Ռուսաստանը ԵԽ-ին կոչ է արել արձագանքել Ուկրաինայում ռուսալեզու գովազդի արգելքին
Հինգշաբթի օրը ուժի մեջ մտավ Ուկրաինայում ռուսալեզու գովազդի հրապարակման արգելքը, որը խտրական վերաբերմունք է այս երկրի միլիոնավոր քաղաքացիների նկատմամբ։ Եվրախորհուրդը պետք է արձագանքի հարցի շուրջ Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունների՝ Ուկրաինայի կողմից անտեսմանը։ Այս մասին, «ՏԱՍՍ» գործակալության հաղորդմամբ, հայտարարել է ԵԽ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Իվան Սոլտանովսկին:
«Հունվարի 16-ից Ուկրաինայում զանգվածային լրատվամիջոցները կարող են գովազդներ թողարկել միայն ուկրաիներեն կամ ԵՄ պաշտոնական լեզվով։ Սա ենթադրում է ռուսերեն գովազդի հրապարակման արգելք, ինչը խտրականություն է Ուկրաինայի միլիոնավոր ռուսախոս քաղաքացիների նկատմամբ»,- նշել է Սոլտանովսկին։
Սոլտանովսկին նշել է. «Ուկրաինայի կառավարությունը շարունակում է անտեսել Վենետիկի հանձնաժողովի կարծիքը» պետական լեզվի վերաբերյալ իր օրենքի վերաբերյալ:
«Մենք կրկին կոչ ենք անում Եվրախորհրդին արձագանքել Ուկրաինայի՝ իր միջազգային պարտավորությունների շարունակական չկատարմանը»,- նշել է Սոլտանովսկին:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները