ԵՄ դեսպանը գնահատում է Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները
Իրավիճակի անկանխատեսելիության պատճառով Ռուսաստանի և Արևմուտքի ժամանակակից հարաբերությունները ավելի վատն են, քան սառը պատերազմի տարիներին: Այս մասին, «ՏԱՍՍ» գործակալության հաղորդմամբ, հայտարարել է Ռուսաստանում ԵՄ դեսպան Մարկուս Էդերերը։
«Կարծում եմ, որ սա նոր սառը պատերազմ չէ, դա պոտենցիալ շատ ավելի վտանգավոր իրավիճակ է, քանի որ սառը պատերազմի ժամանակ շատ ավելի կայունություն և կանխատեսելիություն կար։ Եթե մեզ անհրաժեշտ են այլ ապացույցներ, որ սա սառը պատերազմը չէ, այլ ինչ-որ ավելի վատ բան, ապա հիշել է պետք՝ սառը պատերազմի ժամանակ մենք մտանք զենքի դեմ պայքարի պայմանագրերի մեջ, իսկ հիմա սառեցնում ենք այդ պայմանագրերը», - ասել է նա:
Խոսելով միջազգային իրավիճակի մասին՝ Էդերերը նշել է, որ «պատերազմի և խաղաղության հարցերը վերադարձել են» ՝ վկայակոչելով տարվա սկզբին Իրանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների նոր սրումը:
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան