Հունաստանի արտգործնախարար. Թուրքիայի գործողությունները հանգեցնում է նրա մեկուսացման
Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը նախօրեին քննադատել է Էգեյան ծովում և արևելյան Միջերկրական ծովում Թուրքիայի գործողությունները, պնդելով, որ դրանք հանգեցնում են Անկարայի միջազգային մեկուսացմանը։ Այս մասին, ինչպես գրում է euobserver-ը, հայտնել է հունական «Ekathimerini» օրաթերթը:
«Թուրքիան պետք է հասկանա, որ այդ պահվածքը անարդյունավետ է և այն մղում է մեկուսացման», - ասել է Դենդիասը։
Դենդիասը կարծում է, որ Թուրքիայի և Լիբիայի միջև ստորագրված ծովային սահմանների վերաբերյալ փոխըմբռնումը զրոյական է և կապակայունացնի Լիբիան և տարածաշրջանը: