Որքա՞ն կարժենա Պուտինի ժողովրդագրական առաջարկների իրականացումը
Ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ նախօրեի Դաշնային ժողովին ուղված ուղերձի ավարտից հետո ասել է, որ պետության ղեկավարի առաջարկած ժողովրդագրական և սոցիալական խթանների փաթեթն այս տարի բյուջեի համար կարժենա 400-450 միլիարդ ռուբլի (մոտ 6,5մլրդ դոլար), որը ՀՆԱ-ի մոտավորապես 0,3-0,5% է: Այս մասին գրում է Mignews-ը։
«Հաջորդը տարի այն շատ ավելի բարձր կլինի», - ասել է Սիլուանովը:
Հիշեցնենք, որ Պուտինն իր ուղերձում նշել էր, որ երկրի բարձրագույն ազգային առաջնահերթությունը ժողովրդագրական խնդիրն է։ Պուտինը նաև առաջարկել է առաջին երեխայի ծննդյան ժամանակ վճարել 460 հազար ռուբլի, որը կազմում է մոտ 7500 դոլար։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ