Հասարակություն 14:00 15/01/2020 Հայաստան

Պեղումների արդյունքում Արտաշատում հայտնաբերվել է հնագույն ջրամատակարարման համակարգ

Հնագիտության ասպարեզում 2019 թվականին կարևոր  ձեռքբերումներ են գրանցվել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը՝  ներկայացնելով նախորդ տարի տարբեր հնավայրերում կատարած պեղումների արդյունքները։

Նրա խոսքով՝ 2019 թ-ին իրականացված հնագիտական պեղումների արդյունքում Արտաշատում հայտնաբերել են հնագույն ջրամատակարարման համակարգի հսկայական հատված, որը վերաբերվում է Հռոմեական շրջանին. «Ըստ էության, դրանք եղել են ջրանցքներ (աքվեդուկ)։ Ջրմատակարարման համակարգի տվյալ հատվածը զբաղեցնում է մոտ 1 կմ տարածք, որի վրա 20 ջրանցքների հիմքեր են բացվել»։

Նրա խոսքով՝   լեգենդար մայրաքաղաք Արտաշատում վերջին 10-15 տարիներին իրականացված պեղումները վկայում են, որ այն լուրջ արքայանիստ քաղաք է եղել։ 2020 թվականին, ըստ նրա, այստեղ պեղումները կշարունակվեն, որպեսզի հասկանան, թե այդ տարածքում ինչ է պահպանվել։

Պավել Ավետիսյանը նշեց նաև, որ Խոր Վիրապի հարևանությամբ սեփականաշնորհված հողերի մեջ գտել են հսկայական պալատական շինություններ, որոնց հիմքերը պահպանվել են: Ըստ նրա՝ պետք է ծրագրեր մշակեն և այս տարի արդեն այդ ուղղությամբ կոնկրետ աշխատանքներ իրականացվեն։

«Պետք է հասկանանք, թե այդ տարածքում ինչպես  ենք պեղումներ  իրականացնելու, քանի որ դրանք սեփականաշնորհված հողեր են»,- ասաց հնագետը։

Գիտնականն անդրադարձավ նաև Արմավիրի Լեռնագոգ գյուղի տարածքում 2-3 տարի առաջ հայտնաբերված Նեոլիթյան շրջանի բնակավայրին։ 

Պավել Ավետիսյանի խոսքով՝ Լեռնագոգում պեղումների արդյունքում հայտնաբերվել է ստացիոնար բնակատեղի, որի ստորին շերտերը թվագրվում են մ.թ.ա. 8-րդ հազարամյակի վերջով, 7-րդ հազարամյակի սկզբով:

«Դա նշանակում է, որ մենք Հայաստանում առաջին անգամ բացել ենք վաղ  Նեոլիթյան  շրջանի բնակավայր, իսկ մինչ այդ Հայաստանի տարածքում ստացիոնար հնագույն բնակատեղիները հայտնաբերվել են Ակնաշենում, Մասիս բլուրում՝ թվագրված Ք.ա. 6-րդ հազարամյակով»,- ասաց գիտնականը՝ հավելելով, որ Լեռնագոգում պեղումները կշարունակվեն նաև այս տարի։

Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրենը կարևոր ձեռքբերումներից առանձնացրեց նաև այն, որ հայ-իտալական արշավախումբի կողմից Կոտայքում Վանի թագավորության շրջանում կառուցված դղյակ-ամրոցում իրականացված պեղումների ծրագիրը ներկայացվել է Եվրոպական մշակութային ժառանգության «Եվրոպա Նոստրա» մրցանակաբաշխությանը, որը Հուշարձանների պահպանության անվանակարգում արժանացել է առաջին մրցանակի։

Պավել Ավետիսյանը նշեց, որ այս տարի ևս Սոլակ 1- հնավայրում պեղումները կշարունակվեն։  Նաև հայտնեց, որ հնագետները պեղումներ են իրականացնում և կշարունակեն իրականացնել այն հուշարձաններում, որոնք նախատեսվում են ռեստավրացիայի ենթարկել։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:12
«Այլընտրանքային նախագծեր խումբ». Կառավարությունն ու ժողովուրդը նյարդայնացնում են միմյանց
«Այլընտրանքային նախագծեր խումբ»-ն իր պատրաստած ու տարածած հոդվածում գրում է. «Non-stop ռեժիմով հանրությանը դիմող...
Աղբյուր` Panorama.am
17:06
Արցախի ոստիկանապետն ընդունել է ՄԻՊ-ին
Արցախի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Հակոբջանյանն այսօր  ընդունել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան...
Աղբյուր` Panorama.am
17:00
Արթուր Վանեցյանը Վանաձորում մասնակցել է կուսակցության և հիմնադրամի գրասենյակների բացման արարողությանը
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը Լոռու մարզի Վանաձոր քաղաք կատարած այցելության ընթացքում մասնակցել է կուսակցության...
Աղբյուր` Panorama.am
16:54
Վարակվածները մեծամասամբ պայմանագրային զինծառայողներ ու սպաներ են. Բալայան
«Բանակում վարակվածներ ունենք, նրանք գտնվում են հսկողության ներքո»,- խորհրդարանում ասաց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝...
Աղբյուր` Panorama.am
16:44
Մահացել է Հովհաննես Զարդարյանի հայտնի «Գարուն» կտավի հերոսուհին
Մոսկվայում 82 տարեկանում մահացել է թարգմանչուհի, խմբագիր և հրապարակախոս Մայա Հայ-Արտյանը։ Նա խորհրդային և հայ հայտնի ռեժիսոր և սցենարիստ Արտաշես...
Աղբյուր` Panorama.am
16:37
Կառավարման փորձագետ. Մենք անցնում ենք բիֆուրկացիոն կետը
Հայաստանի Հանրային խորհրդի նախկին անդամ, կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը զգուշացնում է՝ մենք անցնում ենք բիֆուրկացիոն կետը։...
Աղբյուր` Panorama.am
16:30
Մահացել է ԱԺ նախկին նախագահ Արմեն Խաչատրյանը
63 տարեկանում մահացել է ԱԺ նախկին նախագահ Արմեն Խաչատրյանը։ Մահվան բոթը հրապարակել է «Երկիր Մեդիա»-ն։ Ներկայացնում ենք Արմեն...
Աղբյուր` Panorama.am
16:25
«Ժառանգություն». Պարետատան և առողջապահության պատասխանատուները պետք է հրաժարական տան
«Ժառանգություն» կուսակցության վարչությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Վերլուծելով Հայաստանում մարտի 16-ից...
Աղբյուր` Panorama.am
16:22
Երևանի կենտրոնում չորս աղբամաններն այրել են երիտասարդ աղջիկն ու տղան
Մայիսի 28-ին այրել էին մայրաքաղաքի Թումանյան և Նալբանդյան փողոցների խաչմերուկում տեղադրված 4 աղբամաններն ու վնասել այդտեղ գործող սուպերմարկետի...
Աղբյուր` Panorama.am
16:15
Ամբողջ աշխարհում կորոնավիրուս է ախտորոշվել 6,38 միլիոն մարդու մոտ
Համաճարակի սկսվելուց ի վեր, կորոնավիրուսային վարակը հայտնաբերվել է 6,382,951 մարդու մոտ, վերջին 24 ժամվա ընթացքում՝ 112,193 մարդու մոտ: Այդ...
Աղբյուր` Panorama.am
16:07
Գեղարքունիքի մարզի Սևան համայնքը փակ կմնա մինչև հունիսի 10-ը. մարզպետ
ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Սևան համայնքի վարչական և տնտեսական սահմանափակումները, համայնքի  սահման մուտք գործելու և...
Աղբյուր` Panorama.am
15:57
Արման Աբովյանն ու Ալեն Սիմոնյանը ազնվության փոխադարձ կոչեր հնչեցրին
«Կարող եք նաև պարոն Ծառուկյանին մեղադրել, որ ասում էր՝ բարի մարդկանց վիրուսը չի կպնում, բայց հիմա նիստերի դահլիճ չի գալիս»,-...
Աղբյուր` Panorama.am
15:50
Հրաչյա Սարիբեկյան. Ազգային գրադարանի առցանց շտեմարաններն արդեն հասանելի են
Հայաստանի ազգային գրադարանի առցանց շտեմարաններն արդեն հասանելի են։ Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց գրադարանի տնօրենի պաշտոնակատար Հրաչյա...
Աղբյուր` Panorama.am
15:43
Հունաստանի ԳՇ պետի ակնարկը Թուրքիային․ Պատրաստ ենք ճզմելու մեզ թերագնահատողներին
Էգեյան ծովում ու Միջերկրական ծովի արևելքում Անկարայի գործողությունների պատճառով շարունակվում են լարված մնալ հարաբերությունները Թուրքիայի ու...
Աղբյուր` Panorama.am
15:35
ՊԵԿ փոխնախագահ. Շրջանառությունները շուրջ 20 տոկոսով նվազել են
Այս տարվա չորս ամիսներին ՀԴՄ կտորններով արտացոլված իրացման շրջանառությունը և հաշվարկային փաստաթղթերով արտացոլված իրացման շրջանառությունը, նախորդ...
Աղբյուր` Panorama.am
15:30
Չխոսեն սպեցնազ մտցնելու մասին, չխոսեն դուբինկաներով առողջություն պարտադրելու մասին. Նաիրա Զոհրաբյան
«Այս երկու օրը մենք տեսնում ենք շատ վտանգավոր, շատ անազնիվ մի տենդենց՝ ողջ պատասխանատվությունը գցել, իրենց ձևակերպմամբ, անպատասխանատու...
Աղբյուր` Panorama.am
15:21
Կառավարության հակաճգնաժամային համակարգը տապալված է. Մելքումյան
«Մեր հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության վերջին ցուցանիշները ստեղծել են բարդագույն իրավիճակ»,- խորհրդարանում ասաց ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
15:13
Շվեդիայում կորոնավիրուսի դեմ պայքարի հակասական ռազմավարության հեղինակն ընդունում է իր սխալները
Շվեդիայի գլխավոր համաճարակաբանը խոստովանել է, որ «Կովիդ-19»-ի դեմ պայքարի իր ռազմավարությունը հանգեցրել է շատ մահերի, այն բանի...
Աղբյուր` Panorama.am
15:05
Արման Թաթոյան. Եկե՛ք գործենք միասնաբար
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կոչ է անում քաղաքացիներին համատեղ պայքարել կորոնավիրուսի ու դրա տարածման դեմ։ «Սիրելի՛...
Աղբյուր` Panorama.am
14:59
Որոնումներ՝ հասկանալու համար COVID-19-ի կապը Կավասակի հիվանդության հետ
COVID-19-ի համաճարակի տարածման պայմաններում առողջապահական կազմակերպությունները հայտարարում էին, որ այն առավելապես վտանգավոր է տարեցների, մի շարք...
Աղբյուր` Panorama.am
14:50
Համավարակի դեմ պայքարի համար պատասխանատուները պետք է ազատվեն. Մարուքյան
«Մոտավորապես երկու ամիս է՝ նույն վիճակն է՝ բանկերի մոտ նույն հերթերն են, թոշակները նույն ձևով են տրամադրվում»,- խորհրդարանում...
Աղբյուր` Panorama.am
14:47
Տաթևիկ Ռևազյան. Որոշման փոփոխության հարցը կարող է քննարկվել 2022 թ. նոյեմբերին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռավար ռեժիմով կառավարությունում խորհրդակցություն է անցկացրել Հայաստանի քաղաքացիական ավիացիայի ոլորտի ներկա...
Աղբյուր` Panorama.am
14:31
Փաշինյան. Այն, ինչ տեսա ձեր օգնությամբ, կատաստրոֆա է
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան երկրորդ ուղիղ եթերի ժամանակ ասաց, վերջին օրերեին դաժան խոսակցություն է ունեցել ոստիկանության պետի ու...
Աղբյուր` Panorama.am
14:21
ՓՊ-ն շարունակում է իրականացնել իրավաբանական անվճար օգնություն առցանց
Հայաստանի Հանրապետությունում պայմանավորված կորոնավիրուսի համավարակի  առկա սահմանափակումներով  ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի...
Աղբյուր` Panorama.am
14:15
Ինչպե՞ս տան պայմաններում խնամել COVID-19-ով վարակված մեծահասակին ու երեխային
«Տնային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում են ստանում շատ թեթև կամ անախտանիշ  կորոնավիրուսով վարակված պացիենտները, որոնք...
Աղբյուր` Panorama.am
14:05
Վանեցյան. Փաշինյանը պետք է հրաժարական տա
«Այն, ինչ կատարվում է երկրում, աղետ է»,-ըստ «Հրապարակ»-ի, ասել է նա։
Աղբյուր` Panorama.am
13:56
Պենտագոնը 1.6 հազար զինվորական է ուղարկում Վաշինգտոնի շրջան
Պենտագոնը ԱՄՆ մայրաքաղաքի հարևանությամբ տեղակայել է մոտ 1,6 հազար զինվորականի՝ պայմանավորված այն անկարգություններով, որոնք սկսվել էին...
Աղբյուր` Panorama.am
13:51
Արայիկ Հարությունյան. Հատ-հատ կգնանք խախտումների հետքերով, հարցերը տեղում կլուծենք
Դպրոցներում դասագրքեր ստանալիս, ատեստատներ հանձնելիս կուտակումների առաջացումն ուղիղ տնօրենների պատասխանատվությունն է։ Ֆեյսբուքյան իր էջում ուղիղ...
Աղբյուր` Panorama.am
13:48
Արագածավան գյուղի 3 բնակիչներին դանակահարել է համագյուղացին
Հունիսի 3-ին` տարբեր ժամերի, «Թալինի» բժշկական կենտրոնից ահազանգեր են ստացվել այն մասին, որ ձախ կրծքավանդակի ծակած-կտրած վերք,...
Աղբյուր` Panorama.am
13:45
Չենք կարող հիվանդության դեպքերի նվազման մասին խոսել, և սա դրական պրոցես է. Զեյնալյան
«Հաստատված դեպքերի մեծ թիվը պայմանավորված է նաև թեստերի քանակի հետ, և հիվանդության թվի աճի համար պետք չէ մեղավորներ փնտրել»,-...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արթուր Վանեցյան. Հայաստանում մարդը պետք է լավ ապրի, սա է իմ երազանքը
18:36 30/05/2020

Արթուր Վանեցյան. Հայաստանում մարդը պետք է լավ ապրի, սա է իմ երազանքը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}