Քաղաքական 09:14 15/01/2020 Տարածաշրջան

Թուրքիան իր փոքրամասնություններին սնանկացրել էր՝ ահռելի մեծ հարկեր պարտադրելով. Հարութ Սասունյան

1915-23 թթ․ Օսմանյան կայսրությունից փոքրամասնությունների գրեթե ամբողջական ֆիզիկական ոչնչացումից հետո, Թուրքիայի կառավարությունը 1941-ին ձեռնամուխ եղավ մնացած հայերի, հույների, հրեաների և որոշ թուրք մահմեդականների ֆինանսական կործանմանը:

Նախկինում Անկարայում բնակվող թուրք լրագրող և քաղաքագետ Ուզեյ Բուլութը համապարփակ հոդված է տեղադրել greekcitytimes.com կայքում՝ «Ունեցվածքի հարկի մասին» օրենքը․ ինչպես է Թուրքիան հեռացրել ոչ մահմեդականներին տնտեսությունից» խորագրով։

Այն ժամանակվա վարչապետ Շուքրու Սարաչօղլուի ազգայնամոլական կառավարությունը 1942 թ․ նոյեմբերի 11-ին ընդունեց «Ունեցվածքի հարկի մասին» օրենքը։ Թեև փոքրամասնությունների ցեղասպանությունը Թուրքիայում վերջին տասնամյակների ընթացքում մեծ ուշադրության է արժանացել միջազգային հանրության կողմից, սակայն հարկերի միջոցով նրանց ունեցվածքի բռնագրավումն այդքան էլ լավ չի լուսաբանվել։ Ստամբուլում բնակվող փոքրամասնությունները զանգվածային տեղահանությունների չեն ենթարկվել Օսմանյան իշխանությունների կողմից՝ այդ քաղաքում օտարերկրյա դեսպանությունների ներկայության պատճառով, որն այն ժամանակ Օսմանյան կայսրության մայրաքաղաքն էր:

Թուրք մտավորական Բաշաք Ինչեն գրել է, որ հայտարարված նպատակն էր` «հարկել նախկինում չհարկվող առևտրային ունեցվածքը և զսպել Երկրորդ աշխարհամարտի գնաճը։ Սակայն, դրա հիմնական պատճառը փոքրամասնություններին տնտեսությունից հեռացնելն էր և ոչ մահմեդական բուրժուազիայի փոխարինումը իր թուրք գործընկերներով»։

Թուրք ուսումնասիրող Ռիդվան Աքարը, որը գիրք է գրել չափազանց մեծ «Ունեցվածքի հարկի» մասին, այն անվանելով «տնտեսական ցեղասպանություն փոքրամասնությունների դեմ»:
Ահա չորս խմբերը և նրանց նկատմամբ կիրառված հարկերի տոկոսները 1941 թ․ հարկային օրենսդրության համաձայն` հայեր (232 տոկոս), հրեաներ (179 տոկոս), հույներ (156 տոկոս) և մահմեդականներ (4,94 տոկոս):

«Օրենքի կիրառման եղանակը խայտառակություն էր», գրել է քաղաքագիտական գիտությունների դասախոս Ինչեն։ «Հավատափոխները վճարում էին մոտավորապես երկու անգամ ավելի, քան մահմեդականները, մինչդեռ ոչ մահմեդականները՝ տասն անգամ ավելի շատ։ Բացի այդ, ոչ մահմեդականները պարտավոր էին 15 օրվա ընթացքում իրենց հարկերը վճարել կանխիկ գումարով. ինչի հետևանքով նրանք ստիպված էին ցածր գներով վաճառել իրենց բիզնեսները կամ ունեցվածքը մահմեդական գործարարներին՝ պարտքը փակելու համար։ Օրենքը կիրառվում էր նաև շատ աղքատ ոչ մահմեդականների նկատմամբ (26 000 հոգի), ինչպիսիք էին վարորդները, բանվորները և նույնիսկ մուրացկանները, մինչդեռ նրանց մահմեդական գործընկերները պարտավոր չէին վճարել որևէ հարկ»:

Նրանք, ովքեր չէին կարողանում վճարել հարկերը, ուղարկվում էին Էրզրումի մոտակայքում գտնվող Ասկալե քաղաքի աշխատանքային ճամբարները, արտաքսվում էին կամ նրանց ունեցվածքը առգրավվում էր կառավարության կողմից», գրել է Բուլութը։

Հեղինակ Սիդնի Նովիլն նկարագրել է աշխատանքային ճամբարը որպես «մի տարածք, ուր ձմեռն ավելի դաժան է, քան Մոսկվայում»։ Հարկային պարտապաններին ստիպել են քարեր կոտրել, սակայն ողբերգությունը դրանով չի ավարտվել․․․

Ինչեն գրել է՝ «40 հազար հարկային պարտապաններից մոտ 5 հազարին ուղարկեցին այս ճամբարները, և բոլորն էլ ոչ մահմեդական համայնքների անդամներ էին։ Դժբախտաբար, 21 մարդ մահացավ այդ ճամբարներում, իսկ կառավարությունը յուրացրեց նրանց ունեցվածքը և այն ցածր գնով վաճառեց թուրք մահմեդականներին»։

Բացի այդ, «Կառավարությունը բռնագրավեց նաև հարկային պարտապանների մերձավոր հարազատների ունեցվածքը, նույնիսկ եթե նրանք ուղարկվել էին աշխատանքային ծառայության»:

Բուլութը մեջբերել է նաև պատմաբան Քորի Գուդշտադին, որն իր՝ «Թուրքիան, հրեաները և Հոլոքոստը» գրքում գրել է Թուրքիայի փոքրամասնությունների ոչ մահմեդական քաղաքացիների՝ «Ունեցվածքի հարկի» պատճառած ֆինանսական և հոգեբանական կործանման մասին։ «Մարդիկ, որոնք ի վիճակի չէին վճարել, դիմումի դեպքում ստանում էին երկշաբաթյա երկարաձգում, սակայն տոկոսադրույքը գանձվում էր նաև այս ժամանակահատվածի համար։ Բազմաթիվ ընտանիքներ ստիպված էին վաճառել իրենց խանութներն ու բիզնեսները, իրենց տները, նույնիսկ գորգերը, կահույքը և կենցաղային այլ իրեր, որպեսզի հավաքեն հարկերի գումարները… Որոշ մարդիկ հուսահատությունից ինքնասպան էին լինում։ Արտասովոր հարկեր էին գանձվում նաև օտարերկրյա հրեաներից, և եթե նրանք ի վիճակի չէին վճարել, նրանց ունեցվածքը բռնագրավվում էր մինչև մահճակալներն ու պահարանները: Չնայած օրենքը սահմանում էր, որ 55-ից բարձր տարիքի մարդիկ ազատված են աշխատանքային ծառայությունից, սակայն 75 և 80 տարեկան տղամարդկանց և նույնիսկ հիվանդ մարդկանց քարշ էին տալիս  երկաթուղային կայարան և արտաքսում»։

Թուրքիայի վարչապետ Սարաչօղլուն այն ժամանակ հայտարարել էր. «Այս կերպ մենք վերացնելու ենք օտարերկրացիների խիստ վերահսկողությունը մեր շուկայում և թուրքական փողերը դնելու ենք թուրքերի ձեռքը»։

Թուրք ուսումնասիրող Սայիթ Չեթինօղլուն շատ է ուսումնասիրել և գրել Թուրքիայի կառավարության «Ունեցվածքի հարկի» քաղաքականության մասին՝ պատմական փաստաթղթերի և զոհերի վկայությունների հիման վրա: Հունական ծագմամբ մի թուրք կնոջ՝ Մարիկա Շիշմանօղլուի խոսքերով, նրա հայրը հարկադրված էր վճարել ահռելի մեծ հարկ՝ 30 հազար թուրքական լիրա, և ստիպված է եղել վաճառել ինչպես իր երկու տները, այնպես էլ խանութը, և դեռ չի կարողացել վճարել ամբողջ գանձվող գումարը։ Ուստի, նրան արտաքսել են Ասկալեի աշխատանքային ճամբար։ Նրա հորեղբոր վրա ևս աննախադեպ մեծ հարկային բեռ է դրվել և նրան հասցրել են ֆինանսական կործանման։ Նրան ևս արտաքսել են Ասկալե։ Նրա հայրը սրտի կաթվածից մահացել է Սիվրիհիսարի աշխատանքային ճամբարում, 57 տարեկան հասակում:

««Ունեցվածքի հարկը» չեղյալ հայտարարվեց 1944-ի մարտին՝ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների քննադատության ճնշման ներքո», գրել է Բուլութը: «Դա, այսպես կոչված, «աշխարհիկ» Հանրապետական ժողովրդական կուսակցությունն էր (CHP), որը սահմանեց այս «ջիզիա-kafir [անհավատ] հարկը» Թուրքիայի ոչ մահմեդական քաղաքացիների վրա»:
Թուրք լրագրող Բյուլթը եզրափակել է. «Թուրքիայի հիմնադիրներն ու գաղափարախոսները, 1923-ին Թուրքիայի Հանրապետությունը հիմնելուց ի վեր, քարոզել են խտրական և թուրքական գերազանցության մտածողություն, որը բացահայտել է իրեն՝ «Թուրքիան՝ թուրքերի համար» կարգախոսի ներքո: Բոլոր հաջորդ կառավարությունները գիտակցաբար փորձել են կյանքի կոչել այս կարգախոսը՝ կրոնական փոքրամասնությունների կյանքը վերածելով դժոխքի երկրի վրա։ Իշխող «Արդարություն և զարգացում» (AKP) կուսակցության կառավարության ագրեսիվ քաղաքականությունն ընդդեմ ոչ մահմեդականների՝ պարզապես այս մտածելակերպի շարունակությունն է»։

Հարութ Սասունյան` «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:22
ՄԻՊ-ն ահազանգում է բռնության հետ ասոցացվող արատավոր երևույթների մասին
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր կրկին հայտարարությամբ է հանդես եկել՝ իր մտահոգությունը հայտնելով քարոզարշավի ընթացքում հնչեցրած...
Աղբյուր` Panorama.am
20:13
Ռոբերտ Քոչարյան.Դիլիջանցիները պետք է շահագրգռված լինեն երկրում կայունության, բարեկեցության հաստատման համար
Տավուշի մարզում «Հայաստան» դաշինքի քարոզչական վերջին կանգառը Դիլիջանն է։ Մինչ այս, դաշինքի ներկայացուցիչները եղել են Զորական,...
Աղբյուր` Panorama.am
19:50
Ռոբերտ Քոչարյան. Ընտրատեղամասերում գիշերային հերթապահության կոչ եմ անելու
Իջևանում «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում քաղաքացիներից Անի Նասիբյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ...
Աղբյուր` Panorama.am
19:07
Աշոտյան. Կապիտուլյանտը ժողովրդին սպառնում է «պողպատե մանդատով», Ալիևը՝ «երկաթե բռունցքով
ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ ԱՐմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:03
ԱԺ-ի դիմաց էշով ակցիա իրականացրած քաղաքացին Ռոբերտ Քոչարյանին խնդրեց Փաշինյանին մի քանի օրով իրեն տալ
«Այսօր Բերդ քաղաքում Տեր հայրը մի հետաքրքիր բան ասաց՝ շաշը չի ամաչում, շաշի տերն է  ամաչում»,-Նիկոլ Փաշինյանի ծննդավայր...
Աղբյուր` Panorama.am
18:52
Միքայել Մինասյան. Նիկոլ-Աննա զույգը, իսկապես, դժոխային վիժվածքներ են
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրում է. «Քարոզարշավի կեսն անցավ. ո՞րն է ինձ համար ամենամեծ բացահայտումը, ամենամեծ...
Աղբյուր` Panorama.am
18:51
Սերժ Սարգսյան. Առանց մարտունակ բանակի հնարավոր չէ նորմալ ապրել ու զարգանալ
«Քանի դեռ սրանք իշխանության են, այս վիճակը շարունակվելու է։ Ուրիշ վիճակ չի լինելու»,-Գեղարքունիքի մարզում «Պատիվ ունեմ»...
Աղբյուր` Panorama.am
18:15
Վահե Հակոբյանը ներկայացրեց, թե ով է Բադալյան Բագրատը
«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը Տավուշի մարզի Բերդ քաղաքում հանդիպման եկած քաղաքացիներին...
Աղբյուր` Panorama.am
17:57
Կամ արգելում ես, կամ իրենք պետք է ընդունեն, որ օտարերկրյա գործակալ են. Քոչարյանը՝ Սորոսի գրասենյակի մասին
«Վեհափառ Հայրապետի հետ պարբերաբար, ռեժիմային հանդիպումներ ենք ունեցել միշտ, բոլոր հարցերը շատ արագ լուծվում էին՝ կապված եկեղեցու...
Աղբյուր` Panorama.am
17:48
Ռուբեն Խլղաթյանը կալանավորվել է
Դատարանը բավարարել է Արմավիրի նախկին քաղաքապետ, 2021թ․ հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող դաշինքի պատգամավորության...
Աղբյուր` Panorama.am
17:46
Մի զոհված զինծառայողի ընտանիքի պատմություն
«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը, որ բազմաթիվ բարեգործական ծրագրեր է իրականացնում Շիրակի մարզի տարբեր համայնքներում,...
Աղբյուր` Panorama.am
17:35
Սերժ Սարգսյանը Գավառի Սբ. Աստվածածին եկեղեցում
«Պատիվ ունեմ» դաշինքի թիմակիցների հետ ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Գեղարքունիքում նախընտրական հանդիպումների...
Աղբյուր` Panorama.am
16:07
Ընդդիմադիր ուժն եկավ իշխանության՝ վարկաբեկվեց և խայտառակվեց. Մանուկ Սուքիասյան
«Ես լիահույս եմ, որ հունիսի 21-ին մենք ունենալու ենք նոր Հայաստան»։
Աղբյուր` Panorama.am
16:04
Թռիչքային բառն իրենք օգտագործել են 2018-ից.. Ռոբերտ Քոչարյան
«Մենք ասում ենք ձեզ՝ մեզ հնարավորություն տվեք երկրում վիճակը շտկելու, բեռի տակ մտնելու համար»։
Աղբյուր` Panorama.am
15:01
ՄԻՊ ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել գերությունից վերադարձած 15 անձանց հետ
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել Ադրբեջանում գերությունից ազատ արձակված և...
Աղբյուր` Panorama.am
14:54
Նաիրա Զոհրաբյանը նամակով դիմել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Յոհան Մերֆիին
Նա նշել է, որ Փաշինյանը շարունակում է իր քարոզարշավի ընթացքում օգտագործել անընդունելի բառամթերք՝ ատելության, բռնության խոսք, հասարակությանը պառակտելու և տարբեր խմբերին միմյանց դեմ հրահրելու կոչեր:
Աղբյուր` Panorama.am
14:52
Այս իշխանությունների այցեքարտը՝ սուտ, կեղծիք, զրպատություն. Վահե Հակոբյան
Նա հայտարարեց, որ «Հայաստան» դաշինքը գալիս է որպեսզի ամեն ինչ դնի իր տեղը։
Աղբյուր` Panorama.am
14:45
Հունիսի 20-ի ընտրությունները պետություն ունենալու-չունենալու ընտրություն է. Իշխան Սաղաթելյան
«Մեր երկիրը գտնվում  է ճգնաժամի մեջ, մեր երկրի սահմաններն այսօր վտանգի առջև են, մեր երկրի ինքնիշախնությունն  այսօր հարցականի տակ...
Աղբյուր` Panorama.am
13:35
Պաշտպանը հարցումներ կուղարկի Հ1 և ՀՌԱՀ
Հանրայի հեռուստաընկերությունն ու «Պատիվ ունեմ» դաշինքը դիմել են ՄԻՊ-ին նախընտրական հոլովակի հեռարձակման ցուցադրման հարցով
Աղբյուր` Panorama.am
13:34
Ռոբերտ Քոչարյանը տեսակապով քննարկում է ունեցել 12 երկրներից հայ հասարակական-քաղաքական գործիչների, մտավորականների, գործարարների հետ
Հանդիպման մասնակից գործարարները Ռոբերտ Քոչարյանի հետ պայմանավորվել են հունիսի 20-ից անմիջապես հետո այցելել Հայաստան։
Աղբյուր` Panorama.am
13:32
Պետական բյուջեից տրամադրված գումարը նույնպես տնօրինվելու է որպես ընտրակաշառք. Մամիջանյան
Կառավարության վերջին նիստին չզեկուցվող հարցով պետական բյուջեից 750 միլիոն  դրամ տրամադրվել է կովիդի տնտեսական հետևանքների չեղարկմանը՝...
Աղբյուր` Panorama.am
12:59
«Պատիվ ունեմ»-ի ներկայացուցիչները բանավեճերի ժամանակ ի ցույց են դնում ՔՊ-ականների տգիտությունը. Մամիջանյան
«Նախընտրական բանավեճերի ժամանակ «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչները կարողացել են ի ցույց դնել մեր քաղաքացիներին իշխանական...
Աղբյուր` Panorama.am
12:48
Արթուր Վանեցյան. Այսօր ամենամեծ մեղքը մեր երկրում անտարբերությունն է
«Այսօր օրակարգում ամենակարևոր հարցը Արցախի խնդրի կարգավորումն է, մինչդեռ կապիտուլյանտ իշխանություններն իրենց քայլերով փորձում են...
Աղբյուր` Panorama.am
12:34
Այսպիսի արդյունքով մարդամեջ դուրս գալը ամոթ է. Ռոբերտ Քոչարյան
Տավուշի մարզի Նոյեմբերյանի քաղաքային հրապարակում «Հայաստան» դաշինքի քարոզարշավի ժամանակ բնակիչների հետ հանդիպմանը դաշինքի առաջնորդ,...
Աղբյուր` Panorama.am
12:29
Վանեցյան. Օտարերկրյա ֆինանսավորմամբ գործող ցանկացած ՀԿ, որը միջամտում է երկրի ներքին գործերին, չպետք է տեղ ունենա Հայաստանում
Այս իշխանությունները փչացրել են արտաքին գործընկերների հետ հարաբերությունները։ «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում...
Աղբյուր` Panorama.am
12:11
13.06.2021. Կորոնավիրուսի 39 նոր դեպք է գրանցվել, 3 մարդ մահացել է
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 5578 կորոնավիրուսով հիվանդ։
Աղբյուր` Panorama.am
12:10
Այս իշխանությունը քանդել է բոլոր այն արժեքները, որոնք գոյություն են ունեցել. Օհանյան
«Այս իրավիճակում մեզ իշխանության փոփոխություններ են պետք, որպեսզի գա փորձառու թիմ, ինչպիսին «Հայաստան» դաշինքն է»,-...
Աղբյուր` Panorama.am
12:05
Արթուր Վանեցյան. Հոկտեմբերի 19-ից հետո ցանկացած զինվորի զոհվելու միակ մեղավորն ու պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է
«Պարկերում ու նման պայմաններում զինվորների մասունքները պահելու տեսարանն իրոք սարսափելի է։ Պետք է հասկանալ, թե ինչու մենք ունեցանք, նման...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են
22:28 12/06/2021

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}