Ի՞նչ է թաքցնում 8 վարչական շրջան
«Երևանի վարչական 12 շրջաններից 8-ը թաքցնում են 2019թվականի ընթացքում իրենց կատարած գնումների մասին տեղեկությունները, այդ թվում՝ մեկ անձից կատարված»,-այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Շուշան Դոյդոյանը։
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հարցմամբ դիմել էր վարչական բոլոր շրջանների ղեկավարներին և պատասխան ստացել միայն 4ից։ Տեղեկություն ստանալու մեր հարցումն անպատասխան են թողել 8-ը՝ կոպտորեն խախտելով Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքը։
Հարցմանը չեն պատասխանել Աջափնյակ, Արաբկիր, Դավթաշեն, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Քանաքեռ-Զեյթուն համայնքների ղեկավարները։