղակն է մնացել. Արսեն Բաբայան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}