ՍԱԾ-ն արձագանում է Սուրեն Պարսյանին. Դեպքը մասնավոր է
Սոցիալական ապահովության ծառայությանը պարզաբանում է տարածել հունվարի 15-ին զանգվածային լրատվամիջոցներով Սուրեն Պարսյանի կողմից տարածված հոդվածի վերաբերյալ։
«Նշված դեպքը կրում է մասնավոր բնույթ, և ՀՀ բանկերն ունեն հնարավորություն նույնականացնելու անձին անուն ազգանունով, ծննդյան տվյալներով, հանրային ծառայության համարանիշով։
Տվյալ դեպքը հաշվի առնելով՝ Ծառայությունը հայցում է քաղաքացիների ներողամտությունը լրացուցիչ անհարմարավետության համար, և նմանատիպ խնդիրներից հետագայում խուսափելու նպատակով Ծառայության հետ համագործակցող բանկերի աշխատակարգում լրացուցիչ պարզաբանում է իրականացվել»,-նշում են ծառայությունից։