ՀԿ-ներ. Աղբահանության և աղբի վերամշակման խնդիրներին պետք է տրվեն համակարգային լուծումներ
էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը հանդիպում է ունեցել աղբ վերամշակող ընկերությունների և աղբահանության խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
Նախարարության փոխանցմամբ, փոխնախարարը հանդիպման մասնակիցներին առաջարկել է մանրամասն ներկայացնել ոլորտի և կոնկրետ իրենց աշխատանքում առաջացող խնդիրները, նաև խնդրել է նշել, թե ի՞նչ կարգավորումներ են անհրաժեշտ կառավարության կողմից՝ արդյունավետ կազմակերպելու հանրապետության ողջ տարածքում գոյացող աղբի հավաքագրումը, տեսակավորումը և վերամշակումը։
Հանդիպման մասնակիցները նշել են ոլորտի օրենսդրական կարգավորումների, միասնական տեղեկատվական հարթակի ստեղծման, բնակչության շրջանում աղբահանության մշակույթի, հանրապետության ողջ տարածքում ենթակառուցվածքների ձևավորման, աղբ վերամշակող ընկերությունների գործունեության խթանման անհրաժեշտությունը։ Հանդիպման մասնակիցները հատուկ շեշտել են, որ համակարգային լուծումներ են անհրաժեշտ ոլորտի խնդիրների ամբողջ շղթայի համար։
Ավագ Ավանեսյանը հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է, որ ներկայացված խնդիրները կխմբավորվեն, կձևակերպվեն հիմնական թեմաները, որոնց մասով առաջիկայում կկազմակերպվեն առանձին քննարկումներ։
Հարակից հրապարակումներ`
- Աղբի կառավարումն այսօր մեր երկրի հրատապ խնդիրներից է. վարչապետ
- Երևանում կտեղադրվեն «խելացի» աղբամաններ
- «Հակոբ, գիտե՞ս, թե Ստեփանակերտն ինչու է այդքան մաքուր» կամ իմ ծնունդին աղբ նվիրեք
- Այսօր Չարենցավանը կունենա աղբը վերամշակող ռեակտոր