Ռուսաստանի ԱԳ նախարար Լավրովը հայտարարել է G7-ի անօգտակարության մասին
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ G7-ը (Մեծ յոթնյակը) դարձել է անօգուտ՝ G20-ի ի հայտ գալուց հետո։ Այս մասին գրում է gazeta-ն։
Նախարարը բացատրել է, որ G20-ն ընդգրկում է G-7-ի, BRICS-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան և Հարավային Աֆրիկա) և այլ երկրներ, որոնք BRICS-ի աջակիցն են բազմաթիվ հարցերում:
«G7-ն այլևս չի կարող որոշումներ կայացնել կարևոր հարցերի վերաբերյալ», - շեշտել է Լավրովը:
Լավրովը «Մեծ քսանյակն» անվանել է աշխատունակ կազմակերպություն, որը գործում է աշխարհում իրավիճակի բարելավման ուղղությամբ:
Հիշեցնենք, որ G7-ը մինչև 2014թ.-ը G8 էր, որում ներառված էր նաև Ռուսաստանը։ Սակայն 2014թ.-ին Ղրիմի միացումից հետո Ռուսաստանի անդամակցությունը կասեցված է։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանը չի վերադառնա G7
- Զելենսկին առաջարկում է Ղրիմի վերադարձ՝ Ռուսաստանին G8 ընդունելու դիմաց
- Շտայնմայերը նշել է ՌԴ-ի G8-ի կազմ վերադառնալու պայմանները
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին