Զոհրաբ Մնացականյան. ՌԴ-ի հետ մենք աշխատում ենք, ինչպես որ աշխատում էինք
«Հայ-ռուսական հարաբերություններն ունեն բավական ամուր հիմքեր և բավական հարուստ օրակարգ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է ՌԴ կառավարության փոփոխությունն ազդի ՀՀ-ՌԴ հարաբերությունների վրա:
«Այս հարուստ օրակարգի և մեր բոլոր ձևաչափերի մեջ մեր աշխատանքները շատ էֆեկտիվ և ակտիվ են, մենք աշխատում ենք, ինչպես որ աշխատում էինք»,-նշեց նախարարը:
Հիշեցնենք, որ նախօրեին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի գլխավորած կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական էր տվել: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վարչապետի պաշտոնում առաջարկել էր Դաշնային հարկային ծառայության պետ Միխայիլ Միշուստինի թեկնածությունը: Ռիա նովոստին գրում է, որ այսօր Պուտինը ստորագրել է նրան վարչապետի պաշտոնում նշանակելու հրամանը: Մինչ այդ Դուման հաստատել էր Միշուստինի թեկնածությունը վարչապետի պաշտոնում. կողմ էր քվեարկել 383 պատգամավոր, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 41:
Հարակից հրապարակումներ`
- Պետդուման հաստատեց Միշուստինի թեկնածությունը վարչապետի պաշտոնում
- Մեդվեդևը կմնա «Եդինայա Ռոսիա»-ի ղեկավարը
- Ի՞նչ է նշանակում Ռուսաստանի կառավարության հրաժարականը
- ՌԴ վարչապետի պաշտոնում Պուտինն առաջարկել է Միխայիլ Միշուստինի թեկնածությունը
- Ռուսաստանի կառավարությունը հրաժարական է տվել
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում