ՌԴ վարչապետի պաշտոնում Պուտինն առաջարկել է Միխայիլ Միշուստինի թեկնածությունը
Վլադիմիր Պուտինը վարչապետի պաշտոնում առաջարկել է Դաշնային հարկային ծառայության պետ Միխայիլ Միշուստինի թեկնածությունը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, գրում է ria.ru-ն:
«Նախագահ Վլադիմիր Պուտինը աշխատանքային հանդիպում է ունեցել Միխայիլ Միշուստինի հետ և նրան առաջարկել է ստանձնել վարչապետի պաշտոնը: Համաձայնության գալով նա ներկայացրել է վարչապետի պաշտոնում Միշուստինի թեկնածությունը ՝ Պետդումային քննարկման համար», - ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին