Քաղաքապետարանից խոստացան, բայց ոչինչ չարեցին
Էրեբունի վարչական շրջանի Աթոյան փողոցի բնակիչները մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել են իրենց փողոցում երթևեկության նշանների անհրաժեշտության մասին։
Նրանք քաղաքային իշխանությանը, ՃՈ-ին դիմել են Աթոյան-11 փողոցի անցուղի հատվածում առկա կանգառի դիմաց հետիոտնի համար գծանշումներ անելու ու լուսացույց տեղադրելու խնդրանքով։
Խմբագրությանը դիմած բնակիչներն իրենց ցանկությունն ու առաջարկը հիմնավորում են այսպես, մոտակա երկու անցումների միջև եղած հեռավորությունը ավելի քան 800 մետր է, մոտակայքում գործում են դպրոց, մանկապարտեզ, պոլիկլինիկա։ Այդ հատվածով մարդիկ շատ են փողոց անցնում, վտանգավոր հատված է, վթարներ հաճախ են լինում։
Դեռ նախորդ տարվա նոյեմբերին Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Panorama.am-ի հետ զրույցում հավատացրել էր, որ այդ հատվածում մոտ օրերս հետիոտնային անցման նշաններ կտեղադրվեն՝ գծանշում և այլն:
«Ավելի ուշ արդեն կլուծվի արգելաթմբով կամ լուսացույցով կարգավորելու հարցը»,-ասել էր նա։
Աթոյանի բնակիչներն այսօր՝ քաղաքապետարանի խոստումից մոտ երկու ամիս անց կրկին խմբագրություն են զանգահարել՝ որևէ բան չեն արել։
«Մինչ այս պահը որևէ նշան չի տեղադրվել, գծանշում չի իրականացվել, ահա թե ինչպես են հարգում Հայաստանի հպարտ քաղաքացիների կյանքն ու խնդրանքը»,-նշեցին նրանք։
Հարակից հրապարակումներ`
- Աթոյան փողոցի բնակիչներն ահազանգում են՝ քաղաքացիների անվտանգ երթևեկությունը չեն ապահովում
- Աթոյան և Սասունցի Դավթի փողոցների խաչմերուկում բախվել են «Mazda» և «Ford» մակնիշների ավտոմեքենաները
- Աթոյան փողոցի բնակիչները ՃՈ-ին հորդորում են կանգառի դիմաց հետիոտնի համար գծանշումներ անել
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին