Տնտեսություն 16:14 15/01/2020 Հայաստան

Սովորող և աշխատող ուսանողների վարձը եկամտահարկով փոխհատուցելու նախագիծը հավանության արժանացավ

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովն այսօր հավանություն տվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Լիլիթ Մակունցի օրենսդրական նախաձեռնությունը։ Խոսքը Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին է։

Նախագծով առաջարկվում է բարձրագույն ուսումնական հաստատությունների՝ կառավարության կողմից հաստատված մասնագիտություններով առկա ուսուցմամբ մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում սովորող և միաժամանակ աշխատող անձանց եկամտային հարկը վերադարձնել՝ ուսման վարձի փոխհատուցման նպատակով:

Քննարկման ժամանակ Սիսակ Գաբրիելյանը նշեց, որ այս ընթացքում հանդիպել են ուսանողների, դասախոսների հետ, լսել են նրանց կարծիքները, մտահոգություններն ու առաջարկությունները, բացի այդ, նախագիծը մշակելիս համագործակցել են  Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ։

Պատգամավորը նաև ասաց, որ Կառավարության ծրագրով, ինչպես նաև «Իմ քայլը» դաշինքի ծրագրով  խրախուսում են աղքատության հաղթահարումը՝ հատկապես կրթության և աշխատանքի միջոցով, և հենց այս երկու գաղափարներն էլ ներառվում են նախագծում:

«Այն քաղաքացիները, որոնք ուսմանը զուգահեռ կաշխատեն, նրանց եկամտային հարկը կվերադարձվի ուսման վարձի համար: Սկզբում նախագիծը վերաբերում էր միայն բակալավրիատի ուսանողներին, սակայն, քանի դեռ  չի ընդունվել Կրթության մասին օրենքը, այս փուլում նախատեսում ենք այդ կարգավորումը կիրառել մագիստրատուրայի, ասպիրանտուրայի, օրդինատուրայի համար»,- նշեց Սիսակ Գաբրիելյանը:

Նշենք, որ հիմնավորման համաձայն՝ նախագիծը կխրախուսի  երիտասարդ աշխատողներին հրաժարվելու առանց աշխատանքային պայմանագրի աշխատելու առաջարկներից, կբերի նրանց օրինական դաշտ, ինչպես նաև աշխատող երիտասարդների  մեջ կդաստիարակի աշխատելու և միաժամանակ հարկ վճարելու  մշակույթ:

Լիլիթ Մակունցն անդրադառնալով նախագծի փիլիսոփայությանը՝  նշեց, որ  կարևորն այստեղ աշխատանքի խրախուսումն է: «Ուսանողների ուսման վարձը, այդ թվում՝ մագիստրատուրայում, վճարում են ծնողները, ընտանիքները, և մենք գտնում ենք՝  մագիստրատուրայում սովորող ուսանողներն այն կարգավիճակում են, որ կարող են և աշխատել, և հոգալ իրենց ուսման վարձը: Այստեղ նաև հոգեբանություն, մոտեցում է ձևավորվում, որը կարող է վարակիչ լինել այլ ոլորտների համար»,- ընդգծեց Լիլիթ Մակունցը։

Պատգամավորը նաև ասաց, որ բակալավրիատում ուսանողները հաճախ մասնագիտությունն իներցիոն կերպով են ընտրում, իսկ երբ գալիս է աշխատանքի հարցը, ուսումնասիրում են աշխատաշուկան, տեսնում են, թե որ ոլորտներում են շատ վարձատրվելու, ուզում են մասնագիտությունը փոխել:

Լիլիթ Մակունցի  խոսքով՝ քաղաքացին պետք է հնարավորություն ունենա աշխատելու միջոցով  նաև փոխի իր մասնագիտությունը։

Պատգամավորն անդրադարձավ նաև բուհերում պետպատվերով ընդունվողներին. «Մենք ներդրում ենք կատարում մասնագետի վրա և հետո չենք հոգում այն մասին, որ այդ մասնագետը վերադարձնի ներդրումը պետությանը և աշխատի, օրինակ, պետական համակարգում, և հաճախ պետպատվերով սովորող ուսանողն արտագաղթում է»:

Լիլիթ Մակունցը նշեց, որ  ուսումնասիրել են արտագաղթողների վիճակագրությունը և պարզել, որ հատկապես մագիստրատուրայի տարիքում մեծ է արտագաղթելու հակվածությունը, քանի որ եվրոպական շատ երկրներում հնարավորություն է տրվում  անվճար ստանալ լավ կրթություն՝ կրթաթոշակների միջոցով։  «Շատ հաճախ այդ  ուսանողները չեն վերադառնում հայրենիք, մինչդեռ եթե նրանք Հայաստանում աշխատանք ունենային ու կրթություն կարողանային ստանալ, այս դեպքերը զգալիորեն կկրճատվեին»,- ընդգծեց պատգամավորը։

«Իմ քայլը» խմբակցության անդամ Արտակ Մանուկյանը նկատեց, որ թեև հետաքրքիր նախագիծ է, սակայն նա նաև այն կարծիքին է, որ նախագծի ընդունումը հակառակ արդյունքը կունենա։ «Օրինակ, 45 տարեկան մարդը, որն արդեն ունի աշխատանք, նախագծի ընդունումից հետո արհեստականորեն կգնա մագիստրատուրա, որ եկամտահարկ ստանա, իսկ արդյունքում՝  կրթության կարևորությունը կնվազի»,- նկատեց Արտակ Մանուկյանը։

Սիսակ Գաբրիելյանն էլ հակադարձեց՝ նշելով, որ այսօր ամենաթանկ բանը ժամանակն է, եթե մարդը պատրաստ է դասերի գնալ, սովորել, քննությունների գնալ, ապա չի  կարծում, որ դա օգուտ չի տա:

Լիլիթ Մակունցն էլ նշեց, որ այսօր շատերն իրենց մասնագիտությունների գծով չեն աշխատում, ինչը մտահոգիչ է. «Մենք կարծում ենք՝ նաև այս քայլով կխրախուսենք, որ մարդիկ ընտրեն աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագիտություններ։ Այսօր շատ դեպքերում կրթությունը միայն տեսական է ու որևէ կապ չունի աշխատանքի հետ: Սրա հաջորդ քայլը պետք է լինի այն, որ մենք աշխատաշուկան ու կրթությունը մոտեցնենք իրար»:

«Իմ քայլը» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյան հայտնեց կարծիք՝ այս փոփոխություններից հետո ուսման որակը կտուժի, իսկ ինչ չափով՝ դժվար է ասել:

«Կառավարությունը ցանկը որոշելիս պետք է հաշվի առնի,որ հետագայում այդ մասնագետները պետական համակարգում գան աշխատեն: Եթե կառավարությունը նման հույս ունի, դա պետք է պայմանագրերով ֆիքսի, իսկ ավելի նպատակահարմար չի՞ լինի, որ կառավարությունը հաստատի այն մասնագիտությունների ցանկը, թե  ովքեր հետո գան աշխատեն պետական համակարգում, երեք տարվա ընթացքում այդ  գումարները հետ է վերադարձվում»։

Քննարկման մասնակիցներից ոմանք նկատեցին, որ հետ վերադարձող չի լինի, Հովիկ Աղազարյանն  էլ արձագանքեց. «Բա որ հետ գալացող չի լինելու, հավայի բան եք անում, որ ի՞նչ»:

Լիլիթ Մակունցը փորձեց բացատրել, որ այս նախագիծը մագիստրատուրայում կրթության որակի վրա վրա ազդեցություն ունենալ չի կարող. «Զրոյական ազդեցություն: Եթե խոսում ենք ուսման որակի ազդեցության մասին, ապա պետք է այսօր արգելենք մագիստրատուրայի  ուսանողներին աշխատել, ինչը մենք, բնականաբար,  չպետք է անենք, նույնիսկ բակալավրում են աշխատում:

Բուհերն ունեն ճկուն մոտեցում, մագիստրատուրայում դասերն անցկացվում են հիմնականում շաբաթ օրերին, ավելին, աշխատող ուսանողների մոտիվացիան լավ սովորելու շատ ավելի մեծ է: Ինչ վերաբերում է ուսանողի առաջ պայման դնելուն, որ անպայման հետո աշխատեն պետական համակարգում, սա խնդրահարույց է, քանի որ պետականը մրցունակ չէ»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:25
Դահուկավազքի առաջնություն Աշոցքում շարունակվում է
Աշոցքում շարունակվում է նախօրեին  մեկնարկած Հայաստանի դահուկավազքի առաջնությունը: Մրցումներին մասնակցում են Գյումրիի, Աշոցքի, ...
Աղբյուր` Panorama.am
19:18
Մեքսիկայում սերիալի նկարահանումների ժամանակ երկու դերասան է մահացել
Նրանք նկարահանվում էին «Ճշմարտության առջև առանց վախի» սերիալում:
Աղբյուր` Panorama.am
19:08
Ադրբեջանի քաղաքացին Վրաստանում 10 տարվա ազատազրկման է դատապարտվել
Վրաստանում տասը տարվա ազատազրկման է դատապարտվել Ադրբեջանի քաղաքացի Խ.Գ-ն։ Դատարանն ապացուցված է համարել նրա մեղքը։ «Գրուզիա...
Աղբյուր` Panorama.am
18:58
Ճապոնացիների 80 տոկոսը կողմ է մահապատժի պահպանմանը
Ճապոնացիների ավելի քան 80 տոկոսը կողմ են արտահայտվել երկրում մահապատժի պահպանմանը: Ռիա նովոստիի հաղորդմամբ, նման հետազտության տվյալներ է...
Աղբյուր` Panorama.am
18:47
Հունվարի 20-ին էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում ու չորս մարզերում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 20-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
18:41
Աղոթք Սուրբ Գայանեում՝ Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցի առիթով
Արցախի թեմի բոլոր եկեղեցիներում, Սուրբ Պատարագից անմիջապես հետո, նույնպես կատարվելու է հոգեհանգստյան կարգ՝ Բաքվի ջարդերին զոհ դարձած հայորդիների համար։
Աղբյուր` Panorama.am
18:35
Աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում առաջատարը փոխվել է
Ֆրանսիական LVMH (Moet Hennessy — Louis Vuitton)  ընկերության ղեկավար Բեռնար Առնոն աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանշային ցուցակում...
Աղբյուր` Panorama.am
18:26
Լուվրը վերականգնել է բնականոն աշխատանքը
Փարիզում Լուվրը վերականգնել է իր բնականոն աշխատանքն այն բանից հետո, երբ նախօրեին կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքող ցուցարարներն ...
Աղբյուր` Panorama.am
18:18
Բեռլինում տրակտորների մասնակցությամբ բողոքի ակցիա է անցկացվել
Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում 15 հազար մարդ փողոց է դուրս եկել՝ բողոքելով գյուղատնտեսության ոլորտում պետության իրականացրած քաղաքականությունից։...
Աղբյուր` Panorama.am
18:08
Փորձել են հրկիզել փարիզյան «Ռոտոնդան»
Այնտեղ հանգստացել է Շագալը, Պիկասոն ու Մակրոնը
Աղբյուր` Panorama.am
17:59
Պայթյունի հետևանքով Սոմալիում երեք մարդ մահացել է, ևս 20-ը՝ վիրավորվել
Մահապարտը Սոմալիի հարավում գտնվող Աֆգոյ քաղաքում ավտոմեքենա է պայթեցրել։ «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, պայթյունի հետևանքով երեք մարդ...
Աղբյուր` Panorama.am
17:48
«Կիա»-ով կնոջը բերման են ենթարկել տղամարդուց շորթում կատարելու փաստով
Հունվարի 15-ին  40-ամյա մի տղամարդ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր տվել, որ իրեն ծանոթ մի կին, արատավորող...
Աղբյուր` Panorama.am
17:36
10 հայ ըմբիշ՝ Նիսի մրցաշարում
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը` 10 ըմբիշով, մեկնել է ֆրանսիական Նիս քաղաք`միջազգային մրցաշարի մասնակցելու:...
Աղբյուր` Panorama.am
17:25
Գեորգի Կուտոյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 19-ին
ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 19-ին ժամը 18:00-ին Խաղաղ Դոնի 2/14 հասցեում գտնվող Էրեբունի սգո սրահում:...
Աղբյուր` Panorama.am
17:03
Հայտարարություն. Ադրբեջանի իշխանությունները մինչ օրս ժխտում են իրենց ցեղասպան գործողությունները
Գումարվել է Հայաստանի և Արցախի Ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հատուկ նիստ
Աղբյուր` Panorama.am
16:49
Լոռին երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը նիգերիացի հարձակվողի հետ
«Լոռի» ՖԱ-ն երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը հարձակվող Նվանի Իկեչուկվուի հետ։ Այդ մասին հայտնում է ակումբի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
16:38
Արցախի ՄԻՊ. Ադրբեջանն իր հասարակությանը փորձում է պատրաստել պատերազմի
«Ադրբեջանը գնալով ավելի ու ավելի քիչ է պատրաստվում խաղաղության, հակառակը՝ և սպառազինության առումով, և հայատյացության քաղաքականության ...
Աղբյուր` Panorama.am
16:29
Փաշինյանը ծանոթացել է CARD հիմնադրամի գործունեությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամ: Շրջայցի ընթացքում հիմնադրամի ղեկավարը կառավարության...
Աղբյուր` Panorama.am
16:15
11 դպրոց չի ապահովել համապատասխան ջերմաստիճան
Երևանի և Կոտայքի 11 դպրոցի նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել
Աղբյուր` Panorama.am
16:02
Արտակ Բեգլարյան. Ադրբեջանը պետք է պատասխանատվություն ստանձնի հայատյացության քաղաքականության համար
«Բավքի հայերի ջարդերն ադրբեջանահայության էթնիկ զտման վերջին ծանր հարվածն էր: Ցավոք սրտի, առ այսօր չունենք հստակ քանակ, թե որքան զոհեր ու...
Աղբյուր` Panorama.am
15:53
Գեորգի Կուտոյանն ընտանիքի անդամներին տեղեկացրել էր իր բնակարանում երկու- երեք օր հանգստանալու մտադրության մասին
Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում են ձեռնարկվել անհետաձգելի քննչական և այլ դատավարական,...
Աղբյուր` Panorama.am
15:42
«Մեդիա Պաշտպան»-ն անընդունելի է համարում լրատվականների նմանօրինակ գործողությունները
«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը դատապարտում է լրատվականների՝ էթիկայի կանոններից դուրս գործողությունները։ «Երեկ ԱԱԾ նախկին...
Աղբյուր` Panorama.am
15:32
Գլխավոր դատախազ. Ողջ գործիքակազմով ապահովելու ենք տեղի ունեցած ողբերգության բոլոր պատճառների ու հանգամանքների բացահայտումը
Գեորգի Կուտոյանը հանդես է եկել իբրև խորաթափանց, ինտելեկտուալ, արհեստավարժ պաշտոնյա
Աղբյուր` Panorama.am
15:25
Դիլիջանը հրաժեշտ է տվել 10 ֆուտբոլիստի
ՖԱ «Դիլիջանը» փոխադարձ համաձայնությամբ խզել Է 10 ֆուտբոլիստի հետ պայմանագրերը։ Ըստ ակումբի մամուլի ծառայության, հեռացել են...
Աղբյուր` Panorama.am
15:11
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը չինական Սյամին քաղաքում կազմակերպել է ֆլեշմոբ
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը 2020 թվականը դիմավորել է Չինաստանում, որն այսօր դասական կատարողական արվեստի կարևորագույն կենտրոններից...
Աղբյուր` Panorama.am
15:03
Դավիթ Բաբայանի կուսակցությունը մտադիր է մասնակցել Արցախի խորհրդարանական ընտրություններին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի՝ մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հիմնադրած Պահպանողական կուսակցությունը մտադիր է մասնակցել Արցախի՝...
Աղբյուր` Panorama.am
14:51
Թաթոյան. Ադրբեջանը ՀՀ սահմանամերձ գյուղերի գնդակոծումն իրականցնում է այնպիսի եղանակով ու ժամերի, որ առավելագույն վնաս հասցվի
«1990  թվականից Ադրբեջանում հայատյացությունը ոչ միայն չի պակասել, այլ գնալով ստացել է ահագանցող բնույթ՝ վերածվելով  պետական...
Աղբյուր` Panorama.am
14:44
Գագիկ Խաչատրյանի որդուն մեղադրանք չի առաջադրվել
Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդուն մեղադրանք առաջադրված չէ։ Մամուլում տարածված լուրերը հերքող հայտարարություն...
Աղբյուր` Panorama.am
14:39
Վիվա-ՄՏՍ. «Viber Stickers»՝ ասեք-խոսեք ստիկերով
Տարատեսակ ստիկերները շփումը դարձնում են ավելի հետաքրքիր, խոսուն և գունեղ, և այս առիթով Վիվա-ՄՏՍ-ն իր բաժանորդներին է մատուցում բացառապես իրենց...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՍԴ դեպի միապետություն ճանապարհի վերջին օղակն է մնացել. Արսեն Բաբայան
12:01 27/12/2019

ՍԴ դեպի միապետություն ճանապարհի վերջին օղակն է մնացել. Արսեն Բաբայան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}