Պետդուման հաստատեց Միշուստինի թեկնածությունը վարչապետի պաշտոնում
Պետդումայի պատգամավորները ձայների 383 կողմ, 41-ը ձեռնպահ և 0 դեմ հարաբերակցությամբ հաստատեցին Միխայիլ Միշուստինի թեկնածությունը վարչապետի պաշտոնում: Այս մասին գրում է gazeta.ru-ն։
Նշվում է, որ 12 պատգամավոր բացակայում էր։ Վերջիններս մասնակցում էին սահմանադրական փոփոխությունների փաթեթ մշակող աշխատանային խմբի նիստին։
Հիշեցնենք, որ երեկ՝ հունվարի 15-ին Ռուսաստանի նախկին վարչապետ Դմիտրիյ Մեդվեդևը հայտարարեց, որ ՌԴ կառավարությունը՝ իր գլխավորությամբ հրաժարական է տալիս։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
10-ը տղամարդ հարձակվել եք մի կնոջ վրա․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին