Հասարակություն 13:19 14/01/2020

Ներառական խումբը փակել են, իսկ մանկապարտեզը այլ խմբերում տեղ չունի

«Տարեսկզբին մենք կանգնեցինք փաստի առաջ. մեր երեխաների անհատական ներառման ծրագիրը ընդհատվեց»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի թիվ 92 մանկապարտեզի ներառական խմբի սաներից մեկի ծնող Ստելլա Միրզոյանը։

Հունվարի 8-ին ծնողը երեխային տարել է մանկապարտեզ, սակայն տնօրենն ասել է,  որ երեխաներին չեն  կարող ընդունել, քանի որ մանկապարտեզն այլևս չունի համապատասխան մասնագետներ. նրանց աշխատանքից ազատել են։

Ծնողների հարցին, թե իրենց երեխաները կարո՞ղ են արդյոք այլ խմբերում մնալ, մինչև քաղաքապետարանը հարցին լուծում կտա, տնօրենը պատասխանել է. «Մենք տեղ չունենք, տարեք ուրիշ մանկապարտեզ»։

Մինչ մանկապարտեզի տնօրինությունը պնդում է, թե ծնողներին 2019 թվականին տեղեկացրել են, որ խումբը փակվելու է՝ ֆինանսավորում չլինելու պատճառով, Ստելլա Միրզոյանը հակառակն է պնդում՝ իրեն չեն զգուշացրել։

«Ես իմ բալիկին մանկապարտեզ եմ տարել 2019 թվականի հոկտեմբեր ամսին, մանկապարտեզն է կանչել, քանի որ հերթագրված էի։ Ընդունվելուց ինձ ոչ ոք չի զգուշացրել, որ բալիկս մանկապարտեզ է  հաճախելու մինչև դեկտեմբերի վերջ։ Այդ դեպքում ես կմտածեի՝ արդյոք պետք է բալիկիս հոգեբանական խնդրի առաջ կանգնացնել, որ ինքը ներառվի մի խմբում, ապա ստիպված տեղափոխենք այլ խումբ»,- նշեց Ստելլա Միրզոյանը։

Նույն խմբի սաներից մեկի ծնողը՝ Գոհար Միքայելյանը ևս նշեց՝ տեղեկացված չի եղել, որ մանկապարտեզի ներառական խումբը փակվելու է. «Բայց այս մանկապարտեզը միակն է Հայաստանում, որ հարմարեցված է ֆիզիկական և մտավոր խնդիր ունեցող երեխաներին՝ բոլոր առումներով»։

Մանկապարտեզի հատուկ խմբի հոգեբան Անի Կարապետյանի խոսքով, իրենք վաղուց տեղեկացված են եղել, որ հնարավոր ֆինանսական խնդիրների հետևանքով հնարավոր է խումբը փակվի. «Ամիսներ են եղել, որ մասնագետները մինիմալից պակաս՝ մոտ 50 հազար աշխատավարձ են ստացել։ Ծանուցումներ եղել են, բայց հստակ չի ասվել, որ այսինչ օրը փակվելու է խումբը, և քանի որ մենք կնքում էինք ժամանակավոր պայմանագրեր, մենք չենք իմացել՝ դեկտեմբերի 31-ին ընդհատվող պայմանագրից հետո նորը կկնքվի, թե ոչ»։

Հոգեբանը նշում է, որ գործող խումբը միակ հնարավորությունն է երեխաների համար կրթության մեջ ներառվելու, և դեռևս ոչ պատրաստ երեխային ներառելու, օրինակ, 30 հոգանոց խմբերում։

«Մենք որոշակի աշխատանքներ էինք տանում, որ երեխան նախաներառական հատվածից տեղափոխվի ներառական հատված։ Եթե մենք առանձնահատուկ պայմանների կարիք չունեցողներս մի քանի օրում վերականգնվում ենք, ապա երեխա կա, որ ամիս կարող է անցկացնել վերակենդանացման բաժնում։

Ես երեկ պատահաբար իմ երեխաներից մեկին տեսա, ում հետ աշխատում եմ, և բացասական միտում տեսա նրա մոտ։ Երեխան իր անվանը չարձագանքեց, իսկ դա ինձ համար՝ որպես մասնագետ, շատ կոտրող է։ Մենք պետք է քայլեր անենք՝ եղածը շատացնելու, իսկ հնարավորությունները սուղ են։ Այստեղ յուրաքանչյուր երեխա ստանում էր մասնագետների օգնությունը, որի կարիքն ունի»,- նշում է հոգեբանը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նշում է, որ իր կզբունքային դիրքորոշումն է, որ բոլոր մանկապարտեզները պետք է լինեն ներառական և հաշմանդամություն ունեցող երեխաների՝ վաղ մանկության կրթության իրավունքը պետք է իրացվի ոչ թե հատուկ հաստատության կամ խմբերի ձևաչափով, այլ՝ իբրև նախադպրոցական կրթության կազմակերպման ընդհանուր ձև։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:06
Կարեն Քոչարյան. Պետք է նստել սեղանի շուրջ ու բանակցել
«Երկրում սարսափելի մթնոլորտ է, որի մասին ես արդեն մեկ տարի խոսում եմ: Այդ մթնոլորտը պետք է վերացնել, ընդ որում՝ արմատախիլ անել»,-...
Աղբյուր` Panorama.am
14:04
Կստեղծվի քննիչ հանձնաժողով, որը կուսումնասիրի քաղաքապետարան-նվիրատու հարաբերությունները
Երևանի քաղաքապետարանի գործունեության թափանցիկությունն ստուգելու համար կստեղծվի ԱԺ քննիչ հանձնաժողով։ Տարբեր սուբյեկտների կողմից Երևանին...
Աղբյուր` Panorama.am
14:02
Խաչատուրովի փաստաբան. Այսուհետ ես դատական նիստերի ընթացքում որդեգրելու եմ համանման վարքագիծ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
13:59
Պոմպեո. ԱՄՆ-ն Վենեսուելայում իշխանափոխության նախագիծ է պատրաստում
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ասել է, որ Վաշինգտոնը Վենեսուելայում իշխանափոխության նախագիծ է պատրաստում, որը ներառում է նախագահ Նիկոլաս...
Աղբյուր` Panorama.am
13:47
ՄԱԿ աշխատանքային խումբը վերանայելու է Հայաստանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի համընդհանուր պարբերական վերանայման (UPR) աշխատանքային խումբը կդիտարկի Հայաստանում մարդու իրավունքների...
Աղբյուր` Panorama.am
13:38
Ստոլտենբերգ. ՆԱՏՕ-ն ունի անօդաչու թռչող սարքեր, որոնք ընդունակ են դիտարկել Ռուսաստանի խորքերը
ՆԱՏՕ-ի «Global Hawk» նոր ռազմավարական անօդաչուները կկարողանան դիտարկել այն ամենը, ինչ տեղի է ունենում Ռուսաստանի տարածքում։ Այս...
Աղբյուր` Panorama.am
13:29
Փաստաբանի և վստահորդի խոսակցության գաղտնալսման հետ կապված ՔԿ-ում իրականացվում է նախնական ուսումնասիրություն
Հունվարի 20-ին ՀՀ Փաստաբանների պալատը հաղորդագրություն է տարածել՝  «Տեղի է ունեցել փաստաբանի և վստահորդի միջև խոսակցության...
Աղբյուր` Panorama.am
13:23
Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի փաստաբանները հրաժարվել են մասնակցել այսօրվա դատական նիստին
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քիչ առաջ մեկնարկեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական...
Աղբյուր` Panorama.am
13:16
Մարդասիրական օգնության համար ԵՄ-ն հատկացնում է 900 միլիոն եվրո
Եվրոպական հանձնաժողովը հաստատեց 900 միլիոն եվրո բյուջեն, որը նախատեսված է այն երկրներին օգնելու հաար, որոնք տառապում են մարդասիրական...
Աղբյուր` Panorama.am
13:11
Տենց տղա չկա, որ իմ թասիբին կպնի. Գևորգ Պետրոսյան
«Իսկ հետաքրքիր ա՝ դուք ի՞նչ նկատի ունեք 3 տառով բառի մասին խոսելով»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
13:04
Աշոտ Խաչատրյան. Գազի գնի թանկացման համար վճարվելու է սպառողի գրպանից
«Այլընտրանքային նախագծեր խմբի» ներկայացուցիչ Աշոտ Խաչատրյանն այսօրվա հոդվածում անդրադարձել է գազի սակագնին. «2019թ. հունվարի...
Աղբյուր` Panorama.am
12:59
ՅՈՒՆԻՍԵՖ. Հայաստանյան բուհերում ծայրահեղ աղքատ ընտանիքների երեխաներ չեն սովորում
Հայաստանում զրոյից հինգ տարեկան երեխաների ընդգրկվածությունը նախադպրոցական հաստատություններում կազմել է 33%. քաղաքներում` 38%, գյուղերում` 23%:...
Աղբյուր` Panorama.am
12:48
Աներձագին դանակահարած տղամարդը գրավով ազատ է արձակվել
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված քննչական, դատավարական...
Աղբյուր` Panorama.am
12:37
Ինչպես կարողացավ Մարիա Գևորգյանը մեկնարկում պարտվելուց հետո նվաճել չեմպիոնի կոչումը
Երևանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն  ավարտվեցին Հայաստանի տղամարդկանց և կանանց  բարձրագույն խմբի առաջնությունները: Մասնակցեցին...
Աղբյուր` Panorama.am
12:32
Բաբաջանյանը սադրում է` ուղիղ և անուղղակի. ԲՀԿ
«Արդեն որերորդ անգամ պարոն Բաբաջանյանը սադրում է»,- խորհրդարանում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անունից ասաց Արման...
Աղբյուր` Panorama.am
12:26
Պուտինը շնորհավորել է Խառատյանին՝ ծննդյան 60-ամյակի կապակցությամբ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է դերասան և պրոդյուսեր Դմիտրի Խառատյանին՝ 60-ամյակի կապակցությամբ: Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
12:17
Ռազբորկա չենք ուզում. Գևորգ Պետրոսյան
«Ռազբորկա չենք ուզում»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
12:14
«Հիմա եկել ենք, խնդրում ենք, որ թողես կով պահենք, կով»
Արմավիր մարզի Մրգաշատ գյուղի հատվածում գյուղացիները փորձեցին փակել Արմավիր-Երևան ճանապարհը։ Ոստիկանների և բողոքի ակցիայի մասնակիցների միջև հրմշտոց եղավ:
Աղբյուր` Panorama.am
12:08
Կիպրոսի նախագահ. Թուրքիան վերածվում է ծովահենային պետության
Կիպրոսը քննադատում է Թուրքիայի ապօրինի գործողությունները Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում: Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը հայտարարել է,...
Աղբյուր` Panorama.am
12:02
Ոստիկանությունը կկարողանա գաղտնալսել հեռախոսային խոսակցությունները. նախագիծն ընդունվեց
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների...
Աղբյուր` Panorama.am
11:57
Հայհոյանք, վեճ, քաշքշուկ, գողականի հետ երեք տառով բառ՝ ԱԺ-ում
Մի քանի պատգամավորներ զրկվեցին նիստին մասնակցելու իրավունքից
Աղբյուր` Panorama.am
11:52
Հովսեփ Կուբատյանը գնահատում է՝ ձեզ գազի գին էլ չեն տալու
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը   յուրօրինակ հաղորդակցման ձև է գտել...
Աղբյուր` Panorama.am
11:47
ԱԺ-ն քննարկում է քրեական ենթամշակույթի վերաբերյալ նախագիծը
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկում է «Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Քրեական...
Աղբյուր` Panorama.am
11:45
Թոքաբորբ առաջացնող նոր կորոնավիրուսը տարածվում է Չինաստանի ավելի շատ քաղաքներում
Նոր կորոնավիրուսը տարածվել է Չինաստանի ավելի շատ քաղաքներում, այդ թվում՝ մայրաքաղաք Պեկինում և Շանհայում։ Այս մասին հայտարարել են...
Աղբյուր` Panorama.am
11:38
Bloomberg. Իրանն ասում է, որ ուկրաինական Boeing-ը խոցվել է «Тор-М1»ՀՕՊ համակարգից երկու հրթիռներով
Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը հայտնել է, որ հունվարի 8-ին Թեհրանի մերձակայքում խոցված ուկրաինական ավիաուղիների միջազգային...
Աղբյուր` Panorama.am
11:32
«Ակնկալում եմ օրինագծեր, որոնք կբերեն մամուլի հաշվետվողականությանը». Հովհաննիսյան
«Մենք այսօր այս օրինագծով տալիս ենք իրավունք ԶԼՄ-ներին, բայց հաճախ խուսափում ենք նրանց պատասխանատվության կանչելուց»,- խորհրդարանում...
Աղբյուր` Panorama.am
11:27
Նախագահ Թրամփի բանակցային ոճն ու դրա արդյունավետությունը
ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի՝ բանակցությունների բերելու ռազմավարությունը հասկանալու համար նախ անհրաժեշտ է իմանալ վերջինիս՝ որպես բանակցողի...
Աղբյուր` Panorama.am
11:21
Կոճակը գտան, մնաց՝ վերարկուն. Նաիրա Զոհրաբյանը՝ պետական մրցանակների նախագծի մասին
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մասին»...
Աղբյուր` Panorama.am
11:15
Միքայել Մինասյան. Հրաժեշտ ամենամեծ պատրանքին. սրանք մարդ չեն
Սուրբ Աթոռում նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ տեղի ունեցավ «սիրո և թավշյա...
Աղբյուր` Panorama.am
11:13
Սուրբ Էջմիածինը դատապարտելի է համարում ՀԿ-ների պատրաստած զեկույցում Հայ եկեղեցու վերաբերյալ հատվածը
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում բարձր նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի տեղի է ունեցել հայաստանյան եպիսկոպոսների և թեմակալ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՍԴ դեպի միապետություն ճանապարհի վերջին օղակն է մնացել. Արսեն Բաբայան
12:01 27/12/2019

ՍԴ դեպի միապետություն ճանապարհի վերջին օղակն է մնացել. Արսեն Բաբայան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}