Հասարակություն 11:48 15/01/2020 Հայաստան

Մարտիրոսյան. Եթե մեկ կեղծ օգտատեր կարողանում է խարխլել մի բան, խնդիրն այդ ինչ-որ մի բանի մեջ է, ոչ թե կեղծ օգտատիրոջ

«Հայաստանում ձևավորվել է շատ հստակ պատկերացում, որ «ֆեյքը» վատ բան է»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց անվտանգության և լրատվամիջոցների փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Նա նշեց, որ դա ոչ միայն սխալ կարծիք է, նաև վտանգավոր, ինքն իր մեջ պարունակում է  ակնհայտ  պահանջ, որպեսզի բոլորը ցանցում լինեն  բաց:

««Ֆեյք» ասելով նկատի ունենք մարդու, որն իր անունով չի ներկայանում: Ելնելով խոսքի ազատությունից, նաև այն հանգամանքից, որ մարդ կարող է քաղաքացիական ակտիվիստ լինել կամ քաղաքական ընդդիմադիր հայացքներ ունենալ, ցանկանում է  թաքցնել իր ինքնությունը, բայց ունի ասելիք: Միանշանակ դատապարտել ֆեյքերին, կարծում եմ, իր հետևից բերում է այն գաղափարը, որ հանրությունը մեծ հաճույքով թույլ չի տա  արտահայտվել նրանց, որոնք պարզապես բաց խոսել չեն կարող: Վերջիվերջո մենք որպես երկիր արդեն ունենք ընդունված ազդադարի ինստիտուտ, որտեղ ենթադրվում է, որ մարդ կարող է իր ինքնությունը թաքցնելով՝ բացահայտումներ անել և պետությունը խրախուսում է»:

Ս.Մարտիրոսյանի խոսքով, իրավականը և բարոյախրատականը սկսել են խառնվել:

«Կոնկրետ Դիանա Հարությունյանի դեպքում փաստացի մեղադրանքներ են հնչում հոդվածներով, որ կային Ստալինի ժամանակ՝ ազգի դավաճանում և այլն: Հիշենք, որ  կան բաներ, որոնք դատապարտելի են, բայց պատժելի չեն»,- ասաց փորձագետը:

Նա ընդգծեց, որ եթե մեկ կեղծ օգտատեր կարողանում է խարխլել մի բան, խնդիրն այդ ինչ-որ մի բանի մեջ է, ոչ թե կեղծ օգտատիրոջ:

«Իհարկե, խնդիրներ այսօր կարող են առաջանալ, քանի որ սոցիալական ցանցերը թույլ են տալիս ակտիվորեն և ագրեսիվորեն ներազդել տեղեկատվական դաշտի վրա, բայց մեկ է՝ պետք է սխալների ուղղում անել, ոչ թե ընկնել ֆեյքերի ու վհուկների որսով զբաղվել»,- ասաց նա:

Ս. Մարտիրոսյանը նշեց, որ ֆեյք բացահայտելով՝ խնդիրը չի լուծվում, նույն ապատեղակատվությունը կարող է տեղադրվել հայաստանյան ֆեյսբուքում Բաքվից, ի՞նչ են անելու այս դեպքում:

«Կարող են նույն Դիանա Հարությունյան անուն-ազգանունը նորից  գրանցեն, ինչ ուզեն, գրեն իր անունից: Ընդհանրապես, զարմացա, որ Հայաստանից էր այդ  ֆեյքը, շատ տիպիկ ադրբեջանական  ձեռագիր էր, ընդունված ձև է՝ վերցնում, գրանցվում են կամ մի հայաստանցու պրոֆիլ կոտրում են»,- ասաց մասնագետը:

Ս.Մարտիրոսյանը նշեց, որ  քաղաքական տեսանկյունից բարդ իրավիճակ էր Իրան-ԱՄՆ հարաբերությունների հետ կապված, բայց ֆեյքը  լուրը  տարածվեց, որովհետև կար ոչ հստակություն՝ Հայաստանի պետական դիրքորոշումից ելնելով. «Եթե դու դիրքորոշում չես հայտնում կամ օպերատիվ տվյալ չես տալիս, դատարակ տեղ է առաջանում, մարդիկ էլ ցանկություն ունեն իմանալու, և ինչ էլ գցես, հասարակությունը քաշում է»: 

Նրա խոսքով, վերջին շրջանում ֆեյքերի բացահայտումների գործընթացն արագանում է։

Ասուլիսին ներկա ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վահան Հովհաննիսյանն ասաց, որ ներկայումս Քրեական օրենսգիրքը  չի պարունակում այնպիսի նորմեր, որոնցով կարող են հետապնդում իրականացնել կեղծ օգտատիրոջ  նկատմամբ, որը տարածում կամ հրապարակում է  կեղծ տեղեկությունները, որոնք  ոտնահարում են  հասարակական, պետական անվտանգությունը, մարդու սահմանադրական իրավունքները:

Նրա խոսքով, կոնկրետ Դիանա Հարությունյանի հետ կապված կանգնել են շատ վատ իրավիճակի առջև, քանի որ չունենալով կոնկրետ  գործիքակազմ, առաջադրել են մի մեղադրանք, որը քիչ թե շատ առերևույթ վերաբերելի է, սակայն, ըստ էության, չի պարունակում այդ նորմը: 

«Եթե 226 հոդվածով մեղադրանք է առաջադրված, որը կրոնական մոլեռանդության, ռասիզմի, ազգայնամոլության հոդվածն է, երբ անձի գործողություններն ուղղված են նման նպատակների, կեղծ օգտատիրոջ ցուցմունք-հայտարարությունից պարզ դարձավ, որ նրա նպատակները քաղաքական են: Սա այն հանցակազմն է, երբ շատ դժվար ապացուցելի է. եթե չլինի անձի խոստովանական ցուցմունքը, գրեթե անհնար է ապացուցել, որ անձի գործողություններն ուղղված են այդ նպատակներին»,- ասաց Վ.Հովհաննիսյանը:

Փաստաբանը կարծում է, որ այս գործն ի վերջո ունենալու է արդարացման դատական ակտ, քանի որ չկա կոնկրետ նորմ, որը կարգավորի այդ հարաբերությունները:

Սամվել Մարտիրոսյանի կարծիքով, ֆեյքերի դեմ  ընդհանրապես պետք չէ պայքարել, պետք է հստակ ձևավորել տեղեկատվական հոսքեր, կրթել հանրությանը, ստեղծել լրատվամիջոցների համար այնպիսի միջավայր, որպեսզի  թույլ տան ավելի օպերատիվ աշխատել՝ տրամադրելով ավելի օպերատիվ տեղեկատվություն՝ ելնելով Տեղեկատվության ազատության  օրենքից:

«Եթե պայքարում ես բուն ֆեյքերի դեմ, ոչ թե պատճառների, ամբողջ քո ռեսուրսն ուղղում ես սխալ ուղղությամբ»,- ասաց փորձագետը:

Փաստաբանը նշեց, որ կեղծ տեղեկատվության  դեմ պայքարը պետք է իրականացվի  օրենսդրական մակարդակով։

«Ընդունենք կեղծ տեղեկատվությունը տարածել է իրական օգտատերը կամ լրատվամիջոցը, ինչը հանգեցրել է բազմաթիվ իրավունքների խախտման: Նման դեպքում չունենք որևէ օրենսդրական նորմ»,- ասաց Վ. Հովհաննիսյանը: 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:37
Թոփչյանը կրկին հրավիրված է ղեկավարելու Սիցիլիայի սիմֆոնիկ նվագախումբը
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը կրկին հրավիրված է ելույթ ունենալու Սիցիլիայի...
Աղբյուր` Panorama.am
20:34
Իմ հարազատները ջարդերի արդյունքում ցրվել և այժմ ապրում են տարբեր երկրներում, և մենք միմյանց չենք ճանաչում.Աննա Աստվածատուրյան
Հունվարի 20-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովում տեղի է ունեցել Բաքվի հայ բնակչության զանգվածային ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված...
Աղբյուր` Panorama.am
20:33
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը դիմել է դատարան՝ ընդդեմ Ռուստամ Բադասյանի
Պահանջում են Արմեն Դանիելյանի և Մհեր Արղամանյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցել
Աղբյուր` Panorama.am
20:30
21-րդ դարի լավագույն ֆիլմերը
«Խենթ Մաքսը.Զայրույթի ճանապարհը»  գլխավորել է  21-րդ դարի լավագույն ֆիլմերի ցանկը, որը կազմել են Empire ամսագրի...
Աղբյուր` Panorama.am
20:24
Երաժիշտ Դեվիդ Օլնին մահացել է համերգի ժամանակ՝ բեմի վրա
ԱՄՆ-ում մահացել է երգիչ և կոմպոզիտոր Դեվիդ Օլնին: Երաժիշտը մահացել է հենց համերգի ժամանակ բեմի վրա: kulturomania.ru կայքը, հղում անելով NME-ին,...
Աղբյուր` Panorama.am
20:06
Բացահայտվել են Հրազդանի նախկին քաղաքապետի ապօրինությունները
ՀՀ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված...
Աղբյուր` Panorama.am
20:02
Ձմեռային պատանեկան օլիմպիական երրորդ խաղերը շարունակվում են
Լոզանում շարունակվում են ձմեռային պատանեկան օլիմպիական երրորդ խաղերը: Հունվարի 19 –ին 1, 5 կմ արագավազքւմ  Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:55
Տեղի է ունեցել փաստաբանի և վստահորդների միջև խոսակցության անթույլատրելի գաղտնալսում
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ  փաստաբանների իրավունքների պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am
19:52
«Նոր կորոնավիրուսով» պայմանավորված դեպքերը սկսել են արձանագրվել 2019 թվականի դեկտեմբերից
Վերջին շրջանում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) և Չինաստանի կառավարությունը խոսում են կորոնավիրուսի ընտանիքին պատկանող...
Աղբյուր` Panorama.am
19:46
«Զվարթնոցում» տղամարդու ուղեբեռում թմրամիջոց են հայտնաբերել
Հունվարի 18-ին ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները,...
Աղբյուր` Panorama.am
19:44
Ներկա պայմաններում նրանք կրում են կառավարության համար պատասխանավություն, սակայն որոշումների կայացման վրա չեն ազդում.Դանիելյան
Վերլուծաբան Ստեփան Դանիելյանը համացանցում գրառում է կատարել, անդրադառնալով Հայաստանում իշխանափոխության տարբերակներին: ...
Աղբյուր` Panorama.am
19:35
2019թ. Անկարայում արտահանման ամենամեծ ցուցանիշը գրանցվել է պաշտպանական արդյունաբերությունում
Թուրքիայի արտահանողների միությունը տվյալներ է հրապարակել 2019թ. մայրաքաղաք Անկարայի արտահանման ծավալների մասին: Ըստ այդ տվյալների` Անկարայի...
Աղբյուր` Panorama.am
19:31
Պղնձի արտադրության մետալուրգիական ձեռնարկության շահագործումը բարձր ռիսկայնություն է պարունակում. Լիլիա Շուշանյան
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում պետական կառույցների և հանքարդյունաբերող ընկերությունների մասնակցությամբ այսօր տեղի...
Աղբյուր` Panorama.am
19:27
Հայաստանում «Արմավիրը» ստուգողական երեք հանդիպում կանցկացնի
 Երևանյան թիմի մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ ավանդույթի համաձայն Ռուսաստանի ազգային լիգան ներկայացնող «Արմավիրը»...
Աղբյուր` Panorama.am
19:25
Ե՞րբ տեղի կունենան Արցախում համապետական ընտրությունները
2020 թվականի համապետական ընտրությունները տեղի կունենան մարտի 31-ին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է  Արցախի ԱԺ նախագահի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
19:18
Արտաշատի պոլիկլինիկան առաջիկայում կվերանորոգվի
Արտաշատի պոլիկլինիկան առաջիկայում կվերանորոգվի.շենքը կբարեկարգվի բացառապես Արտաշատի ԲԿ-ի միջոցներով:Այս մասին տեղեկացնում է Արարտի մարզպետարանի...
Աղբյուր` Panorama.am
19:16
«Հայաստանի ազգային հերոսներից» մեկը խոցվել է թիկունքից արձակված 2 գնդակով.Ղարամյան
Ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել  Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը, նշելով,...
Աղբյուր` Panorama.am
19:11
Ներքին Անվտանգության վարչությունը 17 տարեկան է
Հունվարի 20-ը ոստիկանության ներքին անվտանգության վարչության կազմավորման օրն է։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության տեղեկատվության և...
Աղբյուր` Panorama.am
19:04
Արդարադատության նախարարի տեղակալը մասնակցել է զույգի ամուսնության գրանցման պաշտոնական արարողությանը
Արդարադատության նախարարի տեղեկալ Վահե Դանիելյանն այսօր Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության Սպասարկման գրասենյակում...
Աղբյուր` Panorama.am
18:58
Ամերիկյան ներդրողը ցանկանում է ֆինանսավորել Ստամբուլի ջրանցքի կառուցումը
Թուրքիայում բուռն քննարկումների պատճառ դարձած Ստամբուլի ջրանցքի կառուցումը ֆինանսավորելու պատրաստակամություն է հայտնել ամերիկյան խոշորագույն...
Աղբյուր` Panorama.am
18:52
Չի կարող մանր մասնավոր անասնապահ գյուղացին իր սեփականության մի մասը զիջի ինչ-որ անհասկանալի սպանդանոցի.Բագրատյան
Անասնապահների ցույցը կառավարության դեմ լիովին արդարացված է։ Չի կարող մանր մասնավոր անասնապահ գյուղացին իր սեփականության մի մասը զիջի ինչ-որ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Հայկական պատվիրակության հանդիպումները՝ Լոնդոնում
Համաշխարհային կրթական համաժողովին մասնակցելու նպատակով Լոնդոնում կատարած այցի շրջանակում Բրիտանական խորհրդում հայկական պատվիրակությունն այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:37
«Սանասարյան հանի» շենքն այսուհետև պատկանելու էր Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչությանը
2019թ. Թուրքիայում վճռաբեկ դատարանը Ստամբուլում գտնվող հայկական «Սանասարյան հանի» (Սանասարյան տան) սեփականության իրավունքը...
Աղբյուր` Panorama.am
18:29
ԶՈՒ ՀՕՊ զորքերի պետը մեկնել է Մոսկվա
ԶՈՒ ՀՕՊ զորքերի պետ - վարչության պետ, ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին (ՊՆԽ) առընթեր ՀՕՊ հարցերով համադրման կոմիտեի...
Աղբյուր` Panorama.am
18:12
Շարունակելու ենք օրենսդրական բարեփոխումների գործընթացը .Դավիթ Բեգինյան
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում հունվարի 20-ին տեղի է ունեցել ընդլայնված կազմով խորհրդակցություն, որը վարել է ՀՀ գլխավոր հարկադիր...
Աղբյուր` Panorama.am
18:06
ԵՄ-ն 75 տոկոսով կրճատում է Թուրքիայի օգնությունը
ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը նամակ է գրել Եվրախորհրդարանին, որում նա նշում է, որ ԵՄ-ն 75 տոկոսով...
Աղբյուր` Panorama.am
17:57
ԱԱԾ. Բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի ներկրման կայուն ուղու գործունեության դեպք
Ազգային անվտանգության ծառայությունը Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական...
Աղբյուր` Panorama.am
17:53
Հրաչյա Հակոբյան. Այդ տեքստերը չպիտի լինեին այդ մամուլում
«Հայաստանում մամուլի նկատմամբ որևէ ճնշում չկա»,- լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
17:48
ՍԱՏՄ-ն վերահսկելու է, որ կենդանիների մորթը կատարվի սպանդանոցներում
Սպանդանոցային մորթի անցման պարտադիր պայմանը նաև սանիտարահիգիենիկ խնդիրների կարգավորմանն է ուղղված: Հիշեցնում են ՍԱՏՄ-ից ու ընդգծում....
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՍԴ դեպի միապետություն ճանապարհի վերջին օղակն է մնացել. Արսեն Բաբայան
12:01 27/12/2019

ՍԴ դեպի միապետություն ճանապարհի վերջին օղակն է մնացել. Արսեն Բաբայան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}