Լոս Անջելեսում ինքնաթիռից վառելիք է թափվել դպրոցականների վրա
Լոս Անջելեսի դպրոցներից առնվազն 60 երեխա և մեծահասակ է դիմել բժշկական օգնության այն բանից հետո, երբ նրանց վրա լցվել է ավիացիոն վառելիք, որը թափվել էր Լոս Անջելեսի օդանավակայանում վթարային վայրէջքի գնացող Boeing 777-200-ից: Բի-Բի-Սի-ն գրում է, որ ինքնաթիռից վառելիքը թափվել է այն շրջանում, որտեղ գտնվում է վեց դպրոց: Տուժածները բողոքել են շնչառական խնդիրներից և մաշկի գրգռումից։
Նշվում է, որ Delta 89 չվերթը Լոս Անջելեսից Շանհայ է ուղևորվել, սակայն շարժիչի հետ կապված խնդիրների պատճառով անձնակազմը որոշել է անհապաղ վերադառնալ:
ԱՄՆ ավիացիոն գործակալությունը հայտարարել է, որ մինչ արտակարգ վայէջք կատարելը վառելիք թափելը, համաձայն կանոնների, կարող է իրականացվել միայն հատուկ նշանակված ոչ բնակելի վայրերում:
Կատարվում է հետաքննություն:
Delta Airlines ավիաընկերությունը հաստատել է, որ վառելիքը թափվել է արտակարգ վայէջքից առաջ ինքնաթիռի քաշը նվազեցնելու համար: Ինքնաթիռը վայրէջք է կատարել բարեհաջող, ուղևորների և անձնակազմի մեջ տուժածներ չկան: